Copy SMS

Ինչեր են եղել 2011-ին, որ չէինք ցանկանա տեսնել 2012-ին

Ինչեր են եղել 2011-ին, որ չէինք ցանկանա տեսնել 2012-ին - հետաքրքիր, նյութեր


2011-ն արդեն անցյալում է, սակայն նա դեռ մեկ տարի կլինի որպես համեմատության տարի: Ինչեր են  եղել   2011-ին, որ չէինք ցանկանա տեսնել2012-ին: Շատ կան նման բաներ սկսված խանութում աշխատող վաճառողուհու «մուննաթ» սպասարկումից, սուպերմարկետում զեղջված, բայց իրականում չզեղջված ապրանքներից, պիտանելիության ժամկետները հստակ չերևացող ապրանքներից, կարագից, որ իրականում չգիտեմ ինչ էր, որ մենք մի տարի կերանք, նոր դեկտեմբերին պարզվեց իր մեջի պարունակությունը, կաթից, որ արտադրում էին «Աշտարակ կաթ»-ը, «Դուստր Մայրանա»-ն և «Անի»  կաթնամթերքը, ու էն որ նույն այդ կաթը յուղային էր, ոչ թե նրա համար, որ սարերում պահած  կովի տված կաթն այդպես պիտի լինի, այլ նրա համար, որ այն կոկոսի յուղ է պարունակում: էլ չխոսենք շաքարավազի մասին, նրա գինն ամեն առավոտ բարձրանում էր, սակայն նա ավելի շատ ջուր է պարունակում, քան պետք էր: Ձեթի ու յուղի գներն  էլ սկսեցին բարձրանալ, ուստի Կառավարությունը որոշեց անապահով ընտանիքների երեք շիշ ձեթ նվիրել` ամանորի նախաշեմին:

Երթուղայինի վարորդները հանուն 100 դրամի չխաղան մարդկային ճակատագրերի հետ, տաքսիի վարորդներն ունենան մանր գումար ու մենք` անցորդներս, անցնենք փողոցն այն դեպքում, երբ լուսարձակը մերն է և մեզ համար նախատեսված վայերից` դրանք գետնանցումներն են, վերգետնյա անցումները և սպիտակ գծանշումով վայրերը :

Դադարենք խոսել ավտոպատահարներից, թող «տուժվի» միայն Գագիկ Շամշյանը:

Դադարենք խոսել բանակում տեղի ունեցող անմարդկային երևույթներից մինչ սպանություններ ու ինքասպանություններ:

Թող այս տարի ոչ մի մանկան համար գումար հավքվելու կոչեր չնչեն: Թող աշխարհի մանուկները առողջ ապրեն:

Թող այլևս չլինի կոռուպցիա:

2012-ին թող չլինի «շարիկ գլորող» նախարար, պ****տեսահոլովակ դիտող պատգամավոր, գինովցած վարչապետի ելույթ:

Թող այս տարի հրաժարական չտա քաղաքապետը, որովհետև նախորդ քաղաքապետի հրաժարականից հետո facebook-ում թափված արցունքերը չափից շատ էին:

Հայակական սերիալներ թող չլինեն, քանի որ նախորդ տարի ամենաքննադատված երևույթներից էր, բայց ռեյտինգները այլ բան էին ասում: Սերիալ դիտողներին նմանեցնում եմ ռաբիզ լսողներին, երկուսն էլ չեն խոստովանում, որ լսում ու դիտում են:

Սկանդալներ, եթե հավատանք խմբագիրներին ապա կայքը հաջողություն կունենա այն դեպքում, երբ նյութերում գերակշռի «Ս»-երը` Ս***, Սկանդալ, Սպորտ: Հիշենք  Անժելա Սարգսյանին, որը բոլոր ռեյտնիգները նվաճեց, ամենափնտրվողը դարձավ Գուգլի հայկական տիրույթում:

Եկող տարի թող չբարձրանա գազի գինը, հատկապես այն դեպքում, երբ մենք այնտեղ դեսպան ունենք:

Էլի շատ բաներ կան, կարող եք նշել և դուք: Սակայն ոչ թե գրենք ու կարդանք, այլև իրականացնենք:
2

7

1133