ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում ծնվեց հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թադեւոսի Թումանյանը:
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում "Բանաստեղծություններ" հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։ Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի այնպիսի պոեմները, ինչպիսին են «Մարոն» (1887, հրատարակվել է 1892թ), «Լոռեցի Սաքոն» (1889, հրատարակվել է 1890թ), «Անուշ» ողբերգությունը (1890, հրատարակվել է 1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն" գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 եւ 1911) ու բանտ նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
Այստեղ ահա կբաժանվենք.
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել.
Եվ տեսության ժամի համար
Չմոռանաս աղոթել։
L........
2012-02-19 17:54:04Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 17:55:25L........
2012-02-19 17:56:05Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 17:59:46L........
2012-02-19 18:01:05Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:03:38L........
2012-02-19 18:05:33L........
2012-02-19 18:05:33Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:07:02L........
2012-02-19 18:07:38Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:09:45L........
2012-02-19 18:10:37Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:11:36L........
2012-02-19 18:12:25Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:13:08L........
2012-02-19 18:15:44Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:21:07Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:21:21L........
2012-02-19 18:21:35Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:23:08L........
2012-02-19 18:24:32Էմիլ Արսենալ Ֆան
2012-02-19 18:41:45Sonkul-00
2012-02-19 19:32:08Lian
2012-02-19 19:37:28Sonkul-00
2012-02-19 22:25:05