Copy SMS

Աստղերն ու իրենց անհայտ արատները

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՄյուս անգամ «ծուռ» ոտքերի, կոր քթի կամ անհավասար ատամնաշարի պատճառով արտասվելուց առաջ հիշեք, որ անգամ աստղային գեղեցկուհիները, որոնց մասին միլիոնավոր տղամարդիկ են երազում, չեն կարող հպարտանալ կատարյալ մարմնով: Նրանք պարզապես սովորել են թաքցնել իրենց փոքրիկ (երբեմն էլ ոչ այնքան) թերությունները կամ էլ դրանք ներկայանցել որպես առավելություն:

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՄեգան Ֆոքս. ձեռքերի դեֆորմացված մատներ: Motorola ընկերության նոր մոդելի հեռախոսի գովազդի նկարահանումներին դերասանուհին ստիպված էր օգտվել կրկնորդի օգնությունից: Մեգանը խնդրել էր չնկարահանել իր ձեռքերը խոշոր պլանով: Պարզվում է, որ մոլորակի ամենասեքսուալ կինը գեղեցիկ է, բայց ոչ մինչև մատների ծայրը: Դերասանուհին տառապում է բրախիդատկիլիայով (ձեռքերի մատների բնածին անոմալիա), ինչի հետևանքով բութ մատների եղունգները թերզարգացած են երևում:

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՓերիս Հիլթոն. աչքի ձեռքբերովի արատ: Երբևէ չե՞ք նկատել, որ լուսանկարվելիս Փերիսը կիսափակ է պահում ձախ աչքը: Մի քանի տարի առաջ (հավանաբար անհաջող վիրահատությունից հետո) հայտնի շիկահերի ձախ կոպը սկսեց լրջորեն կախվել: Այս արատը ուղղել հնարավոր չէ, բացի այդ գեղեցկուհին մեծ սեր ունի գունավոր լինզաների նկատմամբ, ինչն էլ վնասել է աչքի լորձաթաղանթը: Փերիսն ինքը չի ցանկանում որևէ բան փոխել. մի՞թե նա կարող է հրաժարվել երկնագույն աչքերից և վերադառնալ աչքերի բնական` շագանակագույն երանգին:

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՎանեսսա Պարադի. ճեղք ատամների միջև: Մի շտապեք ատամնաբույժի մոտ. Վանեսսա Պարադիի շնորհիվ իդեալական հավասար ատամներն այլևս նորաձև չեն: Ամսագրերը գովերգում են ատամների միջև ճեղքը, որը ոչ միայն չի փչացնում դեմքը, այլև դրան հատուկ հմայք է հաղորդում: Այսօր համարվում է, որ դա խոսում է առանձնակի սեքսուալության և ուրախ բնավորության մասին: Միայն թե ատամնաբույժներըդրան դիասթեմա են անվանում (կծվածքի դեֆեկտ):

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՋուլիա Ռոբերտս. հսկայական բերան: Տարիներ առաջ Հյու Գրանտը դերասանուհու հետ նկարահանումների մասին խոսելիս խոստովանել է, որ «երբ համբուրում ես նրան, արձագանք ես լսում»: Բրիտանացի սրտակերն իհարկե կատակել է: Այնուամենայնիվ գեղեցկուհու հսկայական բերանն իսկապես խախտում է դեմքի իդեալական համամասնությունները: Թերևս կկարողանա՞ր Ջուլիան իր կարիերան կառուցել առանց իր լայն ժպիտի (և իհարկե երկար ոտքերի):

Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղեր

Քեթի Փերրի: Ռասսեր Բրենդի հետ ամուսնությունից առաջ 25-ամյա երգչուհին հուսահատ պայքար էր մղում ոչ միայն ավելորդ քաշի, այլև պրոբլեմատիկ մաշկի հետ: «Ես միշտ էլ  բավականին պզուկոտ էի»,- խոստովանում է նա: Սակայն երգչուհին որոշեց վերջնականապես պատերազմ հայտարարել դեմքի կարմիր կետերին և սկսեց օգտագործել դեմքի խնամքի` Proactiv Solution միջոցները:


Աստղերն ու իրենց անհայտ արատները - հետաքրքիր, աստղերՀոլլի Բերրի. ոտքի վեց մատներ: Տարեցտարի տղամարդկանց համար նախատեսված ամսագրերը Հոլլի Բերրիին ներառում են ամենագեղեցիկ կանանց ցուցակում: Եվ դա չնայած այն բանի, որ դերասանուհին ոտքին վեց մատ ունի: Բժիշկներն այս արատն անվանում են պոլիդակտիլիա: Վիճակագրության համաձայն նման արատով ծնվում է 5000-ից մեկը, և հիմնականում ավելորդ մատը հեռացնում են հենց ծնվելուց հետո: Հետաքրքիր է` ինչու՞ Հոլլիի ծնողները չեն հեռացրել աղջկա վեցերորդ մատը

6

12

2192

  • Barcelonci Sirusho
    2012-03-13 19:23:14
    Ճիշտա (լավ) ,Proactiv-ի գովազդում Քեթի Փերին կա, ու պատմումա դրանք, (լուսնաքայլ) Ու էդ գովազդի մեջ Ջասթին Բիբերնել կա :) ]:) :D
    • AniFCB
      2012-03-13 19:23:57
      զզվում եմ եդ Բիբերից (վատ) (վայքո) (վայքո) (վայքո)
  • (լավ) (լավ)
    • AniFCB
      2012-03-13 19:25:00
      (ծաղիկ) (ծաղիկ)
  • I.K.
    2012-03-13 19:25:55
    :O :O :O :O :O :O
  • AniFCB
    2012-03-13 19:27:41
    ;)
  • Marine217
    2012-03-13 19:51:14
    (օգո) (օգո) (օգո) (օգո) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Lusi♥♥♥
    2012-03-13 21:49:48
    :O :O :O (լավ) (լավ) (լավ)
  • Levenika
    2012-03-14 00:16:25
    հմմմմմմմմմմմմմ հետաքրքիր էր (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • -ℳanukyan(◔̯◔)
    2012-03-14 16:49:30
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)