Copy SMS

Բոցեր հայ աստղերի վրա


Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,

Մինչ մեր որոշ հայ գրողներ իրենց աշխատանքային գործիքները պատռելով՝ բողոքում են իրենց հանդեպ լրագրողների անուշադրությունից (մեկը ասի, ի՞նչ եք անում, որ ուշադրույթուն էլ դարձնեն), հայ աստղերի մոտ ճիշտ հակառակն է՝ նրանց խանգարում է հենց մամուլի ուշադրությունը: Ինչ ապատեղեկատվություն ասես չեն տարածում նրանց մասին, նրանք մեկ պոռնոաստղ են դառնում, մեկ աղանդավոր, մեկ քաղաքական գործիչ, մեկ էլ... Մի խոսքով, Ձեզ եմ ներկայացնում մամուլում հայ աստղերի մասին "տպագրված" ամենասենսացիոն տեղեկությունները:

# Սիլվա Հակոբյանի նոր երգը բարձրացել է BillBoard երաժշտական չարթի առաջին հորիզոնական: Երեկ երեկոյան Սևանի հոգեբուժարան տեղափոխված քաղաքցի Հակոբյանն իր մասին այլ տեղեկություններ չի հիշում:Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,

# Խորեն Լևոնյանը կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի "Ավատար" ֆիլմի երկրորդ մասի ֆոնին՝ "Մոսկվա" կինոթատրոնում:

# Միջազգային մրցումներում հայ լողորդուհիների ցուցաբերած արդյունքները ջրի երես են դուրս եկել:Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,

# "Փյունիկը" չկարողացավ անցնել Աշխարհի Առաջնության ֆինալի 1/32-րդ:

# Նադեժդա Սարգսյանին հրավիրել են մասնակցել ջրասուզորդների միջազգային ֆորումին, որպես օդերը փակող:Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,

# Ռուզան Ավետիքյանն այս տարի կերգի "Օսկար" մրցանակաբաշխության ժամանակ: Այդ կապակցությամբ նրա տնեցիները, որոշել են մրցանակաբաշխությունը նայել ննջասենյակի հեռուստացույցով:

# Շպռոտը խնդրում է իրեն այլևս չհամեմատել Մադոննայի կամ Լեդի Գագայի հետ: Համեմատողներին խոստանում են դրամական պարգև:
Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,
# Շուշան Պետրոսյանը հրատարակման է պատրաստում իր կողմից կազմված ՄԱՔՈՒՐ ու ԳՐԱԳԵՏ հայոց լեզվի ձեռնարկը: "Օ մայ Գադ, մեր պետական լեզուն հայերե՜նն է, լեթս թոք ըրմինիան պիպլզ ջան" իր գրքի մասին խոսելիս հայտարարել է նա:

# "Արմենիա TV"-ն շուտով կսկսվի Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալի ցուցադրությունը: Նոր սերիալը, ըստ հեղինակի, աչքի է ընկնում մարդկային գիտակցության օվկիանի մտամուռներից գեղահյուսած սյուժեով և չունի բռի ու ամբարտավան հերոսներ, որոնք ընկճախտի են ենթարկում հեռուստադիտողին: Այն նաև անչափ ինքնատիպ է ու պատմում է աղքատ ընտանիքում մեծացած աղջկա մասին, որն աղախին է աշխատում հարուստ հոր տանը և սիրահարվում նրա որդուն:

# Հրաչ Քեշիշյանի ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպական երկրներում: Ինքը՝ Հրաչը, դեռ պնդում է, որ տեսանյութի հերոսն ինքը չէ:

# Տիգրան Կարապետյանին չեն եթերազրկի՝ ԱԼՄ հոլդինգի ղեկավարը դեր է ստացել "Աննա" սերիալում:

և վերջում.

# Ավո Խալաթյանին շնորհել են ՀՀ վաստակավոր դերասանի կոչում: Խոսելով ամուսնու հաջողության մասին Նունե Եսայանը նշել է, որ անկախ ամուսնության փաստին, Ավոն անձնական կյանք ունի և կարող է տնօրինել այն, ինչպես կցանկանա:Բոցեր հայ աստղերի վրա - ծիծաղ, ուրախություն,

10

5

2587

  • LUSINE777
    2012-03-13 20:33:22
    դե Դիանա Գրիգորյանը ուրիիիիիշ աղջիկ ա, անհամբեր կսպասեի եթե իհարկե լիներ նոր սերիալը ;) ]:) ]:) ]:)
  • lilushik1997
    2012-03-13 20:41:25
    լավն էիիին (ուրախ)
  • Lusi♥♥♥
    2012-03-13 20:45:55
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • MARIA GEVORGYAN
    2012-03-13 22:12:14
    :D :D :D :D :D :D :D
  • ℒ❣dℬaℛℂa
    2012-03-13 22:17:48
    :D :D :D :D :D :) :) :) :) :) :)