Copy SMS

Երազներ

Երազներ - երազներ, բանականություն, հոգեվիճակ

 Մարդկանց կյանքում առաջ եկող խնդիրների, նրանց հետաքրքրող երևույթների շարքում կան մի քանիսը, որոնք մշտական են, համամարդկային և հավերժական։ Ծնունդն ու մահը, երազներն ու ենթագիտակցական հոգեկանի այլ երևույթներ, ներշնչումն ու ինքնաներշնչումը, իշխանությունն ու ենթակայությանը, տաղանդն ու հանճարեղությունը, արտասովոր հիշողությունը, մեծ հաջողությունների հասնելու գաղտնիքները՝ ահա այդ հավերժական և հավերժ գրավիչ երևույթներից մի քանիսը, որոնց մասին խոսելու ենք ամսագրի էջերում։ Այսօր պատասխանելու ենք մարդու քնին ու երազներին վերաբերող մի շարք առավել հետաքրքրական հարցերի։ Չենք կասկածում, որ դրանք ոչ միայն կհետաքրքրեն ընթերցողներին, այլև նրանց մեջ նոր հարցեր կծնեն, որոնց մենք պատրաստ ենք պատւսսխանել հաջորդ համարներում։
Արդյո՞ք աշխատում է քնած մարդու ուղեղը։
Դեռևս ոչ վաղ անցյալում նույնիսկ շատ հեղինակավոր գիտնականներ, հատկապես ֆիզիոլոգներ, կարծում էին, որ երբ մարդ քան է մտնում, ապա նրա գլխուղեղի նյարդային բջիջները (նեյրոնները) դադարեցնում են իրենց աշխատանքը, արգելակվում են և հանգստանում։ Իսկ արթնանալիս նեյրոնները նույնպես «արթնանում» և սկսում են գործել։ Հենց արգելակումն էլ համարվում էր քնելիս մարդու հանգստանալու մեխանիզմը։ Եվ իսկապես, 7-8 ժամ տևող նորմալ քնից հետո մարդիկ իրենց թարմացած ու եռանդով լի են զգում, ֆիզիկապես, հաճախ նաև հոգեպես, իրենց հանգստացած են զգում։
Բայց արդյո՞ք քնած ուղեղը հանգստանում է հենց արգելակման մեխանիզմի շնորհիվ։ Սկսած մեր դարի 50-ական թվականներից՝ կատարվել են մի շարք հայտնագործություններ, որոնք վկայում են, որ հիշյալ տեսակետը շատ հեռու է իրականությունից, ժամանակակից մարդու գլխուղեղում կան մոտավորապես 15 միլիարդ, եթե ոչ ավելի, նեյրոններ, որոնց համատեղ աշխատանքի շնորհիվ էլ մարդը հոգեկան կյանք է ունենում և հարմարվում է կյանքի պայմաններին։ Պարզվում է, որ քուն մտնելիս և քնած ժամանակ մարդու գլխուղեղն աշխատում է նույնքան ակտիվորեն, որքան և արթուն վիճակում, իսկ քնի, այսպես կոչված, «արագ» (երազային, պարադոքսալ) փուլերում՝ նույնիսկ շատ ավելի եռանդով, քան արթնության վիճակում։ Քնելիս ուղեղի աշխատանքը ոչ թե արգելակվում է, այլ վերակառուցվում։ Իսկ աշխատող նեյրոնների թիվը նույնքան մեծ է, որքան և արթուն վիճակում։ Երազային փուլերում հատկապես ակտիվ է դառնում քնած մարդու, գլուխուղեղի աջ կիսագնդի աշխատանքը, որն ապահովում է մտապատկերներով հարուստ ենթագիտակցական ապրումների՝ երազների առաջ գալը։ Քնած մարդու հոգեկան գործունեությունը    դառնում է ավելի արագընթաց և  հուզականորեն հարուստ, իսկ այդպիսի հոգեկան գործունեություն հնարավոր է միայն ուղեղանյութի մեծ զանգվածների աշխատանքի շնորհիվ։ Քնած ու֊ դեղն, այո, հանգստւսնում է, բայց հանգստանում Է իր աշխատանքի բնույթը փոխելու միջոցով։ Դրան նպաստում Է արտաքին աշխարհից գրեթե լրիվ զգայական մեկուսացումը, որի հետևանքով պայմաններ են ստեղծվում ներհոգեկան գործընթացների ակտիվացման համար։

4

7

1067

  • GAYANA18
    2012-03-08 16:06:55
    ԵՐԵԽԵՔ ԻՍԿ ԴՈՒՔ ԳԻՏԵՔ ՈՐ ՄԱՐԴԸ ՏԵՍՆՒՄ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 7 ՎԱՅՐԿՅԱՆԱՆՈՑ ԵՐԱԶ..ԴՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ........... |-) ՀԱՄԵԼ ԵՐԵԽԵՔ ԶԱՐՄԱՆԱԼԻԱ ԲԱՅՑ ԵՍ ՇԱՏ ՀԱՃԱԽ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՀԻՄ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԵԼԻՔԸ (ժպիտ)
    • Արամ Միլանիստա
      2012-03-08 17:17:44
      (ուրախ) (ուրախ) էն օրը 7 վարկյանանոց երազ տեսա հետո հելա...ափսոս չբռնեցրիմ էտ երազիս տփողին փախավ (ուրախ)
  • Lusi
    2012-03-08 16:09:41
    իրոք էրեխեք մարդու երազը կարա ամենաշատը տեւի 9 րոպե ..............ոչ ավել............պոստը շաաատ լավն էր ու հետաքրքիր (լավ) (լավ) (լավ)
  • BarcaLus
    2012-03-08 16:30:24
    հաաա 9 րոպեից ավելի ժամանակ մարդ կարա խելագարվի :^) :^) :^)
    • GAYANA18
      2012-03-08 16:57:28
      չե ոչ թե խելագարվի այլ կօմայի մեջ են ընկնում կամ կլինիկական մահ
  • Sahak ))
    2012-03-08 17:02:04
    մերսի ԵՎԱ ջան
  • Eva ))
    2012-03-08 18:41:09
    O:) կհավատաք որ իմ երազները միշտ կատարվում են:՞՞ :D