Copy SMS

Ծնունդտ շնորհավոր աշուղ Ջիվանի

Ծնունդտ շնորհավոր աշուղ Ջիվանի - ծնունդ, աշուղ , Ջիվանի

Ժողովրդական երգիչ և աշուղ Ջիվանին (Սերոբ Ստեփանի Լևոնյան)ծնվել է 1846թ. մարտի 5-ին Ախալքալաքի գավառի Կարզախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ. նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։ 

Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Նրա երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը, հետագայում (այլ աշուղների երգածից)՝ Ս. Դեմուրյանը, Ռ. Մելիքյանը և ուրիշներ։ 

1867թ. Կարծախ հյուրախաղերի եկած երիտասարդ աշուղ Սազայու (Աղաջան) հետ Ջիվանին մեկնել է Թիֆլիս, 1 տարի երգել է վանեցի մի հայի սրճարանում, անուն ձեռք բերել, որտեղից նրան հրավիրել են ալեքսանդրապոլցի սրճարանատեր Տալոյանները (Տալյաններ. այդ գերդաստանից են սերել հայտնի աշուղներ Ջամալին ու Շերամը, երգիչ Շարա Տալյանը): 
1868–95թթ. Ջիվանին ապրել է Ալեքսանդրապոլում, գործակցել անվանի աշուղներ Ջամալիի, Զահրիի, Մալուլի, Ղեյրաթի, Ֆիզայու հետ, ծանոթացել հայ գրողներ Րաֆֆու, Պատկանյանի և մյուսների գործերին, ուսումնասիրել հայ և արևելյան ժողովուրդների պատմությունն ու բանահյուսությունը: Այս ամենն անջնջելի հետք է թողել Ջիվանու աշխարհայացքի ձևավորման ու գրական գործունեության վրա: Մինչև 1880-ական թվականները նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում: 

25-հոգանոց աշուղական իր խմբով Ջիվանին հաճախակի ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, եղել է նաև Դերբենդ, Մախաչկալա, Ռոստով, Խարկով քաղաքներում ու շրջակա հայաբնակ գյուղերում և ներկայացրել հայ աշուղական երգի լավագույն նմուշները (Սայաթ-Նովա, Միսկին-Բուրջի, Շիրին և այլն): 

1895թ. ընտանիքի վիճակը բարելավելու և զավակներին կրթության տալու նպատակով Ջիվանին տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ ապրել է դժվար կյանքով: Վերջին անգամ Ջիվանին ելույթ է ունեցել 1908թ.-ի հոկտեմբերին, իսկ մի քանի ամիս անց մահացել է: 

Ջիվանին մեծ փիլիսոփա ու բարոյագետ է. նրա բազմաթիվ իմաստուն խորհուրդներ դարձել են թևավոր խոսքեր: Ավանդաբար ամեն տարի հունիսի վերջին կիրակի օրը Կարծախում կազմակերպվում է Ջիվանու երգի տոն: 1996 թ. նրա ծննդյան 150-ամյակի առթիվ Երևանում հրավիրվել է գիտաժողով, նույն թվականին Կարծախում տեղադրվել է Ջիվանու կիսանդրին, 2006թ. Ախալքալաքում՝ հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան), նրա մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Պոետի վերադարձը» (2007 թ., ռեժիսոր՝ Հարություն Խաչատրյան): «Սայաթ-Նովա» մշակութային միության ջանքերով 2009թ. լույս է տեսել «Աշուղ Ջիվանի. Անհայտ երգեր» գիրքը: 

Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր:

2

6

1992

  • Lusi
    2012-03-05 14:32:59
    շնորհավոր (ծաղիկ) (ծաղիկ)
  • *************
    2012-03-05 14:57:55
    Ջիվանին արժանիա ջերմ շնորհավորանքների....շնորհավոր