Ի՞ՆՉ Է ՍԽԱԼԸ: ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ
Սխալը միմիայն հետևանք է ոչ ճիշտ դատողությունների, բայց արդեն բացահայտված սխալի մեջ համառելը թուլակամության նշան է:Քրիսթիան Բոուվի
Հետազոտություններում օգտակար են նաև սխալները: Վոլֆգանգ Գյոթե
Մեծ մտածողների սխալներն ավելի ուսանելի են, քան ճշգրիտ դատողություններն աննշան մտածողների: Արթուրո Գրաֆ
Ջահելությունը սխալներ է գործում, հասունությունը պայքարում է դրանց դեմ, ծերությունը` զղջում դրանց համար: Բենջամին Դիզրայելի
Ամենամեծ սխալն է կարծել, որ դու երբեք չես սխալվում: Թոմաս Կարլեյլ
Ուշ է սխալը խոստովանելը, երբ ամբողջ նավն արդեն ջրի տակ է: Կլավդիոս Կլավդիանոս
Մի´ վախեցիր ուղղել սխալներդ: Կոնֆուցիոս
Մեծագույն սխալը, որը մարդը կարող է գործել կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է: Էլբերթ Հաբարդ
Չկա ավելի կոպիտ սխալ, քան անդունդի վրայով երկու ոստյունով ցատկելը: Լլոյդ Ջորջ
Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գործել ենք ինքներս: Ժոզեֆ Ռու
Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե հատկապես ինչ ինքը չգիտի: Պուբլիլիոս Սիրոս
Եվ ամեն մի սխալ շտկելիս ակամա
Գործում են նոր սխալ: Պարույր Սևակ
Ով քիչ է մտածում, շատ է սխալվում: Լեոնարդո դա Վինչի
Ամեն մարդ էլ սխալվում է, բայց միայն հիմարն է պնդում իր սխալը: Մարկոս Տուլուս Ցիցերոն
Լավագույն նշանառուն ևս կարող է վրիպել:Թոմաս Ֆուլեր
Barbie,,,)))
2012-02-19 19:07:54Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-20 22:54:55asanah555
2012-02-20 08:28:11