Copy SMS

Գալիլեո Գալիլեյ

Ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը(իտալերեն՝ Galileo Galilei, փետրվար 15, 1564 - հունվար 8, 1642), որի աշխատանքները հեռադիտակի բարելավումների, աստղագիտական դիտողականությունների ոլորտում նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: 
Գալիլեո Գալիլեյ - հետաքրքիր, տեղեկություններ
Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր: 

Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները: 
Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերացումների դեմ, հերքեց շարժման մասին Արիստոտելի ուսմունքն ու առաջարկեց ժամանակակից մեխանիկայի հիմունքները: 

1609 թ. Գալիլեյն աստղադիտակ պատրաստեց ու սկսեց ուսումնասիրել աստղալից երկինքը: Եվ շուտով կատարեց կարևոր հայտնագործություններ. հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող 4 արբանյակները, խառնարաններ՝ Լուսնի վրա, Արեգակի բծերը և օղակներ` Սատուրնի շուրջը: 
Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում` նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր: 

Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ. կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:


4

6

2224

  • Արթի
    2012-02-15 17:51:03
    :) :) :) :) առաջին մարդը օվ երկինք նայեց խոշորացնող խողովակից ;) :) :)
  • Արթի
    2012-02-15 17:52:41
    Առաջին մարդը, որը երկինք նայեց խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով
    • TaTeV...
      2012-02-15 17:53:44
      ճիշտ եես........ ու էտ մի արարքով հավերժ կհիշվիիի (խոնարհվել) (խոնարհվել)
      • Արթի
        2012-02-15 17:55:54
        (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :) :) :)
      • TaTeV...
        2012-02-15 17:57:20
        O:) O:) O:)
  • Sonkul-00
    2012-02-15 17:54:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)