Copy SMS

Մամա

Մամա - մայր, խոսքեր

ՄԱՅՐ...դա այնպիսի թանկ և քնքուշ,բայց և կարևոր բառ է: Դա առաջին բառն է , որ ասում է երեխան: Դա յուրաքանչյուր մարդու կյանքում ամենակարևոր բառն է:
  Ես մամուլիս տարբեր անուններով եմ դիմում` քաղցրս,արևս, գանձս ,սիրտս...Սրանք սրտից սիրտ գնացող խոսքեր են :
   Եթե փորձեմ էլ խոսքեր չեմ գտնի արտահայտելու մայրիկիս անսահաման բարությունը:
 Մայրս  միշտ իմ կողքին է եղել...Եթե ես չունենայի այդպիսի ՄԱՅՐ ,դժվար թե լինեի այսպիսի Էմմա` հետաքրքրասեր,համառ, պահանջկոտ`ինքս իմ նկատմամբ:
Ժամանակի հոսքի մեջ պարզ տեսնում եմ ,որ բոլոր այս 23 տարիներին ,երբ մենք այդքան սիրել ենք իրար,երբեք չենք ասել թե սիրում ենք: Ընդհանուր խոհեմությամբ վախենում էինք հատուկ ընդգծել բացահայտ, շարունակական անառարկելի ճշմարտությունը ,բառերի միջամտությունը ավելորդ էր թվում :Մենք իրար սիրում ենք ի ծնե: Մնացյալը դառնում է ավելորդ ենթավերնագիր :

Մայրը միշտ պետք է օրինակ լինի երեխայի համար:Իմ մայրը հենց այդպիսին է : Ես միշտ ձգտել եմ լինել նրա նման `ուժեղ,հանգիստ , հավասարակշռված և խելացի:
Ես կարծում եմ կյանքում ինձ դեռ շատ պետք կգա այն , ինչ ներդրել է իմ մեջ մայրս:
                            ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՄՈՒԼՍ...
Այս գրառումս ուզում եմ նվիրել իմ քաղցր մամուլին :
Ակամայից հիշեցի երգի բառերը .Թե ուզում ես աշխարհ անցնեմ,Եվ արևը լուսին դարձնեմ քեզ համար ՄԱՄԱ.

10

4

2443

  • Lusi
    2012-03-11 14:26:43
    լավներ (լավ) (լավ) (լավ) (լավ) երգերը շաաաատ եմ սիրում,,,,,,,,,,,,,,հատկապես Մարիաննայինը (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • *************
    2012-03-11 15:26:20
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Ani✿
    2012-03-18 20:56:08
    :) :)
  • Susi5
    2012-08-04 16:29:21
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)