Պարույր Սևակ <<Ձյուն>>
Պարույր Սևակ - Ձյունը
Սիրում եմ ես ձյունը: Սիրում եմ ես ձյունը, Երբ նա իջնում է Անտես երկինքներից այս մայթերին, Եվ մեծաքա~յլ , դանդա~ղ դու շրջում ես, Ինքդ էլ չիմանալով անրջում ես Այն, ինչ կյանքով վեհ է և անթերի: Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջնում է , Դու հիշում ես հանկարծ Անցած տարիներիդ խայտանքը մանկական, Եվ քաղցրորեն սիրտդ քեզ տանջում է: Դու հիշում ես հանկարծ Երբեք չմոռացված այն աղջկան, Որի թարթիչներին իջած ձյունը Լսելի է դարձել սրտիդ բաբախյունը… Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջնում է, Ինքդ էլ չիմանալով` անրջում ես, Որ գալիքը, վաղը,որ ապագան Քեզ չտեսած անգամ` Ճանաչում է, Եվ հաճույքից սիրտդ խենթորեն ուռչում է. Քաղցր է թվում ,որ դու Այս կյանքում չես ծնվել օրապակաս, Որ ապրում ես,որ կաս, Որ շնչում ես…. Սիրում եմ ես ձյունը: Երբ նա իջել է, Երբ իջել է նաև լռությունը, Եվ մեծաքայ~լ, դանդա~ղ, լուռ շրջելով, Դու զգում ես նրա փխրության վրա Քո մարդկային մարմնի ծանրությունը:
|
karinka..
2012-02-07 10:57:27Saqo
2012-02-07 10:59:30karinka..
2012-02-07 11:01:11Saqo
2012-02-07 11:05:03karinka..
2012-02-07 11:07:20Saqo
2012-02-07 11:10:34karinka..
2012-02-07 11:12:53SEMULIK
2012-02-07 18:02:30karinka..
2012-02-07 21:22:40