Առնո Բաբաջանյան
Այսօր ` հուվարի 22-ին ծնվել է հայ մեծ կոմպոզիտոր Առնո Բաբաջաբյանը :

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983) - հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ է:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի Պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
Որպես դաշնակահար` աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում: Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախըմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա՝ դաշնամուրային տրիոյում:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացու հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` , և այլն:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Երևանում Բաբաջանյանի անունով կոչվել են Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, փողոց, երաժշտական ուսումնարան, 2003 թ-ին կանգնեցվել է հուշարձանը:

Armine
2012-01-22 10:38:07Karin4ka
2012-01-22 12:41:28ՇԱՔԵ
2012-01-23 20:49:37