Copy SMS

Թեորեմ երջանկության մասին

Թեորեմ երջանկության մասին - երջանկություն , հետաքրքիր

աքսիոմ1: Միտքն ունի 2 ոլորտ` գիտակցություն և ենթագիտակցություն:
աքսիոմ2: Գիտակցությունը կառավարելի է, իսկ ենթագիտակցությունը` անկառավարելի:
աքսիոմ3: Յուրաքանչյուր մարդ ունենում է ցանկություններ:
աքսիոմ4: Ցանկությունները պատկանում են մտքի ենթագիտակցական ոլորտին:
աքսիոմ5: Յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում լավ և վատ հասկացությունները:
աքսիոմ6: Լավը գերադասելի է վատից:

սահմանում1: Երջանիկ կանվանենք այն մարդուն, ով զգում է, որ իր կյանքում ամեն ինչ տեղում է կամ, որ նույնն է, նրա կյանքում ամեն ինչ այնպես է, ինչպես ինքն է ուզում:
սահմանում2: Ոչ երջանիկ կանվանենք այն մարդուն, ով զգում է, որ իր կյանքում ինչ-որ բան պակաս է կամ, որ նույնն է, նրա կյանքում գոյություն ունի որևէ բան, որն այնպես չէ, ինչպես ինքն է ուզում:

նշանակում1: Նորմալ պայմաններ ասելով` կհասկանանք կյանքի` անխուսափելի լավ (օր. տոնախմբություն, հաճելի կոմպլիմենտ ևն) կամ անխուսափելի վատ (օր. մահ, գժտություն ևն) իրադարձություններից զերծ հատված:
նշանակում2: Նորմալ մարդ ասելով` կհասկանանք մարդ, ով հստակ գիտակցում է իր արարքները և լիովին պատասխանատու է դրանց հետևանքների համար:
Պայմանավորվենք այսուհետ մարդ ասելով հասկանալ նորմալ մարդ:
նշանակում3: Կասենք, որ գործողությունը կատարվել է հենց այնպես, եթե այն կատարվել է առանց հստակ պատճառի կամ աննպատակ և/կամ առանց որոշակի կանոնների հետևելու, պարզապես «սրտի թելադրանքին հետևելով»:

թեորեմ
Նորմալ պայմաններում մարդը ոչ երջանիկ է այն և միայն այն դեպքում, երբ տեղի ունի հետևյալ կետերից որևէ մեկը.
1. գոյություն չունի որևէ գործողություն, որը նա կարող է կատարել հենց այնպես,
2. գոյություն ունի գործողություն, ոը նա կարող է կատարել հենց այնպես, սակայն չի կարողանում հաշվի չառնել 1. կետին բավարարող մարդկանցից գոնե մեկի կարծիքն իր այդ գործողության վերաբերյալ:
ապացույց:
բավարարություն: Դիցուք տեղի ունի 1. կետը, այսինքն չկա գործողություն, որը մարդը կարող է կատարել հենց այնպես: Ապացուցենք, որ նա ոչ երջանիկ է:
Ըստ աքսիոմ3-ի ցանկացած մարդ ունենում է ցանկություններ: աքսիոմ4-ից և աքսիոմ2-ից բխում է, որ ցանկություններն անկառավարելի են, հետևաբար դրանց մեջ գոյություն կունենա ցանկություն, որը չունի պատճառ կամ նպատակ, կամ որի իրականացման համար անհրաժեշտաբար պիտի խախտվեն որոշակի կանոններ: Այստեղից հետևում է, որ նրա կյանքում չի կարող ամեն ինչ իր տեղում լինել, քանի որ կա չբավարարված ցանկություն, կամ որ նույնն է, նա ուզում է ինչ-որ բան, որը չի կարող ձեռք բերել (1.-ին բավարարելու պատճառով):
Այժմ դիցուք ունենք 2. կետին բավարարող մարդ: Ցույց տանք, որ նա ոչ երջանիկ է:
Ակնհայտ է, որ 2.-ին բավարարող ցանկացած մարդու` հենց այնպես կատարած գործողության վերաբերյալ 1.-ին բավարարող ցանկացած մարդու կարծիքը բացասական է: Հետևաբար 2.-ին բավարարող մարդը, հաշվի առնելով այդ կարծիքը, չի կարող իրեն լավ զգալ, այսինքն ոչ երջանիկ է:
անհրաժեշտություն: Դիցուք մարդը ոչ երջանիկ է: Ցույց տանք, որ դա 1. կամ 2. պայմաններին բավարարելու արդյունք է:
Ենթադրենք հակառակը: Այսինքն ժխտենք այս երկու կետերը միաժամանակ: Կստանանք հետևյալը. ենթադրում ենք, որ մարդը կարող է գործողություններ կատարել հենց այնպես, առանց հաշվի առնելու 1. կետին բավարարող մարդկանց կարծիքը, սակայն ոչ երջանիկ է: Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ դիտարկվում են նորմալ պայմաններ, և աքսիոմ5-ից ու աքսիոմ6-ից բխող այն ակնհայտ փաստը, որ գոյություն չունի նորմալ մարդ, ով կանի որևէ բան (թեկուզ հենց այնպես), որն իր վրա վատ կանդրադառնա, ստանում ենք, որ իր կատարած արարքներից նա կարող է միայն լավ զգալ (համենայն դեպս վատ զգալ չի կարող: Սա բխում է աքսիոմ 5-ից և 6-ից՝ ըստ նորմալ մարդու սահմանման): Հետևաբար նորմալ պայմաններում, մասնավորապես երբ բացակայում են անխուսափելի վատ իրավիճակները, մարդն, ըստ սահմանման, երջանիկ է, ինչը հակասություն է առաջացնում մեր ենթադրության հետ:
Թեորեմն ապացուցված է:

հետևանք:
Նորմալ պայմաններում մարդը երջանիկ է այն և միայն այն դեպքում, երբ կարողանում է գործել նաև հենց այնպես, և նրա վրա չի ազդում թեորեմի 1. կետին բավարարող մարդկանց կարծիքը:
դիտողություն.
Թեորեմի 2. կետին բավարարող մարդկանց մասին այստեղ խոսք չկա, քանի որ ակնհայտ է, որ նրանք հետևանքի պայմանին բավարարող մարդկանց հենց այնպես կատարած գործողություններին ոչ բացասական վերաբերմունք ունեն:
ապացույց:
բավարարություն: Ապացուցված է թեորեմի անհրաժեշտության ապացույցում:
անհրաժեշտություն: Ապացույցն ակնհայտ է, քանի որ եթե կատարենք հակասող ենթադրություն, կստանանք թեորեմի պայմանները, որոնց դեպքում արդեն ապացուցել ենք, որ մարդը ոչ երջանիկ է: Կստանանք հակասություն:
Հետևանքն ապացուցված է:


դիտողություն
1. կետին բավարարող մարդկանց կարծիք ասելու փոխարեն կարող ենք ասել նաև շրջապատի կամ ուրիշների կարծիք՝ առանց խախտելու թեորեմի կոռեկտությունը: Բանն այն է, որ մարդը, ով չի բավարարում 1. կետին, ուրիշների հենց այնպես կատարած գործողությունների հանդեպ չի կարող վատ վերաբերմունք ունենալ, քանի որ իր դեպքում էլ կան բաներ, որ նա կարող է անել հենց այնպես: Եթե վատ վերաբերվեր, ինքն էլ ոչինչ հենց այնպես չէր անի: Իսկ եթե կարծիքը բացասական չի, այն չի կարող վատ անդրադառնալ մարդու վրա:

7

19

1744

  • ℒ❣dℬaℛℂa
    2012-03-12 16:15:39
    երկարա , բայց շաատ բան կտա եթե կարդաք ու հասկանաք (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lollipop
    2012-03-12 16:43:18
    լավ էլ երկրաչափությունա :D
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-12 16:47:08
      հա շաաաաաատ :D
      • Lollipop
        2012-03-12 16:48:01
        բայց հետաքրքիր էր, ապրես (բռավո)
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-12 16:53:46
        (բռավո) (բռավո) մերսի (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • N.....
    2012-03-12 16:49:37
    Ուխխխխխխխխխ,ոնց եմ սիրում թեորեմներ ապացուցել (խփո) .............Աշխարհի լավագույն թեորեմն էր ;) /իհարկե երկրաչափականներից հետո (ուրախ) :) /............Լուրջ,կատակ եմ անում,ավն էր ;) :) .....................
    • N.....
      2012-03-12 16:49:59
      *լավն էր
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-12 16:54:25
      (ուրախ) (ուրախ) ես մեծ հաճույքով կապացուցեի բայց ուրիշ ձևով (լավ) (լավ) (լավ) մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
      • N.....
        2012-03-12 16:55:33
        Մեզ հետաքրքիր կլիներ Ձեր ապացույցը ;) :) ,խնդրեմ (պաղպաղակ) .............
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-12 17:06:12
        էնքան երկար կգրեմ մատերս կցավան :) :) մի քանի բառով ուղղակի ասեմ ՝ երջանիկ լինելուն համար պետք է վստահ լինես ուժերիդ վրա հասի նպատակիդ , սիրո հարցում հասի նրան ով քեզ է սիրում թե չե կսիրես նրան ով հասել է քեզ . . . ու ընդհանրապես ասում են ՝ чтобы не потерять просто береги (լավ) (լավ) (լավ)
      • N.....
        2012-03-12 22:03:52
        Ահա,լավ էր :) ,բայց չէ՞ որ քեզ հասնողն էլա պայքարել,մի քիչ համաձայն չեմ վերջին պահերի հետ ;) :) ......................
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-12 22:05:35
        դե ամեն մեկը մի ձևա մտածում (ծաղիկ) ;)
      • N.....
        2012-03-12 22:07:20
        Բնականաբար (գինի) .....................
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-12 22:07:59
        (բռավո) (բռավո) (բռավո)
      • N.....
        2012-03-12 22:08:41
        ......... (խոնարհվել) (խփո) .............. :) ................ (ծաղիկ) ..............
  • Lusi
    2012-03-12 18:06:06
    (լավ) (լավ)
  • Fashion
    2012-03-12 21:18:58
    Շաաաաատ լավն էր. (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Ես որպես մաթեմատիկ շաաատ գոհ եմ այս ապացույցից : (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-12 21:26:37
      օօօ լավա մասնագետից լավ գնահատական ստանալը ,, մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lilit Sargsyan
    2012-06-24 20:05:48
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)