Copy SMS

Մանկության օրեր

Մանկության օրեր - մանկություն, երազՄանկության օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո˜հ դուք երջանիկ, ո˜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:

Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:

Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս…
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:

Ավա˜ղ. Այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
Ուրախացուցիչ չգտա մի լար:

Ես այն ժամանակ միայն զգացի, 
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:

Մանկության օրեր, ինչո'ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան.
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:

Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո'հ, անիծում եմ ես այս օրերը:

Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի հնչեր ինձ,
Ապոլլոն, հ'ետ առ դարձյալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:

Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:

Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյո'ւն ու կրակ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:

Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:

§Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների¦.
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
6

34

2190

  • ღℒIℒITღ
    2012-02-20 21:35:32
    ՇԱՏ ԼԱՎՆԱ ԴՈՒ ԵՍ ԳՐԵԼ (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
    • Saqo
      2012-02-20 21:40:07
      ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
    •  
      2012-02-20 21:40:39
      ամոթա գոնե տենց բան չհարցնեիք
      • ღℒIℒITღ
        2012-02-20 21:42:17
        ԵՍ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՉԵՄ ԱՆՑԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԳԻՏԵՄ
      •  
        2012-02-20 21:43:28
        որերորդ դասարան ես??
      • ღℒIℒITღ
        2012-02-20 21:48:29
        8
      •  
        2012-02-20 21:50:05
        աաա դե 9-ում էլ 10-ում էլ կանցնես
      • ღℒIℒITღ
        2012-02-20 21:52:24
        ԴԵ ՀԱ ՉԵՄ ԱՆՑԵԼ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԳԻՏԵԻ
      •  
        2012-02-20 21:55:06
        որ անցնես ինձ կհիշես
      • ღℒIℒITღ
        2012-02-20 21:59:22
        ՀԱՍՏԱՏ ԷՏ ԴԱՍԸ ՈՐ ԱՆՑՆԵՆՔ ԱՌԱՅԻՆԸ ՔԵԶ ԿՀԻՇԵՄ
      •  
        2012-02-20 22:02:11
        կասես ՄԱՇԸ ասեց ամոթ ամոթ
      • ღℒIℒITღ
        2012-02-20 22:05:43
        ՄԵՆԱԿ ԱՄՈԹՈՎ ՈՐ ՊՐԾՆԵՄ ԼԱՎԱ (ախ) (ախ) (ախ) (ախ)
      •  
        2012-02-20 22:07:51
        խի՞
      • ღℒIℒITღ
        2012-02-20 22:10:58
        ԴԵ ՈՐ ՉԳԻՏԵՄ ԳՈՆԵ ՊԻՏԻ ԻՄԱՆԱՅԻ ՈՐ ՔՈ ԳՐԱԾԸ ՉԻ,,,,,,,,,,,,,,,,,ՄՏԱԾԵՑԻ ՈՐ ԼԱՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԵՍ
      •  
        2012-02-20 22:15:12
        ես էլ եմ ստեղծագործում
      • ღℒIℒITღ
        2012-02-20 22:18:01
        ԻՍԿ ՊՈՍՏ ՈՒՆԵՍ ՈՐ ԳՐԱԾՆԵՐԻՑՏ ԼԻՆԻ
      •  
        2012-02-20 22:20:59
        դե սկզբից մի քանի հատ գրել եմ պահի տակ,, բայց իսկականները չկան... նայի էլի
  • Saqo
    2012-02-20 21:41:00
    (լավ)
  • Lollipop
    2012-02-20 21:42:09
    վաաաաաախ, շատ եմ սիրում էս բանաստեղծությունը, ապրես կյանքս, լավն էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • Sad girl
    2012-02-20 21:50:58
    էէէէէէէէէէէէէէէէէէ ինչ լավ էր ենվախտտտ ուրախ,անհոգգգգգգգգգգգգ :( :( :( :(
    •  
      2012-02-20 21:53:28
      ինչի արդեն շատ մեծ ես՞՞՞
      • դե չէ եդքան մեծ չեմ բայց դե հիմա որ պարապում եմ արդեն երանի եմ տալիս են օրերիննննննննննն
      •  
        2012-02-20 22:01:15
        էս ինձնից անունը քոփի արեցիք՞՞ հասկանում եմ ես էլ քո տարիքին
      • չէէէէէէէէ էս ես նոր իմ մաիլի անունն էլա տենց ընդեղից եմ քոփի արելլլլլլլլլլլլլլլլլլլլլ
      •  
        2012-02-20 22:06:25
        MASH(Official page)... սա էլ ես եմ
      • հա տեսաաաաաաա
      •  
        2012-02-20 22:09:21
        երևումա՞
  • lusi
    2012-02-20 22:53:41
    շատ լավնա (բռավո) (բռավո) (բռավո)
  • jemma1997
    2012-02-20 23:29:37
    երեկ եմ սովորլ......շաաաաաաաատ լավն աաաաաաաա (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ani 95
    2012-02-21 14:10:27
    շատ եմ սիրում էս բանաստեղծությունը չնայած հլը չենք անցել բայց մի քանի անգամ լսել էի (բռավո) (բռավո)
  • Sargsyan...
    2012-02-21 16:21:31
    էսի 2 շաբաթ առաջ ես անգիր եմ ասել Մանկության օրերը ու 9 ստացել եմ,ապրի Մաշոկսսսսսսսս (գինի)
  • ԷԷԷԷԷԷ մեզ դեռ 3 դաս կա որ սա անցնենք :( :( :( :( :( :( :( Ապրես Մաշա ջան (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո)
    • 2013-02-19 15:47:08
      (գինի)
  • M. A.
    2012-05-22 15:22:00
    շնորհակալ եմ