Անկանխատեսելի կանխատեսումներ
Մասնագետները հաստատում են, որ կլիմայի անսովոր փոփոխությունը գլոբալ տաքացման հետևանք է: Ընդհանուր առմամբ 1 աստիճան 100 տարվա ընթացքում ` դա նույնիսկ ծիծաղելի է: Սակայն Նոր Օռլեանն ավերված «Կատրին» փոթորիկը , կարծում եմ , բոլորովին էլ ծիծաղելի չէր : Ապացուցված է , որ այն գլոբալ տաքացման հետևանք էր:
Ըստ գիտնականների գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտին և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային համոզված է, որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է և որ դա հիմնականում մարդու գործունեության հետևանք է , ինչն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով , ինչպիսք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4) : Էլեկտրակայանների , ավտոմեքենաների , գործարանների և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները մթնոլորտ են արտանետում ածխաթթու և ջերմոցային այլ գազեր: Վերոնշյալ պատճառներից բացի գիտնականների մի խումբ էլ պնդում է , որ գլոբալ տաքացումը առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով : Սակայն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է , որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ . , քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0 - ի է հավասար :
Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ ` Երկրի միջին ջերմաստիճանը 1990 - 2100 թթ .. ընթացքում 1,40 ⁰C-ից բարձրանալու է 5,80 ⁰C : Ինչպես սպասվում է դա կբերի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների ` ներառյալ Համաշխարային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը , մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությանն ու բաշխմանը , ինչի հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները ` ջրհեղեղը , երաշտը , փոթորիկը և այլն : Բացի այդ կցածրանա գյուղատնտեսական բերքատվության տոկոսը , կանհետանան մի շարք կենսաբանական տեսակներ:
Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարիներիընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետայինհոսքը եւ լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները,երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականությանշուտափույթ լայնամասշտաբ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջտարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թեկարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից:
Sultan
2012-03-16 23:51:23Knarik
2012-03-17 01:54:48Էմիլ Արսենալ Ֆան
2012-03-17 12:26:09Knarik
2012-03-17 14:49:53Emma
2012-03-17 12:34:48Lusi♥♥♥
2012-03-17 15:46:19Mary.....
2012-03-17 21:18:20