Copy SMS

Գուշակ,ով գուշակել էր կարևոր պատմական դեպքեր(Մադմուազել Լնորման)

Գուշակ,ով գուշակել էր կարևոր պատմական դեպքեր(Մադմուազել Լնորման) - հետաքրքիր
Փարիզի ամենահայտնի պայծառատեսն ու գուշակը, ով գուշակել է շատ հայտնի մարդկանց ճակատագիրը:
Այդ աղջկան բնությունը տվել էր մի մեծ շնորհ գուշակելու մարդկանց անցյալն ու ապագան
զարմանալի ճշտությամբ :
Մի անգամ մի կին է գալիս նրա մոտ.
"Մի փոքրիկ Կորսիկական զինվոր կա, անփող և անապագա, ուզում է ինձ հետ ամուսնանալ, ինչ անեմ, չգիտեմ, ասեք ինձ խնդրում եմ":
Մադմուազելը գցում է խաղաքարտերը և ասում.
"Ձեր փոքրիկ զինվորականին շատ հռչակավոր ապագա է սպասվում, նա այդ հռչակը կկիսի ձեր հետ, բայց...դա անցողիկ կլինի, ու ձեր սերը ձեզ արցունքներ կբերի:"
Ինչպես հասկացանք այդ կինը Ժոզեֆինան էր, իսկ փոքրիկ զինվորականը' Նապոլեոն Բոնապարտը:

1788 թվականի ամռանը մադմուազել Լնորմանին կանչում են Վերսալի թագավորական պալատ: Մարի Անտուանետը խնդրում է նրան գուշակել:
Աղջիկը նայում է ու վախեցած խոսում.
"Ձերդ մեծություն, չեմ ուզում ձեզ խաբել, կասեմ միայն ճշմարտությունը...
մի քանի ամիս հետո Ձեզ գիյոտինի կենթարկեն:"

Նրա մոտ գուշակության է գալիս նույնիսկ Ալեքսանդր առաջինը, Լյուի Ֆիլիպը, Բալզակը, Դյումա որդին, Ռոբեսպիերը...բոլոր գուշակությունները ճշմարիտ էին:

Ժոզեֆինան մտերմանում է օրիորդ Լնորմանի հետ:
Մի անգամ էլ խաղաքարտերը նայելուց նա տեսնում է Բոնապարտի խայտառակ պարտությունը Ռուսաստանի ձների մեջ, Նապոլեոնին սպասվում էր խայտառակություն և մահ միայնության մեջ:
Ինչ անել, մտածում էր աղջիկը, ասել թե չասել ճշմարտությունը:
Նա զգուշացնում է Ժոզեֆինային, քանի ուշ չէ, նրա ամուսինը կարող է փոխել իր ճակատագիրը:
Բոնապարտը անդրդվելի էր, նա հաղթանակներ էր տանում մեկը մյուսի ետևից և ոգևորվում , Լնորմանին անվանելով խաբեբա ու շաղլատան սպառնում է նրան լարել Ֆրանսիայից:
Ապացուցելու համար, որ նա խաբեբա է, Բոնապարտի մտերիմներից մեկը ուզում է փորձել նրան, նա խաբում է գուշակին, ասելով որ նա առևտրական է և կուզեր իմանար իր առևտրի ապագան:

Սակայն պայծառատեսին չես խաբի, նա ճշտորեն ասում է մարշալի ով լինելը և նրան գուշակում անսահման իշխանություն, նա դառնալու է թագավոր:
Այդ լուրը ավելի է զայրացնում Նապոլեոնին, և նա հրամայում է աղջկան հեռանալ Փարիզից:
Լնորմանը գնում է Բելգիա:
Շուտով մարշալը դառնում է թագավոր, նա ոգևորված դրանից, պայծառատեսին նվերներ է ուղարկում:


1814 թվականի Մարտի 31 է: Նապոլեոնը խայտառակ պարտություն է տանում ռուսներից :

 

Հաղթանակած ռուս -պրուսական զորքերը մտնում են Փարիզ Ալեքսանդր առաջինի գլխավորությամբ: Ալեքսանդրը առաջինը այնքան բարեհոգի է գտնվում, որ նա ոչ ոքի մահվան չի դատապարտում Փարիզի հրապարակներում, ոչ զինվորներին, ոչ էլ Բոնապարտի մոտիկներին:

Մի անգամ, երբ ռուսական կայսրը զբոսնում էր Բոնապարտի նախկին կնոջ'Ժոզեֆինայի հետ Փարիզում, ժոզեֆինան խորհուրդ է տալիս նրան էլ հաճախել Լնորմանի մոտ գուշակության, ասելով, որ իր ընկերուհին երբեք չի սխալվում...

Պայծառատես գուշակը Ալեքսանդր առաջինին զգուշացնում է, եթե նա չհրաժարվի իր 
գահից, նրան սարսափելի մահ է սպասվում:
Ինչպես պատմությունն է ցույց տալիս, կայսերը ժամանակին հրաժարվում է իր գահից և կենդանի մնում:
Մի անգամ մի 17 տարեկան երիտասարդ է գալիս գուշակի մոտ:
"Խնդրում եմ փրկեք հայրիկիս, նա լուրջ հիվանդ է",
Լնորման նայում է խաղաքարտերը.

"Ձեր հայրիկի հիվանդության պատճառը ընտանիքին պատկանող մատանին է, նա մեծ հարված է ստացել դրա կորստից"

"Ես եմ մեղավորը, -ասում է Պիեռը, ես այն տարել եմ լոմբարդ"
Գուշակը բերում է իր պահարանից մի տոպրակ ոսկի և տալիս երիտասարդին.
"Կտանես ու հայրիկիդ կվերադարձնես մատանին, արագ, թե չէ նա կմահանա:"
Հայրը լավանում է, իսկ Պիեռի ու Լնորմանի միջև ծագում է մտերմություն, սեր, առաջինը ու վերջինը գուշակի կյանքում:
Պիեռի հայրը չի համակերպվում իր որդու այդ սիրո հետ, 40 տարվա տարբերություն կար մադմուազել Լենորմանի ու Պիեռի միջև:
Մի օր էլ, գիշերվա կեսին նա հրդեհում է գուշակի տունը, առանց իմանալու, որ իր որդին էլ է այնտեղ:
Աղջկան հրդեհի միջից հանում է տան ծառան, տղային փրկել չի հաջողվում:
Պիեռի մահից հետո մադմուազելը մեծ հոգեկան ապրումներ է ունենում, մտածելով որ ուրիշներին գուշակելով սև բախտ, նրանց սև բախտը կպել է իրեն նրանցից:

Նա փակում է դռները բոլորի առաջ, հրաժարվում է գուշակություններից:
Սակայն ինչես կհրաժարվես, երբ քեզ ինքը, Լյուի Ֆիլիպ թագավորն է կանչում իր մոտ Վերսալ:
Թագավորին նա գուշակում է որդու մահը, իսկ նրան ...նա կհեռանա Ֆրանսիայից, կվերադառնա միայն մահացած:
Հերթական գուշակությունը իրականություն է դառնում:

Մի օր էլ Բալզակն է գալիս գուշակի մոտ սուրճ խմելու:
Գուշակը նայում է սուրճի բաժակն ու ասում.
"Դու կամուսնանաս օտարերկրացու հետ մյուս օրն էլ կմահանաս:"

Մի երիտասարդ է գալիս, Շառլ անունով, նա խնդրում է նրան գտնել մահացած հոր ոսկիները, հակառակ դեպքում նրանք սովից կմահանան:
Գուշակը Շառլի հետ գնում է նրա հոր նախկին աշխատավայր, իջնում է ներքնահարկ, ցույց է տալիս պատը և ասում. "Այստեղ է"
Տղան քանդում է ու հանում ոսկիները:
"Երբ հարուստ լինես, չմոռանաս օգնել աղքատներին",-ասում է մադմուազելը և հեռանում:
Շառլը դառնում է երկրի ամենախոշոր հարուստներից մեկը և օգնում աղքատներին:
Նրան անվանում են աղքատների հայր Ֆրանսիայում:

Կյանքի վերջին օրերին Մադմուազել Լենորմանը համարյա դուրս չէր գալիս տանից:
Նա գիտեր, թե ինչ է սպասվում իրեն, նա կարող էր փոխել ընթացքը, բայց հրաժարվում էր...
"Թող լինի այնպես, ինչպես ճակատագիրն է որոշել" մտածում էր նա խաղաքարտերում տեսնելով սեփական մահը:

Հունիսի 23 է, կեսգիշերին նա պարկում է քնելու:
Դեռ չէր քնել, երբ զգում է, տուն է մտնում ինչ որ մեկը, մարդը վերցնում է աղջկա բարձն ու խեղդում նրան:
Առավոտյան ծառան գալիս է, տեսնելով տիրուհուն մահացած , ոստիկանների է կանչում:
Հարևանները ասում են, որ տեսել են մի սև հագած մարդու կեսգիշերին նրա մոտ մտնելիս:
Իր սև գործերը անելով սև անծանոթը հեռացել էր գուշակի մոտից առանց որևէ բանի ձեռք տալու, ոչ ոսկիներին, ոչ էլ թանկարժեք քարերին:

1

2

2462

  • MASH (Official Page)
    2012-02-08 14:45:47
    նյութը քոփի է արված հայկական կայքից, ՉԻ ԿԱՐԵԼԻ ........ ԵՂԵՔ ՕՐԻԳԻՆԱԼ
  • karinka..
    2012-02-08 14:55:45
    Ուղղակի հետաքրքիր նյութ էր ուզեցա կիսվեմ (ծաղիկ)