Copy SMS

Մարքեթինգային շատ խելացի մեթոդ

Մարքեթինգային շատ խելացի մեթոդ - 	Հետաքրքիր նյութեր

Մարքեթինգային այս մեթոդի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը՝ դուք վաճառում եք երկու տեսակի ապրանք՝ հիմնական և երկրորդային: Երկրորդային ապրանքը չի կարող վաճառվել առանց հիմնականի, իսկ հիմնականը՝ առանց երկրորդայինի, քանի որ դրանք իրար փոխլրացնում են: Հիմնական ապրանքը դուք վաճառում եք ինքնարժեքից ցածր կամ ընդհանրապես նվիրում եք, որպեսզի մարդիկ ձեռք բերելով այն, սկսեն մտածել երկրորդային ապրանքը ձեռք բերելու մասին, որի շարունակական վաճառքի վրա էլ դուք պատրաստվում եք աշխատել: Բերեմ օրինակ: Gillette-ը վաճառվում է հետևյալ եղանակով՝ կա հիմնական սարքը և կան դրան ամրացվող գլխիկները: Հիմնական սարքը ձեռք է բերվում մեկ անգամ, իսկ գլխիկները պետք է անընդհատ փոխել: Մեթոդը կայանում է հետևյալում: Դուք մեկ անգամ էժան կամ անվճար ստանում եք հիմնական սարքը և դա «պարտավորեցնում է» ձեզ, որպեսզի հետագայում դուք շարունակեք ձեռք բերել գլխիկները:

Մարքեթինգային այս մեթոդը կոչվում է «խայծի և կեռի» («наживки и крючка») մեթոդ, որտեղ խայծը հիմնական ապրանքն է: Եթե մտածեք՝ դա բավականին հանճարեղ մեթոդ է: Այսինքն, դու մարդուն նվիրում ես ինչ-որ բան, որն իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում, բայց նա չի կարող օգտագործել դա, քանի դեռ ձեռք չի բերել իրենից ավելի փոքր արժեք ներկայացնող երկրորդային ապրանքը: Իսկ երկրորդային ապրանքը պետք է լինի այնպիսին, որպեսզի մարդն այն երկար չօգտագործի, այսինքն ժամանակի ընթացքում այն անհրաժեշտ լինի փոխել: Եվ որպես բիզնես շեշտը այստեղ դրվում է հենց երկրորդային ապրանքի վաճառքի վրա:

Երբ մտածում էի այս մեթոդի մասին, սկսեցի շրջապատում նկատել մի շարք այլ ապրանքներ, որոնք վաճառվում են այս մեթոդի կիրառմամբ: Օրինակ՝ մաքուր ջուրը: Մի շարք գրասենյակներում և տներում տեղադրված են մաքուր ջրի սարքերը: Հիմնական սարքը տեղադրվում է մեկ անգամ, իսկ որպես երկրորդային ապրանք այստեղ հանդես են գալիս ջրով լի տարրաները, որոնք անընդհատ փոխվում են, երբ դրանցում ջուրը վերջանում է: Այսինքն, հիմնական սարքը նույնիսկ կարելի է նվիրել, քանի որ ձեռք բերելով այն, դուք արդեն «ստիպված կլինեք» հետագայում անընդհատ ձեռք բերել ջրով լի տարրաները, իսկ ողջ բիզնեսը կառուցվում է դրա վրա:

4

5

925

  • Alla
    2012-02-05 12:31:06
    :) շատ ավելի հետաքրքիր լուծումներ էլ կան,հետաքրքիր էր պոստը...
    • Lollipop
      2012-02-05 12:36:38
      մերսի (ժպիտ)
  • Արամ Միլանիստա
    2012-02-05 12:31:29
    (ուրախ) (ուրախ) ես էտ շուկայագիտության գիժ եմ (ուրախ) Ջառահյանի շնորհիվա որ լավ եմ սովորում
    • Lollipop
      2012-02-05 12:37:33
      եսել եմ շատ սիրում շուկայագիտություն, բայց մենեջմենթից հետո
      • Արամ Միլանիստա
        2012-02-05 12:39:34
        :) դե կապ չունի որից հետո....կարևորն էնա որ էտ առարկան գիտենք (լավ)