Ավանդական բրենդները հեռանու՞մ են
Վերջին շրջանում հաճախակի են տարածվում նորություններ այն մասին, որ նախկինում համաշխարհային հռչակ ունեցող և համարյա թե բոլորիս հայտնի որոշ բրենդներ կամ գտնվում են շատ վատ վիճակում, կամ էլ արդեն սնանկանում են:
Nokia ընկերությունը, որը ժամանակին մի քանի ստրատեգիական սխալներ թույլ տվեց, այսօր գտնվում է գրեթե անելանելի վիճակում և շատերն արդեն խոսում են Nokia-ի կորստի մասին: Չնայած, որ բջջային հեռախոսների նախկին առաջատարն այսօր էլ փորձում է վերականգնել իր դերը` փնտրելով նոր լուծումներ բջջային հեռախոսների շուկայում: Սակայն այդ ամենն արդեն հիշեցնում է հոգեվարգ, որն, առհասարակ, ավելի է արագացնում սուբյեկտի մահվան գործընթացը:
Kodak ընկերությունը, որի լուսանկարչական տեխնիկան ժամանակին թնդում էր ամբողջ աշխարհում, արդեն հայտարարել է իր սնանկացման մասին, որը տեղի կունենա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում: Իսկ հիշու՞մ եք, թե ինչպիսի համբավ ուներ այս բրենդը. Եթե խոսք էր գնում ֆոտոտեխնիկայի մասին, ապա դա, ըստ իս, ասոցացվում էր նախ Kodak անվան հետ, սակայն այսօր այն կարծես ընդհատակում է:
Այս ամենը խոսում է այն մասին, որ ժամանակին համաշխարհային հռչակ ունեցող բրենդներն էլ կարող են հայտնվել ծանր կացության մեջ, որի պատճառներից հիմնականը գերմրցակցությունն է համակարգչային և էլեկտրոնիկայի շուկաներում, որտեղ ամեն պահի գործադրվում է մեծ ճնշում մրցակիցների կողմից, և ետ մնալ ինչ-որ մի պահի, նշանակում է հարցականի տակ դնել բրենդի հետագա ողջ կյանքը:
Չեմ բացառում, որ շուտով կարող է լսենք «տխուր» լուրեր այնպիսի ընկերությունների մասին , ինչպիսիք են Philips-ը, odnoklassniki-ն, Mail.ru-ն, որոնց մասին նույնպես հրապարակվող լուրերն հաճախ այնքան էլ դրական չեն լինում…
L........
2012-02-19 18:18:28Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:20:03L........
2012-02-19 18:20:37Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:40:26Արամ Միլանիստա
2012-02-29 09:04:33Mary.....
2012-02-19 18:41:01Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:52:38TaTeV...
2012-02-19 18:48:15Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:52:17TaTeV...
2012-02-19 18:56:13Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 19:05:42TaTeV...
2012-02-19 19:08:36Արթի
2012-03-02 18:44:48