Copy SMS

Գոլֆ

Գոլֆ - գոլֆ, խաղ, մարզաձև


Գոլֆը միջազգային մարզաձև է: Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ: Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ: Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի): Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը: 

Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով: Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով: Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը:

Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա: Պատվանդանից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ): Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը: Կարճ խուզած խոտի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը: Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ առվակները կամ ավազածուղակները (բունկերները):

Գոլֆի խաղադաշտը բաժանված է 18 հավասար մասերի՝ մրցուղիների, որոնց վերջում գտնվում են փոսիկները: Այդ 18 փոսիկների գրավումը կազմում է խաղի 1 ռաունդը: Յուրաքանչյուր փոսիկի արդյունքի հաշվման միավորը փարն է՝ հարվածների այն թիվը, որ հաջող խաղի դեպքում գոլֆ խաղացողը պետք է կատարի յուրաքանչյուր կոնկրետ փոսիկի համար կամ ամբողջ դաշտում: Յուրաքանչյուր փոսիկի համար տրվում է 3–5 հարված: Բոլոր փոսիկների փարերի գումարը կազմում է դաշտի ընդհանուր փարը: 18 փոսիկով ստանդարտ խաղադաշտի համար, որպես կանոն, այն հավասար է 70–72-ի:

Գոլֆի խոշոր մրցաշարերը սովորաբար անցկացվում են 4 օրվա ընթացքում: Խաղում են օրական 1 ռաունդ: Խոշոր մրցաշարերի թվին է պատկանում «Մեծ քառյակը»` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունները, ԱՄՆ-ի վարպետների և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների միության մրցաշարերը:

Խաղային սեզոնի ընթացքում աշխարհի առաջատար գոլֆիստները մասնակցում են նաև դրամական մրցանակներով (կոմերցիոն) մրցաշարերի:
Ben
1

1

868

  • Lusi
    2012-03-01 14:45:25
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) սիրում եմ գոլֆ (ժպիտ) (ժպիտ)