Copy SMS

Համակրելի շիկահեր աղջիկը

Համակրելի շիկահեր աղջիկը - աղջիկներ, հետաքրքիր

Նստարանին նստած էր խոշոր տխուր կապույտ աչքերով մի աղջիկ։Հենց նոր նրան հեռացրել էին լավ վարձատրվող, բայց անհետաքրքիրաշխատանքից։ Աղջկա կողքը տեղավորվում է մի երիտասարդ :Նայելով և տեսնելով աղջկա աչքերին արցունքներ՝ նա քաղաքավարիհարցնում է նրան:

-Ձեզ հետ ինչոր բա՞ն է պատահել:

-Ոչ, ի՞նչ էք ասում, ինչի՞ց ենթադրեցիք:

-Ձեր աչքերին արցունքներ կան: Մի հուզվեք, պատմեք ինձ, թե ինչ էձեզ հետ տեղի ունեցել:

Եվ աղջիկը, մի պահ մտածելով որոշեց, որ հիմա արդեն միևնույնն է,թե ինչ կլինի, իսկ իր դժբախտությունն իր մեջ պահելն անիմաստ է,սկսեց շփոթությամբ պատմել իր տխուր պատմությունը։

Անցավ 30 րոպե… Երիտասարդը ժպտաց հանելուկային ժպիտով ևասաց.

-Օրիորդ, սիրելիս, այս աշխատանքը, այս կյանքը դա այն է, ինչիրականում դուք ուզու՞մ եք, ինչի մասին երազե՞լ եք։

Մի պահ աղջիկը քարացավ… Իհարկե Ո՜Չ…Փոքրուց, նայելովհայելուն, նա իրեն պատկերացրել է մի մոդել՝ տղամարդկանցհիացած և կանանց նախանձոտ հայացքների ներքո նազենիքայլվածքով հարթակի վրայով քայլելիս…և ինչ-որ կարճահասակ շատհայտնի մի մոդելագործ համբուրում է իր խնամված ձեռքը…

Իսկ ի՞նչ կա որ, ինչու՞ ոչ։ Նա դեռ երիտասարդ է, գեղեցիկ և լիովինկարող է իրականացնել իր երազանքը։ Ինչպե՞ս։ Նա հենց հիմա կսկսիքայլեր ձեռնարկել և կայցելի հենց առաջին իսկ նորաձևությանցուցահանդես։ Եվ վերջ ի վերջո կդառնա մոդել, իսկ միգուցե էլ ավելիլավ։

Աղջիկն այնպես ընկավ երազանքների գիրկը, որ նույնիսկ չնկատեց,թե ինչպես երիտասարդը համակ ուշադրությամբ նայելով իր դեմքինև տեսնելով այն, ինչ ակնկալում էր, ժպտաց և կամաց հեռացավ։

Անցավ 10 ամիս։ Նորաձևության ցուցահանդեսներից մեկի հերթականայցի ժամանակ իր հետ ծանոթացավ մի տղամարդ, որը հետագայումպարզվեց պարարտանյութերի հանքավերամշակման ձեռնարկությանսեփականատեր էր և որին նա անմոռաց սիրահարվեց։ Մեկ ամիսանց նրանք ամուսնացան և որպես հարսանիքի նվեր ամուսինը նրաննվիրեց իր սեփական նորաձևութան գործակալությունը։

1

3

2511

  • narakristina
    2012-03-02 19:53:09
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Hayk
    2012-03-02 19:56:01
    խայ :D :D :D :D
    • AniFCB
      2012-03-03 13:24:11
      ինչն էր ծիծաղելի :O :O :O :O :O