Copy SMS

Ինչպես է ինքնավստահությունը փոխում մեր կյանքը

Ինչպես է ինքնավստահությունը փոխում մեր կյանքը -  հետաքրքիր, մարդ

Ինչով էլ որ մարդ զբաղվում է, ինչի էլ ձգտում է, նրա համար նպատակին հասնելը անչափ դժվար, իսկ որոշ դեպքերում նաև անհնարին կլինի, եթե բացակայում է ինքնավստահությունը: Անվստահ մարդիկ բարձունքների չեն ձգտում, հեշտ հանձնվում են և հազվադեպ են հաջողության հասնում: Պարադոքս է, բայց երբեմն նույնիսկ ամենաուժեղները և տաղանդավորները, որ ունակ են ինչ-որ բնագավառում մեծ գործեր անելու և աներևակայելի հաջողությունների հասնելու, կես ճանապարհին հոգնատանջ կանգ են առնում և ձեռքերն անուժ իջեցնում միայն այն պատճառով, որ չեն հավատում իրենց ուժերին ու ընդունակություններին:

Ի սկզաբանե ինքնավստահությունը կա մեզանից յուրաքանչյուրի մեջ, բայց, ցավոք, կյանքի տարբեր իրադարձությունների ազդեցության տակ այն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի պակաս: Այն «խեղդելու» առաջին քայլը արվում է մանկությունում, երբ երեխային պարտադրում են ամենուր և ամեն ինչում հետևել ծնողներին, առանց առարկելու ենթարկվել նրանց հրամաններին՝ այդպես ամեն քայլափոխի նրանց մեջ թերարժեքության բարդույթ սերմանելով: Այնուհետև երիտասարդ մարդը, որ հազիվ էր հասցրել իրենից թոթափել ընտանեկան «բարուրի» կարգավիճակը, ընկնում է մեծերի աշխարհ, որտեղ ավելի ուժեղ և իշխանատենչ մարդիկ սկսում են բառացիորեն ճնշել նրան իրենց հեղինակությամբ՝ ցույց տալով արևի տակ նրա տեղը: Տխուր է հնչում, այնպես չէ՞:

Վերջերս Նահանգներում իրական պատմություն լսեցի մի սանտեխնիկի մասին, ով օրերից մի օր երազեց պոետ դառնալ: Հերիք չի, որ երազեց, նաև համարձակվեց մի քանի բանաստեղծություններ գրել ու բերել ինչ-որ ամսագրի խմբագրություն: Բայց այնտեղ ամեն ինչ «ընկավ իր տեղը», նրա երեսին պարզապես ծիծաղեցին. «Ո՞ւր ես գլուխդ խոթում, դու քեզ կողքից նայե՞լ ես: Դու ի՞նչ բանաստեղծություն պիտի գրես, գործդ աղբահան խողովակներ անցկացնելն է, գնա արա»: Դա լսելով մեր սանտեխնիկը իրեն զգաց որպես ցեխի մի կտոր, որի լավագույն հեռանկարը ինչ-որ կոշիկի կպչել, չորանալ ու հանգիստ մեռնելն է: Ու կորցնելով ինքնավստահության վերջին մնացորդը նա վախվորած ներողություն խնդրեց ու դուրս փախչեց խմբագրությունից՝ համոզված, որ այլևս բանաստեղծություն չի գրի:

Շատ հավանական է, որ կյանքում նրան հաճախ էր բախտ վիճակվում լսելու, թե ով է ինքը և ինչի է ընդունակ՝ ընդ որում գունազարդված ամենասև գույներով: Այդպիսի խելոք «բարյացակամներ» ամենուր են, սկսած առաջին ուսուցչուհուց, ով հենց առաջին օրից կպցրեց «դվոեչնիկ» պիտակը, վերջացրած ծնողներով, ովքեր միանգամից որոշեցին իրենց «դվոեչնիկի» ճակատագիրը՝ նրան ամենայն լրջությամբ բացատրելով, որ այդպիսի խելքով միայն սանտեխնիկ կարող է լինել:

Ահա այդպես էլ նա պիտի գոյատևեր՝ մշտապես զգալով իր թերարժեքությունը, ամաչելով ինքն իրենից և իր ներքին ցավը ալկոհոլի ահագին դոզաներով փարատելով:

Մեծամասամբ անվստահ մարդիկ այդպես էլ սպանում են իրենց ընդունակությունները, իրենց «ես»-ը: Բայց, բարեբախտաբար, այս պատմությանը ուրիշ ավարտ էր նախատեսված:

Մոտակա սրճարաններից մեկում թեթևակի հարբելուց հետո կյանքից զզված սանտեխնիկը տուն էր վերադառնում, երբ ավտոբուսի կայանի կողքին տեսավ գեղեցիկ մի աղջկա: Դա սեր էր առաջին հայացքից: Այլևս հոգում հիասթափության համար տեղ չմնաց, ամեն ինչ իր տեղը զիջեց սիրո վեհ զգացմանը: Իսկ աղջիկն այդ ընթացքում աշխույժ ծիծաղելով խոսում էր հեռախոսով ու այնպես տարված էր, որ չնկատեց, թե ինչպես մի երիտասարդ, գաղտագողի մոտենալով, ձեռքից կորզեց պայուսակը և փախուստի դիմեց հենց սանտեխնիկի կանգնած տեղի ուղղությմաբ: Երիտասարդ թմրամոլը չէր կարող ենթադրել, որ իր ճանապարհին կանգնած այդ տարօրինակ, փնթի հագնված և հարբած մարդը կարող էր այդպես արագ կողմնորոշվել: Բայց սերը, ինչպես գիտենք, հրաշքներ է գործում: Սանտեխնիկը մի հարվածով գետնին է գլորում տղային, վերցնում ընկած պայուսակը և տալիս սքանչելի աղջկան, ով պատահածից շոկի մեջ էր: Հոտո՝ ամեն ինչ սովորականի պես. հանդիպումներ, խստովանություն, ամուսնություն…

Բայց սա էլ դեռ բոլորը չէ, end-ը դեռ բավականաչափ happy չէ: Աղջիկն այնպես էր տպավորված սանտեխնիկի արարքով, որ վերջինս նրա աչքերում դարձավ կուռք, բարոյականության և քաջության մարմնավորում: Դա զգալով՝ կյանքի համը առաջին անգամ զգացած սանտեխնիկը իրեն ավելի վստահ զգաց: Նա հավատաց, որ ինքը ճակատագրից մերժված չէ, գենետիկական սխալ չէ և որ կարող է կյանքում հաջողության հասնել:

Սիրեցյալի խորհրդով նա հավաքեց իր բանաստեղծությունները (որոնք կնոջ կարծիքով հիասքանչ էին) և նորից տարավ խմբագրություն: Բայց մինչ այդ նա իր արտաքինը իդեալական կարգի բերեց: Խիստ, ծանրակշիռ արտաքինը և վստահ հայացքը արեցին իրենց գործը: Ոչ ոք նրա մեջ չճանաչեց այն փնթի սանտեխնիկին, որի ստեղծագործունեությունը այդպես փառահեղ ծանակում էին:

…Հիմա նա բանաստեղծություններ է գրում, հրատարակում գրքեր և իրեն համարում աշխարհի ամենաերջանիկ մարդը:

Ահա այսպիսի հրաշքներ կարող է գործել անսպասելիորեն չգիտես որտեղից հայտնված ուժեղ ինքնավստահությունը: Այս պատմությունում նրա առաջանալուն նպաստել է սիրո վեհ զգացումը, բայց նույնիսկ առանց դրա էլ կարելի է վերադարձնել կորսված վստահությունը և հասնել այն ամենին, ինչին ձգտում ես:

Մտածեք այդ մասին…

4

3

969

  • *************
    2012-03-05 18:29:32
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (բռավո)
  • Lusi
    2012-03-05 18:36:50
    (ժպիտ) (ժպիտ) (լավ) (լավ) (լավ)
  • MERI
    2012-03-05 22:48:05
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)