Copy SMS

Ծնունդդ շնորհավոր Նար-Դոս

Ծնունդդ շնորհավոր Նար-Դոս - ծնունդ, բանաստեղծ, Նար-Դոս

Հայ նշանավոր գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867 թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933 թ.-ի հուլիսի 17-ին նույն քաղաքում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել: Սկզբնական կրթությունը Նար-Դոսն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ 
Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-18-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 
1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ 
Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսն առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և ի վերջո կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ 
1891-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։ 
Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։ 
1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

7

32

2172

  • Անյուտա
    2012-03-01 16:33:46
    շնորհավոր Ես Նար-Դոսի <<Ես և Նա>>-ն շատ եմ սիրում
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-01 16:36:29
      ես և նան շաաաաաատ ուսուցանողա.ես ել եմ սիրում (լավ) (լավ)
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-01 16:36:31
      ես և նան շաաաաաատ ուսուցանողա.ես ել եմ սիրում (լավ) (լավ)
      • Անյուտա
        2012-03-01 16:39:08
        Իսկապես Էմիլ ջան դա շատ բանա փոխել իմ մեջ
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-01 16:45:15
        հաաա,,ճիշտա էլի ասում սերը ոմանց կործանումա,ոմանց ել հասցնում մեծ հաջողությունների (լավ) (բռավո) (բռավո)
  • L........
    2012-03-01 16:35:55
    շնորհավուրում եմ ...........Նար-Դոսը շատ լավ գործեր ունի շատ եմ սիրում իրան (բռավո) (բռավո) (բռավո)
  • N.....
    2012-03-01 16:35:57
    Շնորհավոր (գինի) ..........Ինչպես նաև բոլորի գարնան առաջին օրը շնորհավոր :) ...........
    • Էմիլ Արսենալ Ֆան
      2012-03-01 16:37:20
      դվա վադնոմ :D :D :D
      • N.....
        2012-03-01 16:39:08
        Ավելի ճիշտ՝ երեքը մեկում ;) ,նոր իմացա,որ մեր Քոփիի Ալեքսը քեռիա դարձել (գինի) :) ................
      • Անյուտա
        2012-03-01 16:41:09
        ն ջան իրո՞ք Ալ;եքսը քեռի ա դարձել
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-01 16:43:12
        չե (:| շնորհավոր (ծաղիկ)
      • Ալեքս
        2012-03-01 16:43:54
        (գինի) (գինի) խմենք Հաս ջան :)
      • Ալեքս
        2012-03-01 16:44:46
        Մերսի (գինի) (գինի)
      • N.....
        2012-03-01 16:45:33
        Խմեցինք,բայց հաշվում եմ մինչև երեքը,նոր բոլորով...........Մեեեեեկ (պարել) .......երկուուուուոււու (պարել) ...........ըըըըըըըըըըըըըըըը.............խմենք (ժպիտ) ............. (գինի) ............
      • Էմիլ Արսենալ Ֆան
        2012-03-01 16:47:33
        շնուրհավոր ախպերս (ծաղիկ) (ծաղիկ)
      • (H)♥A♥N♥G♥
        2012-03-01 16:49:40
        Ալ ջան շնորհավորրրրրր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) Նար-Դոսի ծնունդն էլ շնորհավոր
      • Ալեքս
        2012-03-01 16:52:16
        (գինի) (գինի) (գինի) (գինի) խմեցինք արդեն մերսի ձեզանից շատ
  • Barcelonci Sirusho
    2012-03-01 16:46:37
    Շնորհավոոոոր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) Նար Դոս ջան քո Ես և Նա-ն շատ եմ սիրում,ու էդ դասը որ պատմել եմ 9 եմ ստացե
  • viola
    2012-03-01 17:14:21
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • Knarik
    2012-03-01 20:01:22
    Շնորհավոր (բռավո) (գինի) (գինի) սիրում եմ ռեալիստների,այդ թվում՝ Նար-Դոսին (լավ)
  • Inga96
    2012-03-01 20:34:36
    շատ եմ սիրում իրա նովելները (խփո) (խփո) Շնորհավոր ու թող մեր ազգը իրա նման ֆենոմեններ շատ տեսնի (լավ) (լավ) O:) O:)
  • Shush
    2012-03-01 20:36:38
    շնորհավոոոորր տաղանդավոր Մարրդ :) (բռավո)
  • HELMI
    2012-03-02 13:00:02
    ՆԱՐ-ԴՈՍԻ <ՄԵՐ ԹԱՂԸ.> ՆՈՎԵԼՆԵՐԻ ՇԱՐՔՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) O:) O:) O:) O:)
  • BarcaLus
    2012-03-05 00:14:37
    վաաայ Նար-Դոսը հանճարա ուղակի...... շաաաաաաաաաատ եմ սիրում իրաաաաան (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)