Copy SMS

Լավ աղջիկն ու լավ տղան

Լավ աղջիկն ու լավ տղան -  խորհուրդներ, հետաքրքիր, կանայք, աղջիկներՀայաստանում այնքան հաճախ հնչող այս արտահայտությունները տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունեն:Ոմանց համար լավ աղջիկը նա  է, ով անգամ քառասուն տարեկանում ընկեր չի ունեցել: Բայց արդյոք միշտ կարող ենք վստահ իմանալ աղջկա ընկերների ցուցակը…Ավելի հաճախ լինում են այսպիսի դեպքեր. աղջիկը, ով մերժում է որևէ տղայի ընկերություն անելու առաջարկը, միանգամից ընկնում է սև ցուցակ: Տղան բոլորի մոտ սկսում է վատախոսել, ասեկոսեներ տարածել աղջկա մասին… Եվ ինչու՞… որովհետև մերժում է ստացել… Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասավ խակ է:))Արդյունքում աղջկա մասին լուրերը բացասական ազդեցություն են ունենում նրա հեղինակության վրա…Ընդ որում` ամենահետաքրքիր այն է, որ այդ նույն տղան, որ բամբասում  է և սուտ տեղեկություններ տարածում, ձգտում էր արժանանալ աղջկա ուշադրությանը և նույնիսկ մտքում ամուսնանալու պլաններ է մշակում: Աբսուրդ իրավիճակ:Դա է պատճառը, որ  երբևէ պետք չէ կառուցել Ձեր սեփական կարծիքը մեկ այլ մարդու կարծիքի հիման վրա: Ընդհանրապես լավ կլինի, որ յուրաքանչյուր մարդու մասին պատկերացում կազմելու համար անձամբ շփվեք նրա հետ կամ Ձեզ հուզող հարցերը տաք ոչ թե մեր լավ ախպոր լավ ախպոր լավ ախպոր լավ ախպորը, այլ հենց այդ աղջկան: Իսկ եթե չեք վստահում նրա պատասխանի ճշմարտացիությանը, ուրեմն մի հետաքրքրվեք, որովհետև հարաբերությունները փոխադարձ վստահության և հարգանքի վրա են կառուցում, ոչ թե հարևանների և մոտավոր ծանոթների մոտավոր պատկերացումների:Եվ եթե ինչ-որ մեկը լսել է, թե ինչպես մի հատ տղա մի քանի ամիս առաջ պատմել է, թե ինչպես մի հատ սև շալվարով տղա է բարևել աղջկան, դա դեռ ոչինչ  չի նշանակում: Հետո հիշե’ք, որ Հայաստանում բոլոր լուրերը մի մարդուց մյուսին անցնելիս չափազանցվում են, լրացվում և վերջնական տարբերակում արդեն շատ քիչ առնչություն են ունենում ճշմարտության հետ:Օտար մարդկանցից տեղեկություններ ստանալը կարելի արդարացնել միայն ծայրահեղ դեպքերում, երբ, օրինակ, կասկածում եք, որ տղան կամ աղջիկը իրականում ամուսնացած, հանցագործ կամ խաղամոլ է և այլն: Բայց դա էլ պետք է անել մի քանի հնարավոր աղբյուրներից օգտվելով և չհիմնվելով միայն մի հոգու պատմածների վրա: Քանի որ միշտ կա հավանականություն, որ հենց այդ մեկը թշնամաբար է տրամադրված Ձեզ համար կարևոր մարդու նկատմամբ:Կայացրեք խելամիտ և կշռադատված որոշումներ…

7

18

1880

  • Աննա Ավագյան
    2012-03-07 18:48:43
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ)
  • POQRIK HRASHQ
    2012-03-07 18:55:51
    շատ լավն էր,,շատ,,, մանավանդ այն պահը ինձ շատ - շատ դուր եկավ,որ գրել էիր,, հարաբարեույթուններ կառուցվում են փոխադարձ վստահության վրա,,,ինձ շատ դուր եկավ,,ապրես շատ,,,, բայց ,որ գրել էիր,, տղան կվատաբանի աղջկան,թեթ մերժում ստանա,,,ես համամիտ եմ,որ պատահում են այդպիսի դեպքեր,, ու ցավոք սրտի շատ են պատահում,բայց <լավ> տղան երբեք իրեն թույ չի տա նման ստոր քայլ,լավ ասելով ի նկատի ունեմ մակարդակով և խելացի,,, այլ ընդհակառակը ՝ կմտածի ինչ լավ է ,որ մտածում է հիմա ժամանակը չի,,, հիմա երկուսս էլ սովորենք,,,որ լավ լինի,, ու նոր մոտենա ու առաջարկություն անի,,, : մեկ անգամ ևս շնորհակալություն (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-07 19:03:19
      չարժի ,, կարծում եմ ճիշտ եմ ներկայացրել (բռավո) (բռավո)
      • POQRIK HRASHQ
        2012-03-07 19:07:30
        այո շաաաաաաաատ ճիշտ էր ամեն բան :) :) :) :) :) :) :) :)
      • POQRIK HRASHQ
        2012-03-07 19:07:30
        այո շաաաաաաաատ ճիշտ էր ամեն բան :) :) :) :) :) :) :) :)
      • POQRIK HRASHQ
        2012-03-07 19:07:30
        այո շաաաաաաաատ ճիշտ էր ամեն բան :) :) :) :) :) :) :) :)
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-07 19:09:02
        (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) մերսի
  • Lusi
    2012-03-07 19:02:45
    (լավ) (լավ)
  • Hovo94
    2012-03-07 19:23:28
    (բռավո) (լավ)
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-07 19:26:07
      (լավ) հազիվ քեզ տեսա քոմենթում ՀՈՎ ջան ,, ապրես (լավ) (լավ)
      • Hovo94
        2012-03-07 19:28:19
        դե առաջի քոմենթներ դրա համարել հազիվ տեսար (ժպիտ)
  • ℒ❣dℬaℛℂa
    2012-03-07 19:30:50
    :) ըհն փաստորեն փորցում ես (լավ)
  • *************
    2012-03-07 19:31:48
    ապրես շատ ճիշտ էէէէէէէէէէէ (բռավո) (բռավո) (բռավո) :)
  • love music
    2012-06-19 14:53:21
    ԿՅԱՆՔՍ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԷՐ
  • Lilit Sargsyan
    2012-06-24 20:11:29
    (լավ) (լավ) (լավ)