Copy SMS

Նոյի ագռավներին


Նոյի ագռավներին - հետաքրքիր, բանաստեղծություն
ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ
Միակ ճամփան փրկության՝
Հայե'ր, դեպի Հայաստան...
Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր,
Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում,
Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝
Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում:
Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն,
Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար...
Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում,
Բայց դուք կկորչեք ծովերում օտար,
Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝
Դառնում ծովասույզ մի ջաղացաքար:
Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, -
Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք,
Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում:
Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում,
Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից,
Մեզ Ավարայրում մենակ եք թողնում,
Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից:
Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր,
Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, -
Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ
Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:
Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
Բայց դառնանում է ծովակն հայրենի, -
Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում,
Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի:
Մեր ամենասուրբ կռվից եք փախչում,
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա:
Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում,
Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, -
Դարձեք... Սևանը ձեզ է պապակում,
Կանչում՝ Սահարա անապատի պես:
Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի,
Երբ որ չխոսես քո հայոց լեզվով,
Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի,
Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ:
Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում,
Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի,
Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում
Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի:
Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում,
Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր,
Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում
Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր:
Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա,
Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա,
Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ,
Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ...
Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝
Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա,
Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում,
Գեթ Արարատից խռով միք մնա:
5

9

2069

  • Sargsyan...
    2012-01-21 19:05:58
    նորից սարքեցիր՞ (լուսնաքայլ) ոնց որ էն պոստոՒմ նորից կասեմ Միակ ճամփան փրկության՝ Հայե’ր, դեպի Հայաստան… (բռավո)
    • Sargsyan...
      2012-01-21 19:06:49
      միանանք և ոՒժեղ լինենք ,որ ոչ մեկ չկարողանա մեզ տրորի ոՒ անցնի
  • Sargsyan...
    2012-01-21 19:13:38
    Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ… ************************************* ************************************** ********************************* երեխեք գնալով շաբաթը մեկ օդանավակայան տեսնոՒմ եմ տեղ չկա շարժվելոՒ բոլորը փախչոՒմ են երկրից............մի քանի ամսից մարդ չի մնա էլ.......ինչ ահավորա
  • Sargsyan...
    2012-01-21 19:14:10
    (ծաղիկ) Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ… ************************************* ************************************** ********************************* երեխեք գնալով շաբաթը մեկ օդանավակայան տեսնոՒմ եմ տեղ չկա շարժվելոՒ բոլորը փախչոՒմ են երկրից............մի քանի ամսից մարդ չի մնա էլ.......ինչ ահավորա
    • H.A.N.G.
      2012-01-21 19:20:16
      հա Էլ ջան սաղ գնում են գլուխները վերցրած փախնում են, բայց հայրենիքից լավ տեղ չկա O:)
      • Sargsyan...
        2012-01-21 22:06:47
        հա ճիշտ ես O:)
  • Armine
    2012-01-21 19:24:16
    (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) սկսեմ վերնագրից,,,, շաաաաաաաաաաաատ ճիշտ էր ընտրվաց,,, հիշեցի Նար-Դոսի "Նոյի ագռավը" պատմվածքը,,,, իսկ ինչ վերբերումա այն մարդկանց ովքեր լքում են իրենց հայրենիքը,,, հասկանում եմ որ շատ պատճառներ կան,,, բայց դա չի նշանակում որ պետք է մոռանալ այն դարավոր պատմությունը ու անցաց ուղին որ ունեցել ենք,,,, եթե այսպես շարունակվի երկրում մարդ չի մնա,,, :( :( :( :( իսկ բանաստեղծությունը առաջին անգամ էի կարդում,, բայց այս թեմայով շատ նյութեր եմ կարդացել,, ու իսկապես միակ ճամփան փրկության՝ Հայեր, դեպի Հայաստան… O:) O:) O:)