Copy SMS

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տոների ժամանակ միմյանց ծաղիկներ նվիրելու, կամ ծաղիկների միջոցով ուղղակի ուշադրություն ցուցաբերելու ավանդույթը շատ վաղուց ներխուժել է մեր կյանք: Դա մի գեղեցիկ ավանդույթ է, որը հիացնում և արթնացնում է մարդկանց զգացողությունները: ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ծաղիկներ, նկարներ, գեղեցիկ  Վարդ. Կարմիր՝ սեր, կիրք, «Ես սիրում եմ քեզ», «Ես չեմ կարող առանց քեզ», «Դու պետք է իմը լինես»: Կարմիր վարդ(կոկոն)՝ «ինձ թվում է, որ ես սիրահարվել եմ քեզ», «Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդ՝ հարգանք, վեհանձնություն, սեր, վստահություն, «Դու արժանի ես լավագույնին»: Գրան Պրի վարդն արտահայտում է ամենավեհ զգացմունքները:
Սպիտակ վարդ՝ մաքրություն և անմեղություն, համեստություն և նրբություն, գաղտնիություն: «Ես կարժանանամ քեզ», «Դու հրեշտակ ես»:Դեղին վարդ՝ Երջանկություն, ուրախություն: «Դու իմ արևն ես»: Այս ծաղիկն արտահայտում է ամենալավատեսական էմոցիաները: Համաձայն ծաղիկների լեզվին՝ դեղին վարդերը ոչ մի առնչություն չունեն դավաճանության կամ խանդի հետ, չնայած որ այդ վարկածը շատ տարածված է:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ծաղիկներ, նկարներ, գեղեցիկ

Ակացիա. Գաղտնի սեր, միայնակություն: Ակացիան զղջանքի և սխալների ընդունման նշան է: Ակացիա նվիրողն ասում է՝ «Դու իմ կյանքում եղած ամենամեծ բանն ես», «Ինչու՞ հիմա մենք միասին չենք» կամ «Արի սկսենք ամեն ինչ սկզբից»:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ծաղիկներ, նկարներ, գեղեցիկԳլադիոլոս. «Ես իսկապես անկեղծ եմ», «Ոչնչից մի վախեցի՛ր», գլադիատորների ծաղիկն է: Գլադիոլոս նվիրողը ուժեղ, վստահելի, կոմպրոմիսսներ չճանաչող մարդ է:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ծաղիկներ, նկարներ, գեղեցիկՇուշան. Նարնջագույն շուշանը նշանակում է հետաքրքրություն, կոկետություն: Ծաղիկների լեզվով նշանակաում է՝ «Դու ինձ համար հանելուկ ես», «Քո սիրտն ազա՞տ է»: Սպիտակ շուշանը նշանակում է՝ մաքրություն, վեհություն, ազնվություն: Ասում է՝ «Աստվածային է լինելը քո կողքին»: Վագրագույն շուշան՝ հպարտություն, առատություն, բարեկեցություն:

ԾԱՂԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ - ծաղիկներ, նկարներ, գեղեցիկԿակաչ. Երևակայություն, երազկոտություն, երիտասարդություն, մարդամոտություն, հաճույքների ձգտում:

5

6

10274

  • Sargsyan...
    2012-02-01 15:11:45
    Վարդ. Կարմիր՝ սեր, կիրք, «Ես սիրում եմ քեզ», «Ես չեմ կարող առանց քեզ», «Դու պետք է իմը լինես»: Կարմիր վարդ(կոկոն)՝ «ինձ թվում է, որ ես սիրահարվել եմ քեզ», «Ես ուրախ եմ, որ մենք ծանոթացել ենք»: Գրան Պրի վարդ՝ հարգանք, վեհանձնություն, սեր, վստահություն, «Դու արժանի ես լավագույնին»: Գրան Պրի վարդն արտահայտում է ամենավեհ զգացմունքները: Սպիտակ վարդ՝ մաքրություն և անմեղություն, համեստություն և նրբություն, գաղտնիություն: «Ես կարժանանամ քեզ», «Դու հրեշտակ ես»:Դեղին վարդ՝ Երջանկություն, ուրախություն: «Դու իմ արևն ես»: Այս ծաղիկն արտահայտում է ամենալավատեսական էմոցիաները: Համաձայն ծաղիկների լեզվին՝ դեղին վարդերը ոչ մի առնչություն չունեն դավաճանության կամ խանդի հետ, չնայած որ այդ վարկածը շատ տարածված է: (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Sargsyan...
      2012-02-01 15:12:27
      սիրոՒմ եմ վարդ շաաատ շատ բայց որ ընդամենը մի հատիկ վարդա լինոՒմ ոՒ ոչ տերև կա վրեն ոչ էլ (լավ) (լավ)
  • GAYANA18
    2012-02-01 15:29:29
    իսկ ես գիտեմ որ դեղինը ատելության և բաժանման խորհրդանիշն է
  • Անյուտա
    2012-02-01 16:04:57
    ես շաաաաաաաաաաաատ-շաաաաաաաաաաաատ եմ սիրում վարդ ու ամենամեծ երազանքներիցս մեկնա եղել ու կա ստանալ վարդերով փունջ,բայց շշշշշշաաաաաաաաաաաատտտտտտտտտտտտտ մեծ :) :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • LunAsmile
    2012-02-01 17:37:36
    Էս պոստը ինձ հիշացրեց ,,Փնտրվում է միլիոնատեր,,-ի Տիգրանի դերըըըը :D :D :D :D :D (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • TaT
    2012-02-01 19:19:51
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)