Copy SMS

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ?

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Որոշեցի այսօր էլ պոստ սարքեմ շպարվելու մասին և պրակտիկ խորհուրդներ տալ գեղեցիկ և ճիշտ շպարվել ցանակացողներին: 

Ձեր ամենալավ խորհրդատուն հայելին է: Ամենալավ խորհուրդը` չափավորությունը: Ուստի այստեղ տրված խորհուրդները չպետք է կատարել երկաթյա հետևողականությամբ:Դրանք պետք է միայն օգնեն տարբեր տիպի դեմքերի համար գրիմի գույները կազմելիս: 

   Ֆոնը կարող է լինել մաշկի գույնից միայն մեկ տոն մուգ կամ բաց: Մեծ տարբերություն խորհուրդ չի տրվում:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Շրթներկը, լաքը և այտերի կարմրաներկը միշտ պետք է ունենան միևնույն գուներանգը, աշխարհի պես հին կանոն, բայց հազվադեպ արժանի ուշադրության: Տաք գուներանգի զգեստին սազում է դեղնավուն կարմիրը, սառը գուներանգին` վարդագույնը:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Ոսկեգույն մազերով սպիտակամորթ կանանց` բաց ծիրանագույն դիմափոշի, հոնքերի համար` դարչնագույն մատիտ, կոպերի համար` կանաչավուն, երեկոյան` բեժ-ոսկեգույն մատիտ, կարմրաշոկոլադային շրթներկը:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Շիկահեր սպիտակամորթ կանանց` վարդագույն կամ բեժավուն դիմափոշի, հոնքերի համար մոխրագույն կամ մոխրագույնը դարչնագույնի հետ քսուք, կոպերի համար` բաց երկնագույն քսուք, կարմրադարչնագույն շրթներկ:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Շիկակարմիր մազերով կանանց` ալաբաստի կամ բաց ծիրանավուն երանգի դիմափոշի, հոնքերի համար` դարչնա-շագանակագույն մատիտ, կոպերի համար` կանաչավուն, շրթներկը և եղունգների լաքը` նարնջակարմրավուն, բայց ոչ գազարագույն:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Շագանակահեր կանանց` ծիրանագույն դիմափոշի, հոնքերի համար դարչնագույն կամ թույլ կանաչ գույնի քսուք, շուրթերի, եղունգների համար` բաց կարմիր:

Արդյոք գեղեցիկ ենք շպարվում ? - Աղջիկներ, կանայք, շպար,Թխահերներին` բեժ գույնի բոլոր երանգների դիմափոշի, հոնքերի համար` մուգ մոխրագույն, գրեթե սև մատիտ, կոպերի համար` կանաչ-երկնագույն, սադափագույն քսուք, շրթներկը և լաքը կարմիր գինու, բայց ոչ բալի գույնի, քանի որ այդպիսի գույնը մեծացնում է: 

 Այսքանը... Կարծում եմ օգտակար էր: Ով վերջում մի հարց` ըստ ձեզ, որքանով են Ճիշտ շպարվում հայ աղջիկները: 

9

10

3719

  • TiTiZ gIrL (SoFi)♥
    2012-03-08 09:58:37
    (ծաղիկ) հետաքրքիր էր
    • Fashion
      2012-03-08 12:18:45
      Ուրախ եմ որ դուր եկավ (ծաղիկ)
  • Lusi
    2012-03-08 14:39:36
    ԼԱՎՆ էր (լավ) (լավ)
  • ViTaMiNcHiK (EMm)
    2012-03-08 20:53:52
    աղջիկներ կան շատ նուրբ ու սազական են շպարվում,,,բայց շաաատ եմ տեսել որ շպարվում են շաատ վուլգաառ ու տգեեղ
  • Susanna
    2012-03-08 21:18:03
    Այ դա արդեն կախված է աղջկանից, ոմանք շատ են շպար օգտագործում, ոմանք՝ հակառակը, ոմանք սիրում են շպարվել, ոմանք՝ ոչ..չպետք է մոռանալ, որ պետք է շպարը սազի տվյալ աղջկան....ես էլ այդպես եմ կարծում..գուցե ոմանք ինձ հետ համաձայն չեն....չգիտեմ... (ծաղիկ)
    • Fashion
      2012-03-08 21:21:26
      Ես լրիվ համաձայն եմ ;) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Susanna
        2012-03-08 21:22:34
        Շատ ուրախ եմ (ժպիտ) (ժպիտ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
      • Fashion
        2012-03-09 11:34:09
        Բա ես ինչքան ուրախ եմ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • լյավնա դուրս եկավվվվվվվվվվվվվվվվվվ (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • (ړײ) Mash(ړײ)
    2012-05-09 16:39:54
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)