Հետաքրքիր Փաստեր Նապոլեոն Բոնապարտի Մասին
- Նապոլեոնը շատ էր սիրում իտալական օպերաներ: Հատկապես սիրում էր ՛՛Ռոմեո և Ջուլիետ՛՛-ը : Սակայն նա թատրոնում երբեք չէր ծափահարում: Հանդիսատեսը, սարսափելով Նապոլեոնից, նույնպես չէր համարձակվում ծափահարել ու օպերայի ավարտից հետո օդում միշտ լռություն էր կախվում: Մի անգամ,երբ երգիչ Կրեմենտինին երգեց ՛՛Ombra odorata aspeta՛՛ արիան հրաշալի կերպով, դահլիճում նստած իտալական թագավորության գրաֆ Մորեսկալկին չդիմացավ ու գոչեց.՛՛ Բրավո,բրավո !! " : Մի պահ անց նա հասկացավ իր ՛՛սխալն՛՛ ու չորեքթաթ դուրս սողոսկեց դահլիճից:
- Նապոլեոնը տառապում էր հիվանդությամբ,որը կրում է ՛՛այլուրուֆոբիա՛՛ անվանումը, որն իրենից ներկայացնում է վախ կատուներից:
- Նապոլեոնին չեն թունավորել, տարիներ շարունակ ինչ- ինչ կերպ նրա օրգանիզմ մկնդեղ են լցրել: Հավանական է՝ ուտելիք ընդունելու ժամերին խառնել են կերակրի հետ:
- Նապոլեոնն օրական քնում էր երկուսից երեք ժամ: Դա նրան բավական էր: Ու ընդհանրապես, Նապոլեոնը քունը համարում էր ժամանակի կորուստ:
- Կա վարկած,ըստ որի Նապոլեոնի հոգին հետագայում Հիտլերի մարմնում է ՛՛բնակվել՛՛ : Պատճառը՝ չափից դուրս շատ համընկնումները:
- Նապոլեոնի ու Հիտլերի ՛՛թվային՛՛ անհասկանալի նմանությունը: Նապոլեոնը ծնվել է 1760թվականին Հիտլերը ՝1889-ին: Տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնի կառավարման տարիները սկսվեցին 1804ին, Հիտլերինը` 1933-ին, տարբերությունը՝ 129 տարի: Նապոլեոնը մտավ Վենա 1812-ին, Հիտլերը՝ 1941-ին: Տարբերությունը ՝ 129 տարի:Երկուսն էլ հարձակվել են Ռուսաստանի վրա,երբ 52 տարեկան էին: Երկուսն էլ պատերազմում պարտություն կրեցին,երբ 56 տարեկան էին:
- Նապոլեոնն ամուսնացել է ՛՛28 ամյա՛՛ Ժոզեֆինայի հետ,որն իրականում մեծ էր իրենից 4 տարով: Ինքն էլ իր հերթին սեփական տարիքի վրա ավելացրել է ևս 2 տարի,որպեսզի տարիքային տարբերության ՛՛անդունդը՛՛ չզգացվի:
- Նապոլեոնն ունեցել է 157մ հասակ, փոքրիկ ձեռքեր ու տղամարդու կազմվածքին ոչ համապատասխան քիչ ավելի կլորիկ ու փափուկ կուրծք:
- Փոքր տարիքում Նապոլեոնը շատ էր սիրում խաղալ աղջիկների հետ:
- Նապոլեոնը շատ էր ստում : Այս բնավորության գիծը ևս ՛՛ վաստակել՛՛ էր մանկուց:
- Նապոլեոնը փոքր ժամանակ մոր փեշին կպած է եղել, ունեցել է բավականին թույլ բնավորությամբ հայր: Մոր կողմից չափից դուրս ուշադրությունն ու հոր թույլ բնավորությունը պատճառ են հանդիսացել նրա՝ բավականին ուշ հասունանալու ու սեփական անձ կերտելու համար:
- Նապոլեոնը չափից դուրս ինքնավստահ էր,չափազանց ինքնասիրահարված,եսապաշտ:
- Նապոլեոնը դպրոցում բավականին վատ է սովորել: Ու ընդհանրապես, նա երբեք իր անհատականությամբ չի փայլել:
- Նրան շատ են վիրավորել դասընկերները, ուսուցիչները, նրան չեն սիրել (Սա էլ համարում եմ նրա՝ հզոր առաջնորդ դառնալու պատճառներից մեկը. կամա թե ակամա ապացուցել աշխարհին սեփական ՛՛ես՛՛-ի գոյության մասին: )
- ''Նապոլեոն՛՛ խմորեղենը կապ ունի Նապոլեոն Բոնապարտի հետ:
I.K.
2012-02-07 22:19:56卍Էրո卐
2012-02-07 22:25:15Mecn Vardanius
2012-02-07 22:54:41karinka..
2012-02-07 23:01:28Nona
2016-11-27 17:09:12vahram
2017-02-28 18:19:12