Copy SMS

Երջանկություն . . .

Երջանկություն . . .  - երջանկություն, սերՊատկերացնու՞մ ես մեզ մեծացած: Պատկերացնու՞մ ես ամեն առավոտ արթնանալիս իրար ենք տեսնելու: Երբեմն ես կարթնանամ քեզնից շուտ, կգնամ խոհանոց հատուկ քեզ համար նախաճաշ պատրաստելու: Դու սուրճն ինչպե՞ս ես սիրում: Սուրճ սիրում ե՞ս: Ոչ չես սիրում ու ինձ էլ արգելումես սուրճ խմել ... Դու կարթնանաս, իսկ սենյակում արևն իր ճառագայթները մեզ կնվիրի: Դու կնախաճաշես, իսկ ես քեզ կնայեմ: Երբեմն էլ երբ ես արթնանամ քեզնից շուտ և խոհանոցում նախաճաշ պատրաստելիս լինեմ, դու զգույշ կմոտենաս ու կգրկես ինձ, իսկ արևը մեզ իր ճառագայթները կնվիրի: Մենք միասին կծիծաղենք, կատակներ կանենք, երբեմն էլ դու պարզապես լուռ կնստես սեղանի շուրջ ու կնայես, թե ինչպես եմ նախաճաշ պատրաստում: Երեկոները մեր սերը մեզ ճառագայթներ կնվիրի: Դու կգրկես ինձ, երբ մենք գորգին նստած ֆիլմ կդիտենք, որի կեսից անգամ գլուխ չենք հանի, որովհետև անընդհատ կխոսենք ու կկատակենք: Դու ինձ գետնին կտապալես ու կխաղաս մազերիս հետ, կնայես աչքերիս ու ոչինչ չես ասի, որովհետև ես արդեն սովորած կլինեմ քեզ առանց խոսքերի հասկանալ: Մենք կսիրենք ամեն եղանակ ու տարերք, որովհետև միասին կլինենք ու անելու այնքան բան կունենանք: Ես չեմ դադարի քեզ սիրելուց ու երազելուց, որ մեր տանը երեխաների ձայներ լինեն: Իսկ իմ երազանքն իրականություն կդառնա, որովհետև դու էլ այն կկիսես: Մենք կունենանք մի փոքրիկ գաղտնիք, որի անունը «երջանկություն» կլինի, գաղտնիք, որ մեր անունները կկրի:

Ես սիրում եմ քեզ ուրախությունս

Երջանկություն . . .  - երջանկություն, սեր

6

19

1305

  • Margaryan
    2012-03-14 22:29:01
    եսսսս ուղղակիիիիիիիիիիիիի խեսքեր չեմ գտնում արտահայտելու հիացմունքսսսսսսսսսսսս, այսքանը կարդալու ժամանակ, մտովիիիիիիիի տեղափոխվել էի մի ուրիշ աշխարհ, որտեղ միայն ես եմ և նաա, ոււււււււււ այս ամենըը պատկեռացնում, էիիիիիիիիիիիի O:) O:) O:) Աստված իմ ինչ հաճելի բան է երջանիկ լինելը , երբ գիտես, որրրրրրրրր դու մեկի համար մի ամբողջ աշխարհ ես և քեզ էլ ոչին չ պետք չէէէէէ
    • ℒ❣dℬaℛℂa
      2012-03-14 23:34:27
      իրոք էտ զգացողությունը ուրիշաա , որ կողքդ կա քեզ սիրող մարդ ու դու սիրում ես իրան ... երջանիկ եք ու ապրում եք իրար համար (ծաղիկ) (ծաղիկ)
      • Margaryan
        2012-03-15 00:09:58
        աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել այդդդ զգացողության հետ, անգամ բառերով չես կարեղ գենռ մի փոքր մասն արըահայյտեեեեեել
      • ℒ❣dℬaℛℂa
        2012-03-15 01:00:32
        հաստատ (ծաղիկ) (ծաղիկ)
  • Fashion
    2012-03-15 17:27:53
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lilit Sargsyan
    2012-06-24 20:15:15
    (լավ) (լավ) (լավ) (լավ)