Copy SMS

ՔԵԶ ՊԵՍ ՈՉ ՈՔԻ ԵՍ ՉԵՄ ՍԻՐԵԼ

ՔԵԶ ՊԵՍ ՈՉ ՈՔԻ ԵՍ ՉԵՄ ՍԻՐԵԼ - բանաստեղծություն, գեղեցիկ, սեր

Հավերժ մոռանալ Քո գոյության մասին,

Այրել, փոշիացնել պատկերդ անգին:

Ուզում եմ անչափ, բայց գիտե՞ս, Սիրելիս,

Դեռ Քեզ է տենչում խենթացած հոգիս:

 

Մոռանալ եմ ուզում այն ուրախ օրերը,

Քո շուրթերից ասված քաղցր խոսքերը,

Սակայն ամենուր դեռ Քեզ եմ փնտրում,

Իսկ իմ սիրտը միայն Քեզանով է ապրում:

 

Այն երգն է հնչում, ուզում եմ պարել,

Ժպտալ անդադար ու Քեզ չհիշել:

Ուզում եմ, ուզում, բայց ակամայից,

Աչքերս են լցվում նորից ու նորից:

 

Գիտեմ, Սիրելիս, Քեզ ետ չեմ բերի,

Այլևս երբեք կողքիս չես լինի:

Հասկանում եմ, բայց դեռ ուզում եմ ասել՝

ՔԵԶ ՊԵՍ ՈՉ ՈՔԻ ԵՍ ՉԵՄ ՍԻՐԵԼ:

3

4

1020

  • Gev1983
    2012-02-17 00:32:32
    (գինի) (գինի) (գինի) (ծաղիկ)
  • (¯`v´¯)ANNA(¯`v´¯)
    2012-02-17 09:24:04
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • Ani 95
    2012-02-17 14:19:35
    (լավ) լավնա
  • Mane
    2012-02-17 15:32:36
    (ծաղիկ) (ծաղիկ) Շնորհակալ եմ: (ծաղիկ) (ծաղիկ)