Copy SMS

Երջանկություն ...

Երջանկություն ... -  հետաքրքիր, զարմանալի, նկարներ

- Այդ  ի՞նչ  է  ձեռքերիդ  մեջ:

- Երջանկություն:
- Իսկ  ինչո՞ւ է  այն  այդքան  փոքր:
- Որովհետև, երբ երջանկությունը  մեր  ձեռքերում  է, այն  շատ  փոքր  է  թվում, և միայն  կորցնելուց  հետո  ենք  մենք  հասկանում  նրա  իրական  արժեքը….


 Ի՞նչ  է  երջանկությունը: Ո՞րն  է  երջանիկ  լինելու  գաղտնիքը: Թվում  է,  թե  բոլորս գիտենք  այս  հարցերի  պատասխանները: Միացնում  ենք  հեռուստացույցը,  թերթում ամսագրերը,  ամենուր  խոսվում  է  երջանկության  բանաձևերի  ու երջանկության  մեխանիկայի  մասին….հոգեբանները,  աստղերը  պատրաստ  են անվերջ  խոսել  երջանկության  շուրջ, կիսվել  ուրիշների  հետ  ԻՐԵՆՑ  երջանկության  գաղտնիքներով: Բայց,  եթե  մի  պահ  լռեցնենք  նրանց  և  տանք ընդամենը  մի  պարզ  հարց` «Իսկ  դու  ե՞րբ  ես  երջանիկ»,  հնարավոր  է  և  չստանանք  պատասխան: Այո,  մարդիկ  չունեն  այս  հարցի  պատասխանը,  և  երբեք էլ  չեն  ունեցել,  որովհետև  նրանք  երբեք  լիարժեք  երջանիկ  չեն  եղել: Մեծերից մեկը  ասել  է` երջանկությունը  նման  է  գլորվող  գնդակի,  ինչքան  մոտենում  ես նրան,  դիպչում,  այնքան  այն  ավելի  հեռու  է  գլորվում…


Եվ  երջանկության  հենց այս  բնորոշումն  է  շատ  ժամանակ  արդարացնում  մեր` երջանկության  վերաբերյալ  հարցերի  պատասխաններ  չունենալը: Լիակատար երջանիկ  են  միայն փոքր  երեխաները:  Նրանք  երջանիկ  են  առանց  որևէ  առիթի,  առանց  այս  կամ այն  ունենալու: Նրանց  կարող  է  երջանկացնել  մեկ  կոնֆետը  կամ  մեկ նոր խաղալիքը: Այդ  ժամանակ  նրանց  չի  հետաքրքրում  երջանի՞կ  են  իրենք  թե  ոչ: Եվերևի  թե  դա  է  իսկական  երջանկությունը,  երբ  չկա  երջանիկ  լինելու  ձգտում, երբ չկա  համեմատություն,  չկան  հաշվարկներ,  նպատակներ  և  երազանքներ: Մեծանալով  մարդիկ  սկսում  են  երջանկության  մշտական  փնտրտուքները: Մեկը երջանիկ  է,  որ սիրված  է,  մյուսը,  որ  կարողանում  է  նոր  մեքենա  գնել….իսկ  մեկն  էլ,  որ  կարողանում  է  օրվա  հաց  հայթայթել: Ինչպես  մեր կյանքում  ամեն ինչ, այպես  էլ  երջանկությունը  դարձել  է  մեծ  պայքար,  անվերջ  մրցավազք: Մարդիկ  երջանիկ  չեն,  բայց  ցույց  են տալիս  թե  երջանիկ  են, նրանք  դժբախտ  են, բայց  փողոց  են  դուրս  գալիս  ծամածռված  ու  կեղծ,  բայց  ժամանակակից  մարդուդեմքի  անբաժան  մաս  հանդիսացող  ժպիտով: Նրանք  մոռացել  են  մի  պարզ ճշմարտություն,  որ  մարդը  երջանիկ  է  այնքան, որքան որոշել  է  երջանիկ  լինել: Նրանք  մոռացել  են,  որ  յուրաքանչյուրը  ինքն  է  իր երջանկության  դարբինը,  և  որ  շատ  հաճախ երջանկության  համար  ճոխություն  և ցուցադրականություն  հարկավոր  չէ: Երջանկությունը  չունի  բանաձևեր  և գաղտնիքներ:Երջանկությունը  չի  սիրում  համեմատություն: Այն  պարզ  է: Երջանիկ լինելը  շատ  ավելի  հեշտ  է: Երջանկություն  է  ամեն  առավոտ ծագող  արևը, երջանկություն  են  մեր  կողքը  գտնվող  մարդիկ,  երջանկություն  է  պարզպես  լիաթոք ծիծաղը,  երբեմն  նույնիսկ  մեկ ջերմ  ժպիտը: Երջանկություն  է  սիրելի  աշխատանքը: Երջանկություն  է  սիրելը  և  սիրված  լինելը…երջանկություն  է  մարդկանցերջանկացնել  կարողանալը…..Եվ  միշտ  հիշեք,  բոլոր  երջանիկներն  էլ  մի  փոքր  չեն հավատում  իրենց  երջանկությանը,  բայց երջանկությունը  դրանից  չի  նեղանում, երջանկությունը  չի  սիրում  միայն  երբ  իրեն  չեն  գնահատում…..

Երջանկություն ... -  հետաքրքիր, զարմանալի, նկարներ

5

3

3424

  • H.H.A.
    2012-03-10 15:08:33
    Շաաաաաաաաաաաաաաատտտ ճիշտաաաա.. ապրեսսս (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Milena...♥
      2012-03-10 15:09:29
      Մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusi
    2012-03-10 21:43:37
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)