Անեկդոտներ ապարանցիների մասին (Մաս 3-4ից հետո :D)
Ապարանում մի օր տղերքով նստած են, մեկ էլ խոսք է գնում, թե էդ ինչպեսա՝ մի քանի հոգի հիմարություն են անում, բայց արդյունքում ողջ քաղաքի բնակիչների վրա են ծիծաղում..
խոսքից խոսք է բացվում, ջղայնանում են ու որոշում դուրս գալ քաղաք ու տեսնել, թե ով է հիմարություն անում, որ մի լավ ջարդ տան..
նստում են մեքենան ու պտտում..
մի արտի մոտով անցնելիս տեսնում են մեկը արտի մեջտեղում մի նավակ է դրել, ինքն էլ նստել է մեջը ու թիավարում..
տղերքից մեկը պատուհանից ձեն է տալիս.
- արա էդ ի՞նչ ես անում..
- հեչ.. նավակովս պռագուլկի եմ հելե..
հարցնողը ջղայնացած շուռ է գալիս դեպի ընկերները.
- բա մարդ լողալ չիմանա՞ր, գնար էդ ապուշին ըտէ խեղդեր..
---------------------------
Ապարանցին Ռուսաստանում անկետա է լրացնում.
Имя: Հակոբ
Фамилия: Հովհաննիսյան
Пол: Պարկետ
Մի օր ապարանցին քայլում է ետևի ոտքերի վրա...
--------------------------
Ապարանցին հոնքերը սափրում է, որ ոչ ոք իրեն չասի, թե աչքի վերևը ունք կա
-----------------------
Ապարանցին Կուբայում մի ռեստորան է մտնում: Նա նկատում է, որ հաճախորդներից ոմանք մատուցողին շշնջում են. «Ես Կաստրոյի գործակալն եմ», և մատուցողը նրանցից գումար չի վերցնում: Երբ ապարանցու հաշիվն են բերում, նա նույնպես շշնջում է.
-Ես Կաստրոյի գործակալն եմ:
-Իսկ ո՞ւր է Ձեր մորուքը:
-Ես գաղտնի գործակալ եմ…
--------------------------
Ապարանցիները գնում են ռեստորան, տեսնում են 2 ափսեները իրար վրա են դրված, իրար գիրկ են նստում:
-----------------------
Ապարանցին մատը մտցնում ա կիսլատայի մեջ, հանում ա, տենում ա մատը չկա, գլուխն ա մտցնում,որ մատը գտնի:
------------------------------
– Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է մոմ առ, ասում է մերսի ես ֆանար ունեմ։ բոցա
---------------------------
– Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ։ Հաջորդ օրը «կարմիր խնձորը» տանելուց տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանի քանի որ շատ ունեն։ Սինիյով խնձորները ձեռներին գալիս են ու աղջկա տատը հեռվից տեսնելով ասում է, վայ աչքերս քոռանա էրեխուն քրքրել են։
----------------------------
Ապարանցին Էշով ընկնումա ձորը! Էշը սատկումա, ինքն էլ սկսումա էշի չորս բոլորը ֆռալ! Գյուղացիները ասումեն.
-Էտ ինչի ես էշի կողքերը ֆռում?
Ասումա:
-Չյոռնի յաշիկն եմ ման գալիս:
-----------------------------------
Ապարանցուն ասում են գազարը աչքերի համար լավա, առնում մցնումա աչքը:
------------------------
Աբարանցին գնում ա գերեզմաններ, սաղի նկարներին հինգ պլյուս ա դնում, գալիս ա տուն, տենում ա տատը գոսծի ա մտել...
-----------------------------
Ապարանցուն ասում են` արի ականջիդ բան ասեմ, ասում ա` չի լինի՞ ինձ ասես
---------------------------
Պետավտոտեսուչը աբարանցի վարորդին.
-Ինչո՞ւ ամրագոտի չես կապել:
-Ապեր դե սպարտիվկի հետ գոտին չի նայվում էլի:
----------------------------
Աբարանցին կանգնեցնում է ինչ որ գենեռալի ավտոմեքենան
- Լեյտենանտ Սարգսյան, ձեր փաստաթղտերը:
- Գենեռալ Վազգենյան
- Չեմիչե Մարշալ Բաղրամյան, փաստաթղթերը:
-------------------------
Ապարանցին մտնում բասեյն, մի քանի րոպե հետո շնչահեղձ դուրս ա գալիս ու ասում.
-Արա, բայց էս կաֆելչիկի շունչը ոնց ա հերիքել կաֆել շարելուց:
--------------------------
Ապարանցին մտնում ա տրամվայ, ատրճանակը դնում վարորդի գլխին ու թե բա.
-Ապե, քշիր Ապարան:
Մի կերպ քռի տալով հասնում են Ապարան, սա շուռ ա գալիս ու ասում.
-Ժողովուրդ, էն փոսը տեսնու՞մ եք. Էրեկ էլ մետրոյով եմ եկել
------------------------
Ապարանցու նասկին ծակվում ա, բռնում ա, փչում, որ տեսնի, թե որտեղից ա ծակվել
----------------------------
Երկու ապարանցի գնում են Հռոմ ճանապարհորդության: Անցնում են Կոլիզեյի մոտով, մեկ էլ ապարանցիներից մեկը մյուսին ասում ա.
-Հլա նայի ինչ հիասքանչ կառույց է:
Մյուսն էլ թե.
-Հա՜ իրոք, բա պատկերացրա, երբ վերջացնեն կառուցելը:
--------------------------
-Այ տղա էս խի կոպեկը կուլ տվեցիր միանգամից:
-Այ պապ, բա չասեցի՞ր «վերցրու, սա էլ քեզ, պերերիվին կուտես:
Ani 95
2012-03-17 13:08:38movses
2012-03-17 13:11:51Ani 95
2012-03-17 13:13:11Emma
2012-03-17 13:08:55Lusi♥♥♥
2012-03-17 15:20:25