Դու կգաս . . .
Մի գարուն հետո դու կգաս: Մի գարուն հետո իմ կյանքում գարուն կլինի: Դու կգաս, իսկ ես չեմ հավատա, որ վերջապես կողքիս ես: Դու կբռնես ձեռքս, կնայես աչքերիս ու կփորձես կարոտդ առնել, իսկ ես կթրթռամ սիրուց: Մենք կտոնենք բաժանման մահն ու կհաղթանակենք կարոտը: Մի գարուն հետո անցյալում կլինեն հարյուրավոր կիլոմետրերը, սպասումն ու հուսալքությունը: Դու կգաս ինձ մոտ, իսկ ես այնքան եմ հոգնել սպասելուց ու երազելուց: Ես հոգնել եմ քո մասին մտածելիս քեզ հիշելը, ես ցանկանում եմ քո մասին մտածելիս զանգել ու ասել. Կարոտել եմ, գնա՞նք զբոսնենք: Իսկ դու կասես ` Հինգ րոպեից ձեր բակում կլինեմ: Չեմ հասցնի անգամ շպարվել. ասում ես` առանց շպարի ավելի գեղեցիկ են:Մի գարուն հետո դու կվերադառնաս, և մենք անբաժան կլինեն: Ես այլևս սխալներ թույլ չեմ տա, որովհետև կողքիս կլինես: Ես կփորձեմ քեզ երջանկացնել, կողքիդ լինել ինչ էլ լինի: Մենք խոստացել ենք միմյանց միասին երջանկություն ստեղծել: Մի գարուն հետո... Չեմ պատկերացնում, թե ինչպես է սիրտս դիմանալու այդչափ երջանկությանը: Մի գարուն հետո դու կգաս...
♂♥☺♥ ™Ⓐ ㋡ ℍ ㋡ Ⓐ ™☺♥☺♥ ♀
2012-03-12 17:27:34ℒ❣dℬaℛℂa
2012-03-12 17:29:24Anna)
2012-03-12 17:50:15♥AreviK♥
2012-03-12 18:12:50Susanna
2012-03-12 18:53:51Susanna
2012-03-12 18:53:55Susanna
2012-03-12 18:53:55Susanna
2012-03-12 18:53:55Susanna
2012-03-12 18:55:30ℒ❣dℬaℛℂa
2012-03-12 19:26:51ℒ❣dℬaℛℂa
2012-03-12 19:28:23Lusi♥♥♥
2012-03-13 22:36:07MARIA GEVORGYAN
2012-03-13 22:45:46ℒ❣dℬaℛℂa
2012-03-13 22:46:56MARIA GEVORGYAN
2012-03-13 22:47:17Lilit Sargsyan
2012-06-24 20:16:36