Copy SMS

Սեր , իմաստություն, ասույթներ

Սեր , իմաստություն, ասույթներ - հույս, հավատ, սեր,

Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն  է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ:
Կոնֆուցիուս

Եթե փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, արեք դա սիրով: Կհասկանաք, որ ձեր խնդրի պատճառը սիրո պակասն է, քանի որ դա է բոլոր խնդիրների պատճառը: 
Կեն Կերի

Սերը բնության իմաստուն հայտնագործությունն է: Նա ով սիրում է, հեշտությամբ է այնում, ինչ պետք է անի:
Վ. Շվեբել

Մարդկանց սերը նվաճելու ամենաճիշտ միջոցը նրանց սիրելն է:
Ժան Ժակ Ռուսո

Ճշմարիտ սերն այլ մարդու գաղտնիքը ներթափանցելու միակ ուղին է: 
Վալերիո Ալբիսետտի

Աշխարհը կարելի է փոխել սիրո միջոցով: Եթե անում եք մի բան, ինչը սիրում եք, անպայման հաջողության կհասնեք:
Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոս

Երբեմն իսկական սերը և հնարամտությունը հատուկ են բոլորովին էլ ոչ այն մարդկանց, ում մեր կարծիքով դրանք բնորոշ են: 
Մարգարիտա Վալուա

Երբեք չեմ հանդիպել սիրուց խելակորույս մարդու, սակայն փոխարենը տեսել եմ իրենց խելքից սիրուց զրկված շատերին:
Մ. Սաֆիր

Սերը բարոյականության ծաղիկն է. եթե մարդը չունի առողջ բարոյական արմատներ, ապա չունի նաև ազնիվ, վեհ սեր: 
Վասիլի Ալեքսանդրի Սուխոմլինսկի

Սերն ուժեղ է մահից և մահվան վախից: Կյանքը գոյատևում և շարունակվում է միայն սիրո շնորհիվ:
Իվան Սերգեյի Տուրգենև

Որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում:
Մայր Թերեզա

Ուշադրություն դարձրեք այն բանին, թե արդյո՞ք դուք սիրում եք այլ մարդկանց, այլ ոչ այն բանին, թե` արդյո՞ք նրանք սիրում են ձեզ:
Նիկոլայ Վասիլիի Գոգոլ

Սերը թռիչք է դեպի վեր, դեպի հավերժություն, և անկում` երբ այն դեմ է առնում քայքայման և մահվան:
Նիկոլայ Բերդյաև

Ամենից առաջ անհրաժեշտ է աշխարհին բացահայտել քրիստոնեական մեծագույն  գանձը` սերը: Սերն է այն բանալին, որը բացում է մարդկանց սրտերը` Քրիստոսին ընդունելու համար:
Մոսկվայի և Համայն  Ռուսիո Ալեքսի Բ պատրիարք

Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե սիրո զգացումն ապրող մարդը: Մաքուր մարդկանց մոտ ամեն ինչ մաքուր է:
Ռոմեն Ռոլան

Սերն ուժ է տալիս, աշխուժացնում, վերածնում: Առանց սիրո, միայն հանուն վաստակի աշխատող մարդը երբեք լավ արդյունք չի ստանա: Կարելի է ժամեր շարունակ աշխատել սիրով և հոգնություն չզգալ: Սակայն կարելի է նաև ուժասպառվել մի քանի րոպեի աշխատանքից, եթե դա անես սառը սրտով, առանց սիրո: Այն ամենն, ինչ անում եք, արեք սիրով կամ ընդհանրապես մի արեք: Մարդիկ իրենք իրենց հարց են տալիս` ինչպես դառնալ անխոնջ, չհոգնել: Գաղտնիքը պարզ է, սիրեք այն, ինչ անում եք, և  նրանց, ում համար դա անում եք:
Մայր Թերեզա

Սերը հայելային լճակ չէ, որի մեջ կարելի է մշտապես նայել: Այն ունի իր մակընթացությունները և տեղատվությոնները: Թե կործանված նավերի  բեկորներ, թե ջրասույզ քաղաքներ, թե ծովահրեշներ, թե փոթորիկներ, թե ոսկով և գոհարներով լի արկղեր… Սակայն այդ գոհարները շատ խորքում են…
Էրիխ Մարիա Ռեմարկ

Սովորականի մեջ հրաշալին տեսնելու ընդունակությունը խելամտության անփոփոխ նշանն է:
Ռաֆ Ուոլդո Էմերսոն

Իմաստություն փնտրող մարդուն կարելի է համարել գիտուն, սակայն եթե նա կարծում է, թե հասել է իմաստության, ապա նա խենթ է:
Պարսկական ասացվածք
Իմաստունը գնահատում է բոլորին, քսնի որ յուրաքանչյուրի մեջ նկատում է լավը:
Բալտասար Գրասիան-ի-Մորալես

Չկա իմաստուն մեկը, ով չուզենար երիտասարդանալ:
Ջոնաթան Սուիֆթ

Իմաստություն ոչ թե տարիների ձեռքբերումն է, այլ բնատուր շնորհ:
Տիտուս Մակցիուս Պլավտուս

Սուր մտքի առաջին նշանը զիջողամտությունն է:
Ֆիլիպ Դորմեր Ստենհոպ

Երիտասարդ տարիքում ձեռք բեր այն, ինչը տարիների ընթացքում կհատուցի ծերության պատճառած վնասը: Եվ, հասկանալով, որ ծերության կերակուրն իմաստությունն է, երիտասարդ տարիքում գործիր այնպես, որ ծերությունը չմնա առանց սննդի:
Լեոնարդո դա Վինչի

Իմաստուն է նա, ով տիրապետում է մտորելու արվեստին, ճանաչում ինքնիրեն և սովորում մարդկանց հետ շփվել, սակայն հրաժարվում է իմաստունի կոչումից և չի փորձում խրատներ և հրահանգներ տալ ուրիշներին, քանի որ չկա ավելի հիմար բան, քան անցանկալի, ինքնակոչ իմաստությունը:
Ալի Ապշերոնի

Իմաստությունը մտքով, դիտարկումներով և փորձով հասու և կյանքին ուղեկից ճշմարտությունների ամբողջությունն է:
Ի. Ա. Գոնչարով  

Իմաստությունը հաճախ ուղեկցվում է մենությամբ: Իմաստունի համար լավ է լինել մենակ, ինքն իր ընկերակցությամբ, մենակ իր մտքերի հետ, սակայն ճշմարիտ իմաստունը չի շրջվում մարդկանցից` մնալով կյանքի հորձանուտում, թեպետ իր երջանկությունն անդորրն է:
Ալի Ապշերոնի

Սուր իմաստությունը ոչ թե ինհքնահրաժումն է, այլ ամենափոքր բաներով գոհանալու ունակությունը
Ջոն Ռեսկին

<>
Առակներ 8:10-11 

Երբեք չի կարելի խնդիրները լուծել այն մտածելակերպով, որն առաջ է բերել տվյալ խնդիրը:
Ալբերտ Էյնշտեյն

Չես նկատի, երբ և ինչպես է շփումն իմաստուն մարդկանց հետ քեզ օգուտ տվել, սակայն այդ շփումից ստացած օգուտն ինքնին կնկատես:
Ֆեդոն

Իմաստությունը փորձառության դուստրն է:
Լեոնարդո դա Վինչի

Ինձ պետք եղավ մի ամբողջ կյանք` հասկանալու, որ բոլորովին էլ պետք չէ հասկանալ աշխարհում ամեն բան:
Ռենե Կոտի

Բողոքը` թե մեզ չեն հասկանում, ամեն հաճախ գալիս է նրանից, որ մենք չենք հասկանում մարդկանց: 
Վասիլի Օսիպի Կլյուչրսկի

Մարդու իսկական թշնամին սեփական տգիտության մասին անտեղյակությունն է:
Իդրիս Շահ

Իսկական ճամփորդությունը դեպի հայտնագործությունը բոլորովին էլ նորանոր բնանկարներ գտնելու ձգտումը չէ, այլ նորովի տեսնելն այն, ինչը մեզ շրջապատում է:
Մարսել Պրուստ

Իմաստությունը մեր կրքերը ճնշելը չէ, այլ դրանց ստիպելը` նպաստել ձեր երջանկությանը:
Ս. Դյուբե

Եթե իմաստունը հանդիպում է հիմարների, չպետք է նրանցից հարգանք ակնկալի, իսկ եթե հիմարն իր դատարկախոսությամբ հաղթի իմաստունին, ապա դրանում զարմանալի ոչինչ չկա, քանի որ հնարավոր է քարով խազել ալմաստը:
Սաադի

Հիմարությանը բնորոշ է տեսնել այլոց արատները, իսկ սոեփականները` մոռանալ:
Ցիցերոն

Մտքի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը:
Ստենդալ

Մեծ իմաստություն կա երազելու հակվածության պահպանման մեջ: Երազանքներն աշխարհին հաղորդում են հետաքրքրություն և իմաստ: Եթե երազանքները հետևողական են և խելամիտ, առավել հոյակապ են դառնում, երբ ստեղծում են իրական աշխարհ:
Անատոլ Ֆրանս

 


6

3

2507