Copy SMS

Աննախադեպ հարձակում Ադրբեջանի պետական կայքերի վրա. \"AmStop\" խմբի մատը խա՞ռն է

Աննախադեպ հարձակում Ադրբեջանի պետական կայքերի վրա. \

Երեկվանից՝ սկսած երեկոյան ժամերից, ադրբեջանական մի քանի բլոգեր գրեցին, որ համաձայն դեռևս չստուգված աղբյուրների՝ ադրբեջանական պետական գերատեսչությունների կայքերը կոտրել են: Ժամեր անց նմանատիպ տեղեկություններ հայտնվեցին ընդդիմադիր լրատվական կայքերում, սակայն առաջատար ԶԼՄ-ները դեռևս լռում էին: Այսօր առավոտյան ժամերին լրատվական կայքերի մի մասն արդեն իսկ ցուցակ էր հրապարակում, որն ավելանում էր 15 րոպեն մեկ: Պարզվում է՝ ոչ միայն պետական կայքեր, այլև մի շարք լրատվականներ, նախարարությունների ու Ազգային անվտանգության հետ առնչվող, կարևորագույն տեղեկություններ ընդգրկող կայքեր են կոտրել: Կեսօրին հրապարակվեց հաքերների խմբի անվանումը՝ Azerian Cyber Army. Համաձայն contact.az-ի՝ կոտրած կայքերում տեղադրվել է հետևյալ կոչը. «Ալիևի ռեժիմն ու իրենց կամակատարները, որոնք թալանում են Ադրբեջանի հարստությունը, հույս ունեն փրկվել սպասվող փոթորիկից Բաքու կոչվող կղզում: Նմանատիպ սին հույսեր էին տածում նաև Բին Ալին, Մուբարաքն ու Քադաֆին»: Սա, թերևս, ադրբեջանական ընդդիմադիրների ոճն է հիշեցնում: Այլ կայքեր էլ հարձակումը որակեցին ՀԱԿԱՍԵՄԻՏԱԿԱՆ: ԻՆՏԵՐՆԵՏ-ՖՈՐՈՒՄ հասարակական միավորման ղեկավար Օսման Գյունդուզն այսօր հանդես է եկել մամլո ասուլիսի ժամանակ՝ հավաստիացնելով. «Նմանօրինակ հմտորեն ծրագրված ու զանգվածային հարձակում Ադրբեջանի համացանցային ռեսուրսների վրա չի եղել: Այս հաքերական հարձակումը վկայում է, որ Ադրբեջանի դեմ սկսվել է իսկական Ինտերնետային պատերազմ»,_գրում է Turan գործակալությունը: Ներկա պահին անգամ հարձակման ենթարկված կայքերի թիվն աճում է: Նրանց շարքում են՝
edu.gov.az/view.php
9may.az
absheron.gov.az
www.cssn.gov.az
customs.gov.az/az/
dmx.gov.az
din.gov.az
www.jalal-aliyev.az/view.php
dri.az/view.php
yap.org.az
www.constcourt.gov.az
data.rabita.az
content.rabita.az
www.e-hokumet.rabita.az
www.itu-pp-10.az
www.kur.az
www.rabitadunyasi.info.az
telebe.rabita.az
ict.edu.gov.az
azermarka.az
emis.edu.gov.az
plztourism.com
global-ict.mincom.gov.az
vet.edu.gov.az
rabita.az
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ հարձակման է ենթարկվել նաև Էնի Մուսավաթ կառավարող կուսակցության պաշտոնական կայքը՝ www.yap.org.az. Շարքից դուրս եկած ադրբեջանական կայքերի շարքում են Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Սահմանադրական դատարանի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կայքերը, իսկ վերջին զոհերից է հանդիսանում Իլհամ Ալիևի նախագահական կայքը՝ արխիվով հանդերձ, սակայն վերջինս այժմ վերականգնված է՝ archive.president.az. Այս րոպեի տվյալներով հաղորդվում է կոտրած 30 կայքերի մասին: Պարոն Գյունդյուզը, պատասխանելով այն հարցին, թե որտեղից է եղել հարձակումը, նշել է, որ դեռևս ստույգ չէ, այնուհանդերձ, ամենայն հավանականությամբ՝ Իրանից: Ադրբեջանական մի քանի կայքեր էլ տեղեկացնում են, որ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների ու Միջխորհրդարանային կապերի կոմիտեի անդամ Ասիմ Մոլլազադեն հայտարարել է լրագրողներին՝ հարձակումն իրագործվել է Հայաստանից ու վերջինիս դաշնակից Իրանից հաքերների ձեռքով: Միգուցե հաքերական այս հարձակումն Ադրբեջանն օգտագործի՝ Իրանին ու Հայաստանին հերթական մեղադրանքներն հղելու ու համապատասխան քայլերի դիմելու համար առիթ

7

7

1596

  • lusinelusine
    2012-01-26 19:23:15
    ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ ԴՐԱՆՑ ՔԻՉԱԱԱԱ
    • anonymous
      2012-01-26 19:24:54
      (բռավո) (բռավո) (բռավո)
    • Sargsyan...
      2012-01-26 22:19:10
      ԼոՒսս պիտի դրանց էլ ոչնչացնին :@ :@ ինչ կա կյանքս՞.....ոնց ես՞ (ժպիտ)
      • lusinelusine
        2012-01-28 12:03:24
        պրիոտ.........բան չկա էլ ջան դու սասա (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • lusinelusine
    2012-01-26 19:26:12
    (ծաղիկ)
  • Mary.....
    2012-01-26 22:17:57
    քիչ ա դրանց.... (ախ) (ախ) (ախ)
  • TaTeV...
    2012-01-27 15:19:34
    տեղնա.... լավ են արել :@