Copy SMS

Ամեն ինչ ՍԻՐՈ մասին (Մաս 2)

    Սիրո 6 Տիպերը!
 

Ամեն ինչ ՍԻՐՈ մասին  (Մաս 2) - Ամեն ինչ ՍԻՐՈ մասին Vachul


 1.      Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: Այս տիպին պատկանող սիրահարները ժամանակ չեն վատնում միմյանց աչքերի մեջ նայելով:Նրանք առանց էմոցիաների արտասանում են ես քեզ սիրում եմ:


 2.      Լուդոս. Առաջացել է խաղ բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է:


 3.      Մանյա.սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ:


4.      Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական:


 5.     Ագապե. Այն լի է ալտուրիզմով: Ինչպես և հունական տարբերակում կենտրոնացած է սիրած էակի վրա, լի է անձնվերությամբ: Ստորգեի նման հոգեկան և հոգևոր զգացմունք է, համբերատար է և դիմացկուն, բայց առավել կրքոտ, ինչով և հիշեցնում է էռոսը: Այն առաջացել է էռոսի և ստորգեի համադրությունից:


 6.       Էռոսը դա կրքոտ և այրող սեր է: Այսպիսի սիրո մեջ լավ արտահայտված է սիրած էակից  հոգեկան կախվածությունը: Էռոսը ենթադրում է մեծ ձգտում մարմնական գեղեցկության     նկատմամբ: Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին:

3

4

2316

  • Safaryan
    2012-02-10 20:26:45
    Մանյա................................... :( շատ լավն էր (լավ)
  • Մերի Բ.
    2012-02-10 20:33:30
    Ուրեմն իմ դեպքը կոչվում է պրագմա (ուռա) (բռավո)
  • Saqo
    2012-02-10 21:11:25
    հետաքրիքիր էր բայց սա ուրիշ տեղ էլ եմ կարդացել
  • TaT
    2012-02-10 21:14:08
    ՄԱՆՅԱ O:) O:) O:)