Հրաբխային ‹‹զոհեր››. Պոմպեյ, Հերկուլյանում և Ստաբիան
Աշխահում բնական աղետներից ամեն օր շուրջ 184 մարդ է մահանում: Ըստ տարբեր կանխատեսումների, կլիմայի փոփոխությունների հետևանքով զոհերի թիվն աճում է: Սակայն միլիոնավոր կյանքեր կարելի է փրկել, եթե պետություններն ավելի շուտ նախազգուշացնեն բնակչությանը` հնարավոր աղետների մասին: Այսօր մեր ուշադրության կենտրոնում հրաբուխներն են, որոնք էլ համարվում է բնության ուժեղ երևույթներից մեկը։ Այս աղետը շատ մարդկանց կյանք է խլել, վերացրել է շատ քաղաքներ ու ձևափոխել է շրջապատը:
Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրք է ոչ միայն մարդկության համար, այլ նաև բնության. առաջացած հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին են թափվում քամուց քշված մոխիրները:
Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից այն ժամանակ, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ‹‹ճնշում է գործադրում›› երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն` արտահոսում է ։ Դուրս ժայթքած մագման ժամանակի ընթացքում սառչում է, գազազրկվում և վեևածվումլավայի։ Հրաբխի խառնարանից դուրս է մղվում ոչ միայն մագման, այլ հրաբխային փոշի, մոխիր, քարեր,գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։
Վտանգավոր են հատկապես հրաբուխների ‹‹գործող›› տեսակները։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործողհրաբուխ, որոնցից 850 –ը գտնվում են ակտիվ վիճակում։ Ամենավտանգավորհրաբուխներն են` Ավաչինսկայա և Կլյուչևսկայա Սոպկաները, որոնք գտնվում են Կամչատկայում, Վեզուվը Իտալիայում, Հեկլան Իսլանդիայում է,Ֆուձիյաման՝ Ճապոնիայում,Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, իսկ ահա Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում ։ Այսքանով չեն վերջանում նրանք, քանի որ ցանկացած պահի հսկա հրաբուխները կարող են ‹‹արթնանան›› քնից:
Հետաքրքրական է, որ գործող հրաբուխների հանդիպում ենք ոչ միայն երկրի մակերևույթին, այլև` օվկիանոսների ու ծովերի հատակին։ Նրանց ժայթքումից էլ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում են ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Հրաբուխների շնորհիվ էլ է , որ մենք ունենք կղզիներ. ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և վերածվումկղզիների: Ամենահայտնիներից է Կուրիլյան և Հավայան կղզիները` Խաղաղ օվկիանոսում։
Այն հրաբուխները, որոնք չեն գործում արդեն տևական ժամանակ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։Դրանց թվին են դասվում Էլբրուսը, Կազբեկը, ինչպես նաև ` Մեծ ու Փոքր Մասիսները։
Հատկապես վտանգավոր են այն հրաբխավայրերը, որոնց ժայթքման վայրը պատված է լինում ձյունով ու սառույցով, այդ ժամանակ շիկացած լավանհալեցնում է դրանք : Ջուրը խառնվելով մոխրին` գոյանում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ հոսում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թվականին տեղի ունեցած հրաբխի հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 1879 թ.Վեզով հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են Հին Հռոմեական երեք քաղաքներ՝Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը և բազմաթիվ գյուղեր։ 1883թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության. հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։
Հ.Գ. Հայկական լեռնաշխարհում ևս կան գործող հրաբուխներ,օրինակ` Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ ՀՀ տարածքում գոյություն ունեն ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է:
TaTeV...
2012-02-05 12:31:20Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:33:40TaTeV...
2012-02-05 12:34:06Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:35:49Inga96
2012-02-05 12:34:17Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:35:45Արամ Միլանիստա
2012-02-05 12:37:13Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:39:05Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:39:44Արամ Միլանիստա
2012-02-05 12:43:30Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-05 12:44:09Արթի
2012-03-02 18:48:57