Copy SMS

Վախ...

Վախ... -  հետաքրքիր, զարմանալի, նկարներ Մի վախեցեք  մարդկանց աչքերի մեջ նայելուց,վախեցեք  այն պատճառից,որը ստիպում է ձեզ փախցնել հայացքը:
Մի վախեցեք լուռ լինելուց: Վախեցեք անընդհատ անիմաստ խոսելուց ու լռությունը չհասկանալուց:
Մի վախեցեք արտահայտել ձեր մտքերը: Վախեցեք ձեր անգրագիտությունից,որը թույլ չի տալիս մտքերը ճիշտ շարադրել:
Մի վախեցեք մտածելուց: Վախեցեք ձեր այն բոլոր բառերի համար,որոնք ասում եք  առանց հասկանալու,գիտակցելու,ըմբռնելու:
Մի վախեցեք սիրելուց: Վախեցեք սերը գռեհկություն սարքելուց ու սխալ մարդու  սիրելուց:
Մի վախեցեք ձեր կարծիքն արտահայտել ընկերների մոտ: Վախեցեք այն ընկերներից,որոնք այնքան թերզարգացած են,որ չեն հասկանում,չեն ընդունում ձեր տեսակետը:
Մի վախեցեք փոփոխություններից:Վախեցեք ձեր այժմյան տաղտկալի ու  միանման վիճակից:
Մի վախեցեք ապագայից: Վախեցեք այն վայրկյանների համար,որոնք դուք հենց հիմա սպանում եք:
Մի վախեցեք  ցավոտ ճշմարտությունից:Վախեցեք քաղցր ստից:Սուտը սուտ է մնում,ինչքան էլ քաղցր լինի:
Մի վախեցեք սիրել ձեր հայրենիքը: Վախեցեք օտարամոլից ու սեփական հայրենիքը ուրացողից:
Մի վախեցեք հավատալ Աստծուն: Վախեցեք կեղծ հավատացյալից ու կեղծ անհավատից:
Մի վախեցեք սիրել ձեզ: Վախեցեք ինքներդ ձեզ ատելուց,սեփական "ես"-ը կորցնելուց:
Մի վախեցեք  հայելու մեջ նայել:Վախեցեք նրանից,որ մի օր հայելին կարող է ուղղակի չլինել,միգուցե հնարավորություն այլևս չլինի:
Մի վախեցեք ժամանակից: Վախեցեք սպանված օրերից:
Մի վախեցեք ձեր երազանքներից: Վախեցեք ձեր ծուլությունից,որը կսպանի երազանքը:
Մի վախեցեք պարզ ու  հասարակ լինելուց: Վախեցեք դատարկ բարդությունից
Մի վախեցեք...Ուղղակի մի վախեցեք...

Վախ... -  հետաքրքիր, զարմանալի, նկարներ

Վախ... -  հետաքրքիր, զարմանալի, նկարներ

3

7

1029

  • POQRIK HRASHQ
    2012-03-07 18:43:26
    Մի վախեցեք սիրելուց: Վախեցեք սերը գռեհկություն սարքելուց ու սխալ մարդու սիրելուց: ինձ ամենից շատ սա դուր եկաաաաավ (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
    • Milena...♥
      2012-03-07 18:43:54
      Հաաա,լավնաաաաա
  • POQRIK HRASHQ
    2012-03-07 18:44:24
    (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ) (ժպիտ)
  • POQRIK HRASHQ
    2012-03-07 18:44:33
    իմաստալից է համենայն դեպս :) :) :)
  • Lusi
    2012-03-07 19:03:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Великий CopyPaste-ցի
    2012-10-29 20:50:04
    Հո-Յա-Կաաաապ (բռավո)