Copy SMS

Մեր մեծերը


Մեր մեծերը - հայտնի մարդիկ, պատմություններ

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը:
Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.
– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ:


Ասում են, որ երբ Անդրանիկն իր զորքով շարժվում էր գաղթողների հետևից, հանկարծ ճանապարհի փոսի մեջ տեսնում է մի բարուրած երեխա: Վերցնում է երեխային, մոտենում գաղթողների առաջին խմբին:
-Ո՞վ է այս երեխային թողել,- հարցնում է նա:
Ոչ ոք չի ուզում հանձն առնել: Անդրանիկը դիմում է խորամանկության:
- Եթե երեխան մայր չունի, թրատե'ք,- հրամայում է վրդովված:
Դրանից սարսափած մի կին ճչում է:
-Վերցրու',- դառնացած ասում է Անդրանիկը,- եթե այս երեխան չլինի, վաղը ո՞վ պիտի մեր երկիրը պահի:


Շիրազին հարցնում 

են.
-Սիլվան սկզբից այդքան տաղանդավո՞ր էր:
-Չէ հա, բաժնվելուց տաղանդիս մի մասը հետը տարավ:


Պատմում է Շիրվանզադեն
Մի օր Ղազարոս Աղայանը, Ավետիք Արասխանյանը, Հովհաննես Թումանյանը, ես ու մի քանի ուրիշներ Թիֆլիսի Երեւանյան անունով հրապարակի վրա հեռագիրներ էինք կարդում: Հեռվում երեւաց Պռոշյանը: Շուկայից էր գալիս, իր հաստ ձեռնափայտը հովվի պես ուսին դրած եւ ծայրին կախած գույնզգույն մի թաշկինակ, որը լիքն էր օրվա պարենով: Թաշկինակի միջից ցցվել էին կանաչ սոխի երկայն շյուղերը սվինների պես: Պռոշյանը մոտեցավ մեզ ու կանգնեց իմ քով: Հանկարծ աչքիս տակով տեսա, որ նրա վերարկուի՝ տոպրակների չափ լայն գրպաններից մեկը մի տեսակ պարում է: Թումանյանին աչքով արի: Նա փթկաց եւ, ձեռը տանելով Պռոշյանի գրպանը, այնտեղից դուրս բերեց մի թղթյա տոպրակ՝ նոր մորթոտված «ցոցխալ» ձկներով լի: Ինչպես հայտնի է, այդ ձկնիկները մորթվելուց հետո դեռ երկար ժամանակ թպրտում են. ահա թե ինչուՊեոշյանի գրպանը պարում էր;

-Ա՛յ մարդ, ի՞նչ է այդ, չես ամաչո՞մ,-գոչոց Աղայանն ահեղ ձայնով:
-Սո՛ւս արա, գյադա՛,-պատասխանեց Պռոշյանն անհոգ,-լակոտներս «ցոցխալ» շատ են սի

րում, նրանց համար եմ գնել:
-Դե լավ, հեռացիր, տեսնում ես, գործ ունենք, ասաց Աղայանը,- որի համար իրոք լուրջ գործ էր օրվա հեռագիրներ կարդալը:
-Գնուն են, գնում եմ, լոռեցի չոբան:Տղեք, ով ուզում է, թող ճաշին գա մեր տուն, կսպասեմ:

Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է,,,
-

Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց...
-Ինքը,- լինում է պատասխանը: 



հուսով եմ հավանեցիքՄեր մեծերը - հայտնի մարդիկ, պատմություններ


4

9

1600

  •  MASH (Official Assistant)
    2012-03-02 18:55:29
    հետաքրքիր էր
  • narakristina
    2012-03-02 18:58:56
    Լավն եր բայց վերջինը կրկնվում էր :O :O (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) :^)
  • 卍Էրո卐
    2012-03-02 20:55:35
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • Armine
    2012-03-02 20:59:07
    շատ հետաքրքիր էր,,բայց Անդրանիկինը ամենալավն էր,,, ամեն նոր ծնված տղա երեխա հայրենիքի նոր պաշտպանա,,,,,,,, ու այդ պատմությունը Սողոմոն իմաստունի պատմությունինա նման (օգո) (օգո) (օգո)
  • MARIA GEVORGYAN
    2012-03-02 22:03:11
    (լավ) (լավ) (լավ)
  • Molli
    2012-03-03 11:41:25
    շնորհակալություն :) :) :)
  • ღℒIℒITღ
    2012-03-09 12:50:49
    ՇԱՏ ԼԱՎՆԱ ԱՊՐԵՍ (լավ) (լավ) (բռավո) (բռավո)
  • Molli
    2012-03-09 12:52:22
    մերսիիիիիիիիի :) :)
  • ღℒIℒITღ
    2012-03-09 13:06:49
    խնդրեմ (ծաղիկ) (ծաղիկ)