Հորինված լեգենդներ տղամարդկանց մասին
Տղամարդկանց ընկերություն: Կա այնպիսի կարծրատիպ, որ տղամարդկանց ընկերությունը իրական է` և լիակատար տարբերվում է կանացի ընկերությունից: Եթե կանայք կարող են վիճել իրենց լավագույն ընկերուհու հետ ամենափոքր մանրուքի համար դա չի կարելի ասել տղամարդկանց ընկերության մասին: Սակայն, եթե տղամարդուն հարցնես, թե որն է իր լավագույն ընկերոջ սիրած գույնը, ուտեստը, ֆիլմը կամ էլ գիրքը, նա կպատասխանի, որ պարզապես չգիտի:
Գիտնականները ապացուցել են, որ տղամարդկանց մեծ մասը համարյա ոչինչ չգիտի իր լավագույն ընկերոջ մասին: Էլ ինչպես կարելի է լինել լավ ընկերներ, եթե չճանաչեք միմյանց:
Ծեծկռտուք: Տղաների մեծ մասը սիրում են գույնզգույն գույներով պատմել իրենց <<արկածների>> մասին: Թե ինչպես են ծեծկռտուքից առանց մի քերծվածքի դուրս եկել, սակայն, հասցրել են հակառակորդին մի լավ դաս տալ: Նմանատիպ պատմությունները հիմնականում բոլոր տղաների մոտ նման են լինում, պարզապես յուրաքանչյուրի պատմության հերոսը հենց ինքն է: Հետո էլ կանանց վառ երևակայությունից են բողոքում :)
Նրանք չեն լացում: Կա այնպիսի մի կարծրատիպ, որ տղամարդիկ չեն լացում կամ էլ լացը թուլության նշան է: Բրիտանացի գիտնականների մի խումբ ապացուցել է, որ տղամարդիկ լացում են կանանցից ոչ պակաս հաճախ: Նրանք պարզապես հմտորեն թաքցնում են իրենց արցունքները:
Mariam Messi
2012-03-03 15:29:35ℒ❣dℬaℛℂa
2012-03-03 15:33:18♂♥☺♥ ™Ⓐ ㋡ ℍ ㋡ Ⓐ ™☺♥☺♥ ♀
2012-03-03 17:43:40Mariam Messi
2012-03-03 21:41:47Lilit Sargsyan
2012-06-24 19:53:00