Copy SMS

1953 թվականի այս օրը մահացավ Ստալինը

1953 թվականի այս օրը մահացավ Ստալինը - մահ, տեղեկություններ
Նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչ, կոմունիստական կուսակցության առաջնորդ Իոսիֆ Ստալինի (Ջուղաշվիլի) ծննդյան պաշտոնական տարեթիվն ընդունված է համարել 1879 թ. դեկտեմբերի 21-ը: Նա ծնվել է Վրաստանի Գորի քաղաքում: Հայրը կոշկակար էր: Նախնական կրթությունն ստանում է Գորիի հոգևոր ուսումնարանում, այնուհետև ընդունվում Թիֆլիսի ուղղափառ սեմինարիա, սակայն շատ շուտով հեռացվում է՝ «մարքսիզմ քարոզելու համար». այսպիսին են պաշտոնական տվյալները: 

Ստալինը 25 տարեկանում անդամագրվում է բոլշևիզմին: Նրան մի քանի անգամ բանտարկում են, աքսորում, նա փախչում է աքսորից, մասնակցում է հեղափոխությանը, սերտ կապեր է հաստատում Լենինի հետ: Այդ ժամանակաընթացքում Իոսիֆ Ջուղաշվիլին իր համար ընտրում է «Ստալին» կեղծանունը: 

ՌԿԿ(Բ)ԿԿ-ն 1922թ. ապրիլին Ստալինին ընտրում է Կենտրոնական Կոմիտեի գլխավոր քարտուղար: Սկզբնական շրջանում այդ պաշտոնն ընդամենը նշանակում էր ղեկավարել կուսակցության աշխատակազմերը: Այդ ժամանակ կուսակցության և երկրի ղեկավարը Վ.Ի.Լենինն էր: Սակայն Լենինի մահից հետո Ստալինն ամրապնդում է իր դիրքերը և դառնում ԿԿ անփոխարինելի գլխավոր քարտուղարը: 

1939թ.-ի օգոստոսի 23-ին Ստալինը գաղտնի համաձայնագիր է կնքել ֆաշիստական Գերմանիայի հետ և ԽՍՀՄ-ին միացրել Արևմտյան Ուկրաինան, Արևմտյան Բելոռուսիան, Բեսարաբիան, Հյուսիսային Բուկովինան, Ֆինլանդիայից՝ առանձին տարածքներ, մերձբալթյան 3 հանրապետությունները: Չնայած ֆաշիստական Գերմանիայի հետ մերձեցման նրա քաղաքականությանը՝ 1941թ. Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա: 
Պատերազմի տարիներին Ստալինը եղել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը, պաշտպանության ժողկոմը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը: 

Ստալինի ջանքերով Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետ ստեղծվել է հակահիտլերյան կոալիցիա` ֆաշիստական Գերմանիայի և ռազմամոլական Ճապոնիայի դեմ: Հրավիրվել են 3 տերությունների` ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ղեկավարների խորհրդաժողովներ` Թեհրանում (1943թ.), Ղրիմում (1945թ.) և Պոտսդամում (1945թ.). քննարկվել են երկրորդ (արևմտյան) ճակատի բացման ու պատերազմի ավարտին վերաբերող ռազմաքաղաքական հարցեր: 

1949թ. բարձրացել է բռնությունների նոր ալիք. մի քանի օրվա ընթացքում մերձբալթյան 3 հանրապետություններից աքսորվել է շուրջ 100 հզ. մարդ, տասնյակ հազարավորների էլ աքսորել են նաև այլ հանրապետություններից: 
1949թ.-ի հունիսին Հայաստանից աքսորվել է 2754 ընտանիք (12.316 մարդ): Հայ բնակչություն է աքսորվել նաև միութենական այլ հանրապետություններից: 

Դեռևս 1921թ.-ի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ և Ստալինի գործուն միջամտությամբ Լեռնային Ղարաբաղը մտցվել է Ադրբեջանի, իսկ հուլիսի 7-ի նիստի որոշումով՝ Ախալքալաքի գավառը` Վրաստանի կազմի մեջ: Այդ ժամանակահատվածում Խորհրդային Հայաստանի սահմանների կարգավորման հարցում (նաև Թուրքիայի հետ) բոլշևիկյան ղեկավարության մեջ տարաձայնություններ են առաջացել, սակայն, ի վերջո, հաղթանակել է Ստալինի հակահայկական տեսակետը: 

ԽՄԿԿ XX համագումարը (1956թ.) դատապարտել է ստալինյան բռնաճնշումները: ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի ջանքերով 1956թ.-ի հունիսի 30-ին ԽՄԿԿ կենտկոմն ընդունել է «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մասին» որոշումը: Ստալինի դին հանվել է դամբարանից, արդարացվել են անհիմն բռնադատված հարյուր հազարավոր մարդիկ: Ստալինը ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1939 թ.) և Կոմինտերնի գործկոմի անդամ (1925–43 թթ.) էր, Սոցիալիստական աշխատանքի (1939 թ.) և Խորհրդային միության (1945 թ.) հերոս, Խորհրդային միության մարշալ (1943 թ.), գեներալիսիմուս (1945 թ.): Պարգևատրվել է Լենինի 3 (1939, 1945 և 1949 թթ.), «Հաղթանակի» 2 (1943 և 1945 թթ.) և Սուվորովի I աստիճանի (1943 թ.) շքանշաններով: 
Գորիում գործում է Ստալինի տուն-թանգարանը, թանգարաններ կան Վոլգոգրադում, Վոլոգդայում և այլուր: 

Ստալինի իշխանության ղեկին գտնվելու ժամանակաշրջանը մինչ օրս ռուս հասարակությունն ու պատմաբանները դեռևս միասնական ու միանշանակ գնահատական չեն տվել: Մի կողմից՝ այդ ժամանակաշրջանը նշանավորվել է որպես երկրի արդյունաբերության զարգացման, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, աշխատանքային և ռազմի դաշտում զանգվածային հերոսությունների, ԽՍՀՄ-ը նշանակալի գիտական, ռազմական, արդյունաբերական ներուժ ունեցող գերտերության վերածելու, երկրի աշխարհաքաղաքական ազդեցության ուժեղացման ժամանակաշրջան: Մյուս կողմից՝ այն բռնատիրության, ազգերի դեմ ուղղված զանգվածային պատժի, տնտեսության կտրուկ անկման ու սովի հասցնող բռնի կոլեկտիվացման, բազմաթիվ մարդկային կորուստների, երկրում կրոնը լիակատար արմատախիլ անելու և եկեղեցիների ոչնչացման, Արևելյան Եվրոպայում խորհրդայնացման կոմունիստական բռնատիրության հաստատման և սառը պատերազմի ժամանակաշրջան էր:

2

16

1010

  • 卍Էրո卐
    2012-03-05 14:41:25
    խելացի մարդա (բռավո)
  • *************
    2012-03-05 14:53:32
    չեմ սիրում ես մարդուն
  • Knarik
    2012-03-05 20:03:19
    Լավա արել,որ մահացելա ]:) (լավ)
  • Miley FORever
    2012-03-05 20:05:56
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) ոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոնց.....էսօր բատուտ ա՞՞՞՞՞՞՞՞՞՞՞ :D :D :D :D :D :D :D :D :D
    • Knarik
      2012-03-05 20:13:36
      Էդ որնա՞ էէէէ :D (ախ) ... (:|