Անուշիկ Ալավերդյան
Անահիտ Սիմոնյանը, Մարին, Մարիաննան եւ Սուսաննան ի՞նչ առիթով էին հյուրընկալվել Անուշիկ Ալավերդյանի տանը:)
Արդեն 24-ամյա Անուշիկ Ալավերդյանը մարտի 2-ին տարեդարձը նշել է ընտրյալի՝ Ալիկի հետ, իսկ հաջորդ օրն էլ երգչուհին ընկերուհիների հետ տանը փոքրիկ խնջույք է կազմակերպել:):
“Ալիկի հետ որոշել էինք երկուսով գնալ ճապոնական մի ռեստորան ու միասին նշել, իսկ հաջորդ օրը մեր տանը “դեւիչնիկ” անել:): Ընկերուհիներիս համար ֆուրշետ էի կազմակերպել, եւ ամեն ինչ շատ լավ անցավ: Եկել էին իմ դասարանի, կոնսերվատորիայի, նաեւ երգի ասպարեզի ընկերուհիներս՝ Մարին, Սուսաննա Պետրոսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, հետո նաեւ Անահիտ Սիմոնյանը”:
Անուշիկը BRAVO.am-ին ասել է, որ նախընտրում է նշել ոչ միայն “կլոր” ամյակները. “Ամեն տարի սիրով նշում եմ: Հենց մոտենում է մարտի 2-ը, մտածում եմ՝ ինչպես եմ անցկացնելու օրս, եւ կապ չունի՝ քանի հոգով: Այս տարի ասացի՝ վերջին ծնունդն է, որ նշում եմ. մեծանալով` ավելի քիչ եմ սիրում ծննդյանս օրը, բայց համոզված եմ, որ մյուս տարի էլ նշելու եմ:)”:
Անուշիկի փոխանցմամբ` սիրում է նվերներ ստանալ, միայն չի սիրում, երբ իրեն նվիրում են լուսանկարների ալբոմ ու շրջանակ.“Նկարների շրջանակները դատարկ մնացել են, որովհետեւ ֆոտոներս չեմ տպում: Երբ հարցնում են՝ ինչ կուզեի ստանալ, ասում եմ: Ես էլ հաճախ նվիրելուց առաջ հարցնում եմ, որ պետքական նվեր տամ”:
Անուշիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նաեւ ասել է, որ որոշել է իր տարեդարձերից մեկը նշել մանկական սրճարանում. “Ուզում եմ փուչիկներով, խաղերով, ծաղրածուներով ու ծնողների հետ ծնունդ անել, երեւի մյուս տարվա համար կմտածեմ: Ես այդպես եմ պատկերացնում իմ ծնունդը, դրա համար ինձ ասում են, որ դեռ չեմ մեծացել:)”:
Lusi
2012-03-06 17:51:55JB Mar
2012-03-06 19:39:43