Copy SMS

Աշխարհում ամենաթանկ կերակրատեսակները


Աշխարհում ամենաթանկ կերակրատեսակները - ուտելիք, թանկ, խինկալի, կարտոֆիլ,Աշխարհում  ամենաթանկ խինկալին կապույտ գույնի է, իսկ 8 խինկալուց բաղկացած ճաշատեսակն արժի 2

400 դոլար:

Ամենաթանկ համեմունքն է զաֆրանը, որի կիլոգրամը վաճառվում է 6 հազար դոլարով, իսկ ամենաթանկ սունկը տրյուֆելներն են, որի ամեն մի հատն աճուրդում վաճառվում է հազար դոլարով: 

Ցուցակում են հայտնվել նաեւ «La Bonnotte» տեսակի կարտոֆիլը` 1 կգ-ը 500 եվրո, եւ ճապոնական Վագիու տեսակի կովերի փափկամիսը ( մեկ մասնաբաժինը 1000 դոլար):

200 դոլարանոց von Essen Platinum Club Sandwich սենդվիչի մեջ դնում են իբերիական խոզի ապխտած միս, սպիտակ տրյուֆելներ, լորի ձվեր, իտալական չորացրած լոլիկներ եւ այլն:  

8300 եվրո արժեցող Luis XIII պիցան պատրաստվում է մոցարելա բուֆալո պանրից, կարմիր ծովախեցգետնից, երեք տեսակի խավիարից, խեցգետնի ձողիկներից եւ ավստրալական վարդագույն  Murray River աղից:

1000 դոլարանոց խավիարով ձվածեղը պատրաստում են ձվերից, ծովախեցգետնից, կարտոֆիլից եւ զարդարում են խավիարով, գրում է tsn-ը:

800 եվրո արժեցող Florette Sea & Earth աղցանը պատրաստում են սպիտակ խավիարից, Կոռնոուլյան խեցգետնից, հազարից եւ կարմիր պղպեղով զեյթունի ձեթից, տրյուֆելներից, կարտոֆիլից եւ լոբուց: 

Ամենաթանկ ըմպելիքներ են ճանաչվել Kopi Luwak տեսակի սուրճը` 1 կգ-ը 400 դոլար, եւ  Դահունպաո թեյը` 1 կգ-ը 685 հազար դոլար:

Աշխարհում ամենաթանկ կերակրատեսակները - ուտելիք, թանկ, խինկալի, կարտոֆիլ,
Աշխարհում ամենաթանկ կերակրատեսակները - ուտելիք, թանկ, խինկալի, կարտոֆիլ,

0

8

1938

  • Sargsyan...
    2012-02-12 19:05:10
    կապույտ գույնի խինկալի՞ :O (ժպիտ) (ժպիտ)
    • 卍Էրո卐
      2012-02-12 19:07:32
      բա բա ]:) ]:)
      • Sargsyan...
        2012-02-12 19:09:45
        սիրտս խառնեեեեեեեեց (լավչեմ) (լավչեմ) :D :D
      • TaTeV...
        2012-02-12 19:16:19
        վրեն կապույտ պղպեղ են լցրեեեել ]:) ]:) ]:)
      • Sargsyan...
        2012-02-12 19:17:15
        (լավչեմ) (լավչեմ)
  • TaTeV...
    2012-02-12 19:07:41
    վայ բայց խինկալին ոնցվոր լողակի մեջ դրած ու հանած լինեեեեն (ժպիտ) (ժպիտ)
    • Sargsyan...
      2012-02-12 19:08:22
      լողակի մեջ :D :D
  • I.K.
    2012-02-12 20:15:05
    :D :D :D :D :D :D (ուրախ) (ուրախ)