Copy SMS

Հետաքրքիր փաստեր պատմությունից

Հետաքրքիր փաստեր պատմությունից   - պատմություն


Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին:

Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում: Այս տեսարանն արդեն իսկ սարսափ էր առաջացնում հակառակորդի մոտ:

Պարսկական բանակը ժամանակին շատ հզոր ուժ էր: Բանակի հրամանատար Քսերքսը նախընտրում էր ճաշել իր 15 հազարանոց բանակի հետ: Որպեսզի կերակրեն նման ահռելի քանակի մարդկանց, քաղաքները ստիպված էին ծախսել ժամանակակից 100 միլիոն դոլարի չափ գումար: 

16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր:

Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:

Հետաքրքիր փաստեր պատմությունից   - պատմություն


Հին ժամանակներում նավաստիները ձգտում էին գոնե մեկ ոսկի ատամ ունենալ: Իսկ գիտե՞ք ինչի համար: Սև օրվա համար, եթե հարազատները թաղման փող չունենային:

18-րդ դարում եվրոպացի նորաձև կանայք սափրում էին իրենց հոնքերն ու դրանց տեղը կպցնում մկան մորթուց պատրաստված արհեստական հոնքեր:

Ծխնելույզ մաքրողները լողանում էին տարին երեք անգամ` գարնանը, աշնանը և Սուրբ Ծննդին:

Վաշինգթոնի բանտերից մեկում ութ տարի շարունակ բանտարկված էր մի շուն... քանի որ նա փորձել էր պարզապես կծել...

18-րդ դարում շոտլանդական կիսաշրջազգեստ կրելու դեպքում մահապատժի էին ենթարկում:

Ի տարբերություն տարածված կարծրատիպի` Կամա Սուտրան միայն սեքսի մասին նկարազարդված գիրք չէ: Այն չորս գլուխ ունի սիրո մասին, երկու գլուխ կնոջ հետ վարվելու կանոնների մասին, հինգ գլուխ կին գտնելու մասին, վեց գլուխ ուրիշների կանանց գրավելու մասին, վեց գլուխ սիրուհիների և երկու գլուխ մարդկանց հրապուրելու մասին:

Վասկո դա Գաման Հնդկաստանից վերադառնալիս իր հետ բազմաթիվ համեմունքներ էր վերցրել, հատկապես սև պղպեղ: Եկամուտը կազմեց 6000%: Դրանից հետո Հնդկաստանից Պորտուգալիս ներմուծվող ապրանքի 95%-ը սև պղպեղ էր:

Հետաքրքիր փաստեր պատմությունից   - պատմություն


Սպարտանցի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: Երբեմն տղաները չէին դիմանում ճնշմանն ու մահանում էին: Քսան տարեկանում` 13 տարվա ուսուցումից հետո, նրանք զինվորական էին դառնում: Նրանք ծառայում էին մինչև 60 տարեկանը:

Հնդկաստանում պլաստիկ վիրաբուժությունը զարգացած էր դեռ մ.թ.ա. 6-րդ դարում: Հիմնականում կատարում էին քթի վիրահատություն:

Մեզանից քչերը գիտեն, որ Տիտանիկի վթարի ժամանակ տուժել են ոչ միայն կենդանի մարդիկ, այլև մումիա: Եգիպտական Ամեն-Ռա արքայադստեր մարմինը պետք է բրիտանական թանգարանից տեղափոխվեր ԱՄՆ: Այժմ բրիտանական թանգարանում տեղադրված է արքայադստեր սարկոֆագի միայն կափարիչը:
3

8

2449