Copy SMS

Գիտեք որ . . .

Հնչյունային օպերատոր ԼԵՈՆ ՉԱԼՈՒՔՅԱՆԸ «Դասակ» ֆիլմի համար արժանացել է «Օսքար» մրցանակի:

ԱՄՆ-ի ԱՌԱՋԻՆ հայ միլիոնատերը գործարար ՀԱԿՈԲ ՊՈՂԻԿՅԱՆՆ է (Ծնվ․ 1856թ․ Խարբերդում, 1876թ․ հաստավել ԱՄՆ-ում)։

Ատոմագետ ՌԵՅՄՈՆ ԴԱՂԼՅԱՆԸ (ԱՄՆ) ԱՌԱՋԻՆ գիտնականն է, որ մահացել է ատոմային ճառագայթման հետևանքով:

ԱՌԱՋԻՆ գիրքը(1980), որ լույս է տեսել «Բիթլզի» լեգենդար երգիչ Ջոն Լենոնի մահից հետո, գրել է գրող ՀԱՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆը: Այն կոչվում է «Ջոն Լենոնի պատմությունը»:

Ինտերնետում գոյություն ունեցող նկարների 80%-ը մերկ կանանց նկարներ են:

Օպերայի երգչուհի ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱ-ն (Թագուհի Արմաղանյան) 1948-ին մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված համաամերիկյան մրցանակաբաշխությանը և 1500 կատարողներից հաղթանակել են ինքը և մեկ այլ հայուհի Դորոթի Հովհաննիսյանը: 

Բժիշկ-տիեզերագնաց ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆԸ հեղինակ է մի շարք ճարտարագիտական գյուտերի: 1989-ի մարտի 13-18-ին, թռիչք է կատարել «Սփեյս Շաթլ» ծրագրի «Դիսքավերի» տիեզերանավով: Թռիչքը տևել է չորս օր, 23 ժամ, 38 րոպե: Հայաստանի վրայով թռչելիս արտասանել է «ողջույն» և «խաղաղություն» հայերեն բառերը: 1981-ին որոշվել է, որ տիեզերական թռիչքի պետք է մեկնեն Բաղյանն ԱՄՆ-ից և 25-ամյա աշտարակցի Յաշա Գևորգյանը ԽՍՀՄ-ից. մամուլը գրել է, թե նրանք «միմյանց հետ հայերե՞ն պիտի խոսեն տիեզերքում»: Թռիչքները չկայացան:

Զին. գործիչ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եղել է ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի թիկնապահը: 1942-ին, երբ դաշնակից զորքերի հրամանատարները ժողով են գումարել՝ Նորմանդիա զինվորներ ցամաք հանելու ծրագիր մշակելով, Գրիգորյանը եղել է մեկն այն վեց ընտրյալներից, որոնց միայն ծանոթ է եղել այդ գաղտնիքը:

1686թ. թուրքական լծից Հունգարիայի հնագույն քաղաք՝ Բուդայի ազատագրման կռիվներում, իր անգնահատելի ներդրումն է ունեցել հայ դերձակ ԳԱԲՐԻԵԼ ԹՈԽԱԹԵՑԻՆ, որը մարտի վճռական պահին պայթեցրել է թուրքերի վառոդի պահեստը:

800 տարվա ընթացքում Թիֆլիսն ունեցել է 47 քաղաքագլուխ, որոնցից 45-ը եղել է հայ:

Հայ ճանապարհորդ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԹԱՄԱՐԱՑԻՆ առաջինն է պարզել, որ Կապույտ Նեղոսը սկիզբ է առնում Թանա լճից:

‎14-րդ դարի հայ մաթեմատիկոս ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱՐՏԱՎԱԶԴԸ, որն աշխատում էր բյուզանդական կայսերական պալատում և հայտնի էր Ռաբդա(գավազանակիր) մականունով, գրել է մաթեմատիկական երկու աշխատություն: Նրա շնորհիվ մեզ է հասել ձեռքի մատների միջոցով 1-ից 9999 թվերը ներկայացնելու եղանակը:

2

1

1428

  • Vahe2489
    2012-02-06 19:28:55
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)