Copy SMS

ՕՁԸ, ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ՕՁԸ, ՈՐՊԵՍ ՀԱՅԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ - հետաքրքիր, տեղեկություններ

Շումերական գլխավոր աստվածներից   Հայա աստվածը, պաշտվում էր որպես իմաստության աստված և պատկերվում էր օձի տեսքով, և ահա թե ինչն է հետաքրքիր, երբ բեդվինները (ցեղախմբեր, որոնք ապրում են արաբական անապատներում)ասելով  հայա նրանք նկատի ունեն օձ, և հետաքրքիր է գիտեն՞ արդյոք ժամանակակից բեդվինները, որ հայ  նաև մեր հայերիս ինքնանվանումն է: Իհարկե ոչ, բայց նրանց նախնիները դա հրաշալի գիտեին, այդ ժամանակ նրանք վախենում էին հայերից ավելի շատ քան այժմ օձերից:
Բեդվինները այնքան են վախենում օձերից, որ նույնիսկ Ցերերը գրել է.  "Բեդվինները ատում են օձերին ինչպես ուրիշ ոչ մի կենդանու, և  հանդիպելով  նրանց սպանում են բարձր աղաղակելով - հայա հայա!!!!...միթե՞ սա կրոնական վախ է ":
Ցերերը, տալով այս հարցը,  լավ գիտակցում էր, որ բեդվինների վախը սովորական վախ չէ, այլ այնպիսի մի բան, որը գալիս է դարերի խորքերից:
Օձերին ատում էին նաև պարսիկները, խեթերը, ասորիները, բայց ավելի շատ հրեաները:
Հայերը նույնպես չեն սիրում օձերին, բայց դա միայն ժամանակակից հայերը.... չհասկանալով թե ինչ են անում: Նույնիսկ Րաֆֆին գրել է "պատմությունից մեզ հայտնի է, որ Տիգրան Երվանդունու օրոք Հայաստանի դրոշի վրա պատկերված է եղել օձ և վիշապ" և այս փաստը նա բացատրում էր այսպես "ի հիշատակ այն բանի, որ Տիգրանը հաղթել է վիշապին":
Սակայն օձը պատկերված է եղել ոչ այդ բանի համար ինչպես ենթադրել է Րաֆֆին, այլ նույնիսկ  հակառակը...
Ինչպես և Րաֆֆին այսօր մենք նույնպես պատրաստ չենք ընդունելու այն,որ ինչ որ մի ժամանակ օձը եղել է հայերի խորհրդանիշն ու պաշտամունքի կենդանին...
Բազմաթիվ քրիստոնեական ավանդույթներ բխում են հենց հրեականից: 2000 տարի մեր գիտակցության և նույնիսկ ենթագիտակցության մեջ մտած է այն, որ օձը դա չարիք է  նույն ինքը սատանան: Հին հրեական առասպելաբանության մեջ Ռահավ օձը, որին նաև անվանում էին Եգիպտոսի երկնային արքա, պաշտպանում էր եգիպտացիներին հրեաների դեմ պատերազմում, և բնականաբար նա պարտվում է, քանի որ դուրս էր եկել աստծո ընտրյալ ժողովրդի դեմ, միգուցե դա հենց նույն աստվածաշնչյան օձն է, հրեաների թշնամին, հետևաբար նաև ողջ մարդկության թշնամին: Դա հետևանքն է այն բանի, որ հին անցյալում հայերը , որոնց խորհրդանիշը եղել է օձը, իշխել են հարևան երկրների վրա և հետևաբար ատելության են արժանացել ենթարկվող ժողովուրդների կողմից: Նրանք ատելով հայերին ատել են նաև օձին, և այդ ատելությունը նաև ներթափանցել է քրիստոնեության մեջ:
1. Այսպիսով մենք իմացանք, որ Երվանդունիների օրոք երկրի դրոշի վրա պատկերված էր օձ և վիշապ
2. հայերը ասելով կապա նկատի են ունեցել ոչ միայն օձի կաշի, այլ նաև սեփական հագուստը
3. հայերը պաշտել են անվնաս օձին- լորտու, և նրան անվանել են հայ, և նույնիսկ մինչև 20-րդ դարի սկզբերը հայերի մեջ կար այն համոզմունքը, որ եթե լորտուն բնակություն է հաստատում տան բակում, ապա դա հաջողութան նշան է, նրանք դա բացատրում էին այսպես, որ նախնիների հոգիները ապրում են օձերի մեջ և եկել են պաշտպանելու իրենց: Մ. Աբեղյանը ասել է, որ դա այն բանի հետևանքն է, որ օձերը ինչ որ մի ժամանակ ընկալվել են որպես նախնիներ....
Սակայն ապացույցները այսքանով չեն ավարտվում:
Հայաստանում Քրիստոնեության ընդունումից  հետո  արհեստականորեն ստեղծվեց գրաբարը, որը կոչված էր քողարկելու բազմաթիվ պատմական ճշմարտություններ և հեռացնելու մեզ մեր արմատներից: Օրինակ օձ բառի իրական հնչողությունը "օց" է, սակայն գրաբարում և այժմ էլ մենք գրում ենք "օձ":  Մենք ասելով "հայորդիներ" նկատի ունեք "հայի սերունդ", և աչք ենք փակում այն բանի վրա, որ որդի բառը այդքան նման է որդ բառին, որը մեր նախնիների մոտ նշանակել է ոչ թե ճիճու, այլ օձի ձագ:
Երբ մենք արտասանում ենք "հայոց աշխարհ" բառակապակցությունը, հայոց բառը հնչեցնում ենք այնպես ինչպես հայ օձ "օց" կամ "Հայա օձ", որը մեզ արդեն հայտնի է շումերական աղբյուրներից: Այսպիսով   "հայոց աշխարհ" արտահայտությունը նույնն է ինչ "Հայա օձի աշխարհ":
աղբյուր' գիրք  "Մաքառաց"   http://makarats.ru
14

13

5960

  • Milena
    2012-01-21 22:03:24
    (լավ) (լավ) շատ հետաքրքիր էր
  • mariam95
    2012-01-21 22:15:55
    զարմանալիա :O (օգո) ու էս ամեն ինչի մասին ոչ մի տեղ չի խոսվում :( հայորդի-ն էլ շաաաաատ զարմացրեց :O
  • lusinelusine
    2012-01-21 22:58:32
    ես օձերին չեմ սիրում ու չգիտեի որ ետ կենդանիները համարվում են հայերի խորհրդանիշը.... ապրես Վահե ջան հեթական հետաքրքիր տեղեկության համար...
  • 卍 Patriot 卐
    2012-01-22 00:02:06
    (բռավո) (բռավո)
  • Սամվել
    2012-01-22 00:46:23
    Վահե շատ հետաքրքիր նյութ է: Իսկ այս տեղեկությունները Ձեզ ո՞րտեղից :)
    • vahe2489
      2012-01-22 01:03:20
      գրառման ներքևում նշել եմ գրքի անունը, այն կարող եք ընթերցել m a k a r a t s . r u սայտւմ:)
  • Նարինե-Հենրիխ18
    2012-01-22 11:36:02
    ընդհանւոր նյւոթը շատ հետաքրքիր էր,բայց ինձ թվում մի փոքր շատ չափազանցություն կար,,,,,,եթե այդպես կառչենք բառակերտ մասնիկներից ,լավ երեվակայություն ու պատրաստականություն ունեցող մարդը կկարողանա նոր բացատրություն տալ նրանց նշանակություն վերաբերյալ,,,,,,մանավանդ վերին պարբերությունում կապված «օձ,օց» մասնիկի հետ,,,,,,,,այդ մասնիկը հայերենում եղել է ու կա որպես սեռ հոլովի վերջավորություն,որը պատկանելիություն է ցույց տալիս
    • vahe2489
      2012-01-22 12:34:03
      Նարինե ջան մեր յուրաքանչյուր բառն ու նույնիսկ բառաստեղծ մասնիկը իր նախապատմությունն ունի և հենց այնպես չի առաջացել (օր’ ան, ութ, ին, ոց ), կամ օրինակ "բնոց" բառը, որը անկասկած կապ ունի օձ-ի հետ և պետք է նշանակեր օձի բույն, սակայն այժմ գործածվում է միայն "բույն" իմաստով, գրաբարի շնորհիվ այդ բառնել է արժանացել նույն ճակատագրին ինչ որ հայոց-ը: ՈՒ ընդհանրապես այդ ժամանակվա ձեռագրերում համարյա չի հանդիպում օձ բառը, այն հիմնականում փոխարինված է վիշապ-ով
      • Նարինե-Հենրիխ18
        2012-01-22 14:55:23
        ես նունպես հետաքրքրված եմ մեր լեզվի ,բառերի կենսագրությամբ ու նյութը հետաքրքրեց,,,,,,,,,,
  • vahe2489
    2012-01-22 12:33:03
  • ☆★❤NARI❤☆★
    2012-06-24 21:34:27
    :O :O :O :O :O :O (խփո)
  • MASH (Ofilcial CopyPage)
    2012-12-06 17:54:36
    (բռավո) (բռավո) Լավն էր Վահե ջան