Copy SMS

Եթե ինձ միայն 1 ժամ մնար ապրելու…


Եթե ինձ միայն 1 ժամ մնար ապրելու… - հետաքրքիրԿարծում եմ, որ շատերս երբևէ մտածել ենք, թե ինչ կանեինք, եթե մեզ միայն մի ժամ մնար ապրելու կամ մի օր… Կամ նույնիսկ եթե չենք մտածել, ապա մեր ծանոթներից որևէ մեկը գոնե մի անգամ նման հարցադրում արել է…
Տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս: Ոմանք ասում են, որ կփորձեն այն ամենը, ինչ առաջ խուսափել են անել. կցատկեն բարձրությունից, կհարբեն,և այլն…
Կան մարդիկ, ովքեր ասում են, որ կփորձեն վերականգնել իրենց համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները, ներողություն կխնդրեն, եթե վիրավորել են, նվերներ կպատրաստեն, հրաժեշտ կտան հարազատներին…
Մարդիկ կան, որ որոշում են քեֆ անել, հրավիրել բոլոր ընկերներին և մի լաաաավ ուրախանալ…
Մարդիկ կան, որ փորձում են ամեն ինչ անել, որ չմահանան 
Մարդիկ էլ կան, որ սովորականի պես կապրեն այդ օրը…
Կան մարդիկ, ովքեր այլ կերպ կվարվեն… Եթե այս տողերն ընթերցելիս հիշեցիք P.S. I love you գրքի մասին, ապա հասկացաք, թե ինչ նկատի ունեմ: Գրքի հերոսուհին, ով կորցրել է ամուսնուն, ծանր ապրումների մեջ է, մեկուսացել է ողջ աշխարհից… Մի քանի շաբաթ անց միայն տեղեկանում է, որ մահանալուց առաջ ամուսինը նամակների կապոց է թողել իր համար: Առաջին նամակում ամուսինը գրում է, որ նամակների միջոցով կնոջ կողքին կլինի և կօգնի թեթևացնել ծանր րոպեները, որպեսզի կինը իրեն միայնակ և լքված չզգա: Եվ նամակի վերջում ամուսինը խնդրում է, որ… էլ չեմ պատմի :p
Չնայած որ սյուժեն այսպես պատմելը մի փոքր անհեթեթ է, բայց գիրքը արժի կարդալ: Հետաքրքիր է ոչ միայն մտահաղացումը, այլև ամուսնու կողմից կնոջը նեցուկ կանգնելու, քաջալերելու և օգնելու ձգտումը նույնիսկ մահանալուց հետո…
Կարծում եմ, որ գիտեմ, թե ինչ կանեի, եթե ինձ միայն մի ժամ մնար ապրելու…

TaT
5

36

1455

  • LunAsmile
    2012-02-04 21:48:19
    Շաաաաաաաատ հետաքրքիր հարցաաաաաաա (լավ) (լավ) (լավ)
  • Armen-Real-97
    2012-02-04 21:49:03
    (լավ) (լավ)
  • Kio
    2012-02-04 21:55:02
    լավ հարցա,ու երկար մտածելու տեղիքա տալիս..որ խնդրեմ գրքի հեղինակի անունը կասեք?
  • Kio
    2012-02-04 21:55:03
    լավ հարցա,ու երկար մտածելու տեղիքա տալիս..որ խնդրեմ գրքի հեղինակի անունը կասեք?
  • H.A.N.G.
    2012-02-04 21:57:50
    իսկապես շատ լա հարցա, եթե ես իմանամ իմ մահվան մասին, ապա ամբողջ օրս կանցկացնեմ սովորականի պես, ուղակի հարազատներիս ու ընկերներիս մոտ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ես կուզենաի իմանալ գրքի հեղինակ անունը (օգո)
  • TaT
    2012-02-04 22:00:09
    P.S. I Love You - Rotten Tomatoes
    • LunAsmile
      2012-02-04 22:02:20
      Գրքի վերնագիրնա ու գրողը,հա՞ (:|
  • N.....
    2012-02-04 22:01:19
    Եթե ինձ մի ժամ մնար ապրելու,կուզեի մեռնել (լուսնաքայլ) .............
    • Ալեքս 360°
      2012-02-04 22:07:55
      (ուրախ) մեկա մեռնելու ես , ես , ես կխնդրեի որ գոնե ետ մի ժամը իմ հետ անցկացներ նա
      • N.....
        2012-02-04 22:11:59
        Ամեն մեկը մի բան կուզի (լուսնաքայլ) ...........Բայց էդ մի ժամվա ընթացքում ինչ էլ անես՝ մոտալուտ մահվան զգացումով,էն ձևով չի ստացվելու,նենց որ ավելի լավա միանգամից մեռնելու մասին մտածես,որովհետև եթե մի բան անում ես կամ ապրում ես,պետքա լինի կամ շատ լավ,կամ էլ շատ լավ,միջինը ահավորա |( .............
      • N.....
        2012-02-04 22:12:55
        Էն մի տեղում պիտի շատ վատ գրած լինեի (ախ) :) ..........
      • Ալեքս 360°
        2012-02-04 22:17:25
        ամեն մարդ տարբեր բան կուզի , լավ կլինի չմտածես դրա մասին ու ապրս կյանքիտ ամենաերջանիկ վարկյաները
      • N.....
        2012-02-04 22:19:57
        Ուղղակի հետաքրքիր հարցա,կարելիա մի քիչ մտածել (պաղպաղակ) ..............
      • Ալեքս 360°
        2012-02-04 22:24:23
        ճիշտ ես հետաքրքիրա , ամեն մարդ կուզի են անել ինչը շաատա ուզում ու չի արել կյանքի ընտացքում
      • N.....
        2012-02-04 22:29:56
        Ահա (պաղպաղակ) .........
      • Ալեքս 360°
        2012-02-04 22:33:21
        քիչ կեր հա դու մառոժնի ինչքան եմ ասել :)
  • GAYANA18
    2012-02-04 22:02:49
    ես կհիշեի իմ կյանքի ամենավատ ու դաժան օրերը որ կյանքից հեռանալը երազանք լինի
  • Kio
    2012-02-04 22:07:30
    մերսի,անպայման կկարդամ,սյուժեն շատ հետաքրքրեց...,իսկ եթե ինձ մի ժամ մնար ապրելու համար,առանց որևիցե մեկին բան ասելու ոււղղակի կթողեի ու կգնայի մի վայր, որտեղ կլինեի միայն ես ու կվայելեի վերջին վայրկյաններս,ինձ քաղցր հիշողությունների գիրկը կգցեի....
  • TaT
    2012-02-04 22:07:34
    հա LunAsmile, ջան դա ա (լավ)
    • LunAsmile
      2012-02-04 22:08:59
      Լաաաաաավ .... Ինձ էլ շաաաաաաաատ հետաքրքրեց,,,Կփորձեմ կարդաաաալ ;) ;) ;)
    • LunAsmile
      2012-02-04 22:09:13
      Հաաաաամեեեեել անունս Աննայա (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • TaT
    2012-02-04 22:14:06
    ուրախ եմ Ան ջանննննն (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • LunAsmile
      2012-02-04 22:19:06
      Նմանապես Տաթ ;) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • TaT
    2012-02-04 22:14:32
    խնդրեմ ԿԻՈ ջան (լավ) (լավ) (լավ) ;)
  • Saqo
    2012-02-04 22:34:33
    Եթե ինձ մի ժամ մնար...... ես թղթին կգրեի իմ այդ անցկացրած մեկ ժամ .....վերանգիրն էլ շատ հետաքրիր ՄԱՀԻՑ 1 ԺԱՄ ԱՌԱՋ ...... ;)
  • ­
    2013-03-31 13:37:30
    ես մի 2 րոպե շուտ կքցվեի մի հատ շաաատ բարձր տեղից :)
  • Immortal
    2013-03-31 13:39:48
    Ես Անմահ եմ :P :D
  • caxracu
    2013-03-31 13:42:28
    ես ես մի տեխ ինտերնետից կարդացել եմ,
  • չեմ ասի ինչ կանեի.................
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-03-31 14:00:11
    ես չգիտեմ ինչ կանեի,,,երևի են ինչ ետ պահին շատ կուզեի........
  • ▲ badgalriri (AnI) ▼
    2013-03-31 14:16:31
    Inch chem aarel et kanem 30 ropei @ntacqum ........ mnacac masn el @ntaniqic andamneri het kanckancnem ................ (պարել) (պարել) (պարել) (պարել) (պարել)