Copy SMS

Երկրորդ կյանք Մահից հետո

Երկրորդ կյանք Մահից հետո - Մահ, կյանք, հոգի

Մահ և ինչ?
Հավատու՞մ եք, որ մահից անդին ինչ-որ բան կա, թե՞ համարում եք, որ մահը վերջն է ամեն ինչի։ Անկասկած, ամեն մեկն էլ իրեն գոնե մի անգամ այս հարցը տված կլինի, բայց շատերը, որոշ ժամանակ դրա մասին մտածելոուց հետո, հաճախ պատասխան չգտնելով, թողնում են այդ միտքը և այդպես էլ մնում անորոշ վիճակում՝ ստիպված հաշտվելով նորին մեծություն Անխուսափելիի հետ...Երկրորդ կյանք Մահից հետո - Մահ, կյանք, հոգի

Ժամանակակից բժշկության մեջ (ամենահին ոչ միստիկական) կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառերով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու», մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։ Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրովե»՝ արդեն զգացած, ախտանիշները։Հավանաբար շատերը, բնականոն կյանքում հոգեպես առողջ լինելով, ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։ 

Արտասահմանում կատարած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։
Հիմնվելով բազմաթիվ գիտափորձերի արդյունքների, ինչպես նաև զանազան փաստերի վրա՝ այժմ արդեն կարելի է վստահաբար պնդել հոգու գոյության մասին, այն մասին, որ կյանքը չի սկսվում ծնունդով և չի ավարտվում մահով։ Այսինքն՝ խոսքը վերամարմնավորումների շղթայի՝ անոչնչանալի թաղանթի մշտական նորացման մասին է։ Այդ մասին նախկինում խոսել են նաև ճանաչված հեղինակությունները։ Օրինակ, Վոլտերը նշել է. «Երկու անգամ ծնվելն ավելի զարմանալի չէ, քան մեկ անգամը. բնության մեջ ամեն ինչ ենթարկված է վերածննդի օրենքին»։ Կամ, Ա. Էյնշտեյնն ասել է. «Գիտությունը չի կարող բացարձակ հավաստի փաստարկներ բերել հավերժական վերադարձի գաղափարի դեմ»։ 

Վերամարմնավորման տեսությունը հստակ հիմնավորում է ստանում հատկապես այն սեանսների ժամանակ, որոնք իրականանում են մարդուն քնի և արթնության միջև գտնվող վիճակի մեջ ընկղմելու մեթոդով, որ առանձնակի դրսևորվում է ինտուիցիան։ Այդ ժամանակ մարդն ընկալում է իրականությունը, միաժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվում են անցյալի նույնքան վառ տեսարաններ։
Մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում հոգևոր աշխարհում անձի գտնվելը կախված է երկրային կյանքի արդյունքներից, երբ ամեն մի արարք կամ միտք պայմանավորում է կոնկրետ հետևանքները (պատճառահետևանքային օրենք)։ Բնության մեջ չկան պարգևներ կամ պատիժներ, գոյություն ունի միայն պատճառ և հետևանք։ Հանճարները կամ գերշնորհալի երեխաները ոչ թե աստվածային շնորհների օրինակ են, այլ նախորդ կյանքում համառ աշխատանքի արդյունք։ Այս կյանքում հանդիպող բոլոր հանգամանքները առանց բացառության մեր նախկին գործողությունների արդյունք են, այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որոնք ինքներս ենք նախապատրաստել։ Իրենց հերթին մեր ներկայիս արարքները ձևավորում են ապագա կյանքի պայմանները։

Վերամարմնավորման գաղափարի գիտակցումը, բացի արտասովոր լինելուց, օգնում է մարդուն բուժվել ներկա կյանքի ախտերից, հատկապես նևրոզներից, ֆոբիաներից։ Ահա ասվածը հաստատող մի դեպք։ Քառասունհինգամյա մի ճարտարագետ անբացատրելի վախ էր զգում և ցավեր՝ մեջքի շրջանում, եթե նրա հետևից գնում էին 2-3 մարդ։ Ռեգրեսիայի ժամանակ (նախորդ կյանքի մեջ ընկղմվելը և վերհիշելը) նա տեսավ, որ ինչ-որ ժամանակ սպանվել է մեջքին արձակած կրակոցից։ Այնտեղ, ուր մխրճվել էր գնդակը, նա խալ ուներ։ Բացատրական զրույցից հետո վախն անհետացավ։

Հիշենք 70-ական թվականների սենսացիան։ Արևմտյան Բեռլինում ապրող տասներկուամյա Էլենա Մարկարդը, ծանր հարվածից հետո գիտակցության գալով, սկսել է խոսել անթերի իտալերեն, որին նախկինում չէր տիրապետում։ Ընդ որում՝ աղջիկը պնդում էր, որ իր անունը Ռոզետա Կաստելյանի է, ծնվել է Իտալիայում, 1887 թ., մահացել է 1917 թ.։ Երբաղջկան տարել են այն տունը, որի հասցեն նա նշել էր, դուռը բացել է վաղուց մահացած Ռոզետայի դուստրը։ Էլենան, ճանաչելով նրան, ասել է. «Ահա իմ դուստր Ֆրանսան»։

Ահա մեկ այլ հետաքրքիր պատմություն։ Տիտու անունով մի տղա սկսել է պնդել, թե իր անունը Սուրեժ Վարմա է, ունի կին՝ Ումա անունով, և երկու երեխա։ Իբր ինքը Ագրայի խանութներից մեկի տերն է։ Վախեցած ծնողները երեխային վերցնում են և գնում Ագրա, և պարզվում է, որ այդ քաղաքում իսկապես ապրել էր ոմն Վարմա, որը հինգ տարի առաջ իր խանութի առջև սպանվել էր գլխին արձակված կրակոցներից։ Հանգուցյալի այրին որոշում է հանդիպել այդ տարօրինակ տղային և երեխաների հետ միասին գնում է նրա մոտ։ Տղան երեխաներին էլ է ճանաչում, ասում նրանց անունները, ինչպես նաև նշում այնպիսի մանրուքներ, որոնք կարող էին իմանալ միայն այրին և ինքը՝ հանգուցյալը։ Այն տեղերում, որտեղ սպանվածի վերքերն էին եղել, Տիտուն խալեր ուներ, իսկ գնդակի ելքի տեղում՝ սպիներ։
իսկ դուք հավատում եք երկրորդ կյանքի գոյությանը...
ՕԳՑ
Մասամբ Վիկիպեդիա...և այլ կայքեր 

7

35

3459

  • Ալեքս(coming soon)
    2012-02-15 18:43:36
    (լավ) (լավ) (լավ) (բռավո)
  • Sargsyan...
    2012-02-15 18:47:27
    (լավ) (բռավո) (լավ) (բռավո) (լավ) (բռավո)
  • Արթի
    2012-02-15 18:47:48
    :) :) :) Մերսի
    • Sargsyan...
      2012-02-15 18:48:40
      շատ ես սիրում էտ կոնֆետը՞ :) :)
      • Արթի
        2012-02-15 18:56:00
        որ կոնֆետը՞ :)
      • Sargsyan...
        2012-02-15 18:57:26
        մերսի-ն :)
      • Արթի
        2012-02-15 19:05:21
        ահավոոոոոոոոոր շաաատ
      • Sargsyan...
        2012-02-15 19:11:39
        ես էէէէէէէէէէլ :)
      • Արթի
        2012-02-15 19:13:50
        :) :) :) :) :)
      • Sargsyan...
        2012-02-15 19:15:27
        բաաաա
  • TaTeV...
    2012-02-15 18:49:57
    աայ ընտիր պոստ էէր...... շաատ դուրս եկավ.... հետաքրքիր էր ու ամենակարևորը կարդացվոոոող (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Sargsyan...
      2012-02-15 18:52:13
      ահաաաաաաաա :)
      • Արթի
        2012-02-15 18:55:41
        :) :) :) :) մերսի :) :)
      • TaTeV...
        2012-02-15 18:57:02
        խնդրեեեեեմ Արթի ջաան O:) O:) :)
  • Արթի
    2012-02-15 18:59:01
    :) :)
  • MUCHO
    2012-02-15 19:27:52
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ)
    • Արթի
      2012-02-15 19:29:39
      Մերսի Գայանե ջան :)
  • MUCHO
    2012-02-15 19:31:13
    խնդրեմմմմմմմմմմմմմմմմմմմ շ (գինի) (գինի)
  • Արթի
    2012-02-15 19:33:34
    (լավ) (լավ) (լավ) :)
  • MUCHO
    2012-02-15 19:41:22
    (լավ) (լավ)
  • Lian
    2012-02-15 19:50:43
    հետաքրքիր պոստ էր... (բռավո)
    • Արթի
      2012-02-15 19:52:41
      :) :) :) մերսի Լիան ջան
      • Lian
        2012-02-15 19:54:26
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Sargsyan...
    2012-02-15 19:55:17
    ինձ թվումա սմայլների կողքը պիտի մի հատ էլ բան բացենք գրենք մերսի ,մեկա սաղ էտ են գրում :) :) :)
    • Lian
      2012-02-15 19:58:43
      իմ մերսին ծաղիկով ա արտահայտվում (ծաղիկ)
      • Sargsyan...
        2012-02-15 19:59:50
        հաաաաաաաա (գինի) (գինի)
  • Արթի
    2012-02-15 19:57:49
    :D :D :D ճիշտա կարելիա ադմինին առաջարկել
    • Sargsyan...
      2012-02-15 19:59:46
      ահաաաաա..........ես ադմինին կասեմ ինքը մեր ընգերնա իրա ասելով (ուրախ) (ուրախ) (ուրախ)
      • Արթի
        2012-02-15 20:06:55
        :) :) :) :) ինքը իմ հետ զուտ գործնականա
      • Sargsyan...
        2012-02-15 20:13:43
        (ուրախ) (ուրախ) (ուրախ)
  • Varduhi
    2012-02-15 20:09:14
    (վայքո)
  • 卍Էրո卐
    2012-02-15 20:56:09
    իմ մոտ ետ դեժա վյու ասվածը շատա պատահում
    • Արթի
      2012-02-16 13:29:31
      ես համարյա ամեն օր ունենում եմ....աչքերս իմ հետ խաղ են անում :'( :)
  • ღღღ LILUSHIK ღღღ
    2012-04-03 00:23:06
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)