Copy SMS

ԱՐՄԵՆԻԱ, ՀԱՅԿԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, մաս 2

ԱՐՄԵՆԻԱ, ՀԱՅԿԱԿԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, մաս 2 - Հայաստան, հայկական , հետաքրքիր


Հայկական գետակ- Լվովի հյուսիսային մասում գտնվող փոքրիկ գետակ:
 
Հայկական- Հնդկաստանի Բոմբեյ քաղաքի թաղամասերից մեկի անվանումը:
 
Հայաստան են կոչվում Իրանի Թավրիզ քաղաքի երկու թաղամասեր:
 
Հայկական-թաղամաս Բուլղարիայի Վառնա քաղաքում:
 
Հայաշեն- արվարձան Բեյրութում:
 
Հայկական-Փողոցներ Նեապոլում, Վենետիկում, Բեռլինում, Մոսկվայում, Սարատովում, Բուլղարիայի Շումեն քաղաքում, Լվովում, Մադրասում, Բոմբեյում, Սինգապուրում, Մալայան թերակղզու Պելոնդ քաղաքում և այլուր:
 
Հայաստան է կոչվում Ֆլորենդիա քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը: Պողոտան բաժանված է երկու մասի` Հյուսիսային Հայաստան և Հարավային Հայաստան, որտեղ կան բազմաթիվ խանութներ և հաստատություններ, որոնք նույնպես մկրտված են Հայաստան անունով:
 
Հայաստան անունով փողոց կա Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում: Դեգերումի ճանապարհներով Ատանտյան օվկիանոսի այս քաղաքը հանգրվանած մի հայ ցանկացել է հայկական անունով մի փողոց տեսնել: Նա պետությանն է նվիրել 2300 քմ հողամաս: Փոխարենը Կասաբլանկայի Օլիմպ փողոցի և Պիեռ Սիմոնե պողոտայի միջև ընկած փողոցը անվանել Հայաստան:
 
Հայկական-կամուրջ Հնդկաստանի Մադրաս քաղաքի մոտ, դեպի Ս. Թովմաս լեռը տանող ճանապարհին: Կամուրջն ունի 300 մետր երկարություն, 6 մետր լայնություն և 29 կամար: Արձանագրություններ կան հայերեն, պարսկերեն և լատիներեն. այսպես` "Շինեցաւ կամուրջս Ջուղայեցի ոջա Պողոսենց Ոսկանի որդի Պետրոսի արդիամբք և վաստակովքն թվն. 1726":
6

14

1389

  • 卍Էրո卐
    2012-02-18 22:37:39
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) լավնա
  • (H)♥A♥N♥G♥
    2012-02-18 22:39:13
    հետաքրքիրաաա (լավ) ..... (լավ) ........ (լավ)
  • Sargsyan...
    2012-02-18 22:41:15
    (լավ) (լավ)
  • Սաքո
    2012-02-18 22:52:24
    բրավո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ալեքս
    2012-02-19 00:28:05
    (լավ) ես սրանք սաաաախ շուտ եմ կրդացել թերթում հետեվում էի մի հատ էլ իմ ազգանունով փողոց կա չեմ հիշում ուր , ու գրածա չեն տատբերվում Երևանի 9 մասիվի բնակիչները իմ ազգանունով փողոցում գտնվող բնակիչներից նոյւն խնդիրներնա էլչեմ հիշում ինչա նույնը
  • EXISHE SARGSYAN
    2012-02-19 00:55:39
    Ժողովուրդ ջան, բարի երեկո պոստը սարքում եմ, իմ տվյալների մեջ ցույց ա տալիս բայց գլխավորում բացակայումա, ի՞նչ անեմ: Կարող ե՞ք օգնել:
  • MASH (Official Page)
    2012-02-19 01:06:36
    Top-ը անջատի
  • ՀԱՍ(OK)
    2012-02-19 17:43:10
    Մաշ լավներ :)
  • M. A.
    2012-05-22 14:59:11
    մերսիկի :) :)