ԱՐՄԵՆԻԱ, ՀԱՅԿԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, մաս 1
Աշխարհի բազմաթիվ երկրներում այս անուններով կան հրապարակներ, կամուրջներ, հրապարակներ, կամուրջներ, լեռնաշղթաներ և այլն, որոնցից մի քանիսի մասին ստորև ձեզ կտամ տեղեկություններ։
Արմենիա-փոքր քաղաք Հարավային Ամերիկայում։ Կառուցվել է 1880-ական թվականներին։ Սկզբում կոչվել է Վիլլա դը Հոլկուին։ 1896 թվականին, քաղաքային խորհրդի որոշմամբ, ի հիշատակ Թուրքիայում նահատակված 200 հայերի քաղաքը վերանվանվել է Արմենիա։
Արմենիա-փոքր քաղաք ԱՄՆ-ի ուիսգանսն նահանգի Նեսիտա գավառում։
Արմենոր, Արմենիա, Արմենկո, Արմենոխոր, Արմենիթե, Արմենիցա, Արմենովո, Արմյանովիցի- հայակական հին բնակավայրեր և գյուղեր Բուլղարիայում։
Արմենիա- հրապարակ Խուենոս-Այրեսում։
Արմենիա- փողոց Արգենտինայի Ալիա Կրասիս քաղաքում, որ բացվել է 1967 թվականի փետրվարի 26-ին։
Արմենիա- երկաթուղի Կոլումբիայում (Հարավային Ամերիկա)։
Արմենիա-պետական վարժարան Մոնտևիդեո (Ուրուգվայ) քաղաքում։
Արմենիա- առաջին սրճարանը Ֆրանսիայում, որ Հարություն անունով մի հայ հիմնել է 1654 թվականին՝ Մարսել քաղաքում։
Արմենիա- հրապարակ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։
Ինչպես հայտնի է Կոլումբիայում մեծ քանակությամբ սուրճ է մշակվում։ Այստեղի սուրճի մի տեսակը կրում է «Արմենիա» անունը, որը լավ համբավ ունի։
Արմենիա անունով բնակավայրեր (ոչ այնքան մեծ) կան նաև Կենտրոնական Ամերիկայի Հոնդուրաս և Սալվադոր հանրապետություններում։
Արմենիա- քաղաք Հյուսիսային Ամերիկայի Վիսկոնսին նահանգում, Վիսկոնսին գետի ափին՝ Բլովըր և Ելես վտակների միջև։
Արմենիա- քաղաք Հարավային Ամերիկայի Կոլումբիա հանրապետությունում։ Քաղաքը փռված է Կենտրոնական Անդերի գեղատեսիլ լանջերին, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրության վրա։ Արմենիա քաղաքը հիմնադրվել է տասնիներորդ դարում, մի խումբ հայ գաղթականների կողմից։ Քաղաքը 1975 թ. Ուներ 70 հազար բնակիչ, ընդ որում՝ գերակշռողը օտարազգիներն են։ 1976 թվականին հանրապետության շոգեվարային ընկերությունը գործարկեց մի նավ և այդ քաղաքի անունով կոչեց «Արմենիա»։
Inga96
2012-02-08 19:24:10Anulik777
2012-02-08 19:24:43Vahe2489
2012-02-08 20:09:50MASH (Official Page)
2012-02-08 20:29:12Vahe2489
2012-02-09 00:13:24M. A.
2012-05-22 14:51:13