Copy SMS

Ե՝ս․․․

Ե՝ս․․․ - Հետաքրքիր, Պատմություն

«Ամեն ուր տեսնում եմ տառեր տառեր տառեր։ Դրանցով անիմաստ է կազմել բառեր ու ու առավել ևս նախադասություններ։ Ժամացույցի սլաքը անդադար թքթքում է, հիշեցենելով ևս մեկ անցած վարյկյանի մասին։ Ամեն ուր ամեն ինչ սլանում է աներևակայելի արագ մի ռիթմով, իսկ ես նայում եմ գետնին ընկած տառերին։ Չէ, այս ամենը հաստատ անիմաստ է։ Անիմաստ է փնտրել իմաստ։ Հարկավոր է գտնել երջանկություն ու բաց չթողնել։ Գուցե տառերն են մեղավոր, գուցե նրանք են, որ քողարկում են երջանկությունն ու ստիպում են ինձ լսել, որ անընդհատ անցնում է ժամանակը ու ես չեմ կարողանում բռնել նրան ։ Ես անգամ չեմ էլ հասկանում, թե որ ուղղությամբ է այն շարժվում։ Իսկ ժամանակն ուղղություն ունի՞ արդյոք։ Գուցե նրա ու երջանկության ուղղությունները համընկնում են։ Երջանկությունը հաստատ շարժվում է դեպի քեզ, իսկ ժամանակը հաստատ շարժվում է քեզ հակառակ։ Այս դեպքում ես չեմ կարողանում հասկանալ թե ինչպես կարելի է որսալ միաժամանակ երկուսին էլ։ Գուցե պարզապես հարկավոր է նստել այնքան, մինչև երջանկության օբյեկտ կդառնաս։Սակայն դրանից ինձ ի՞նչ օգուտ։ Ընկերս երջանիկ է, որովհետև կարծում թե կերել է անմահության ծաղկի արմատը, իսկ ես չեմ ցանկաում նրան հիասթափեցնել, ասելով, որ դու միայն կերել ես հասարակ մեխակի արմատ։ Ես կորցրել եմ երազելու ու մարդկանց հավատալու տաղանդս։ Մարդկանց չհավատալն իսկական դժբախտություն է դարձել ինձ համար, որովհետև ես անգամ ինքս ինձ չեմ հավատում։ Իսկ երազելը վնաս է առողջությանը։ Ես ուրեմն վաղուց եմ առողջությունս կորցրել, որովհետև մանկուց հավատարիմ եմ ընդամենը մի երազանքի՝ երջանկության երազանքին։ Իսկ երջանկության երազանքն իրականում նրա մեջ է, ինչին հավատում ես․․»

Գլխումս կուտակված տառերից ես նպատակահարմար գտա կազմել այսքան բառեր։ Սակայն ես անընդհատ լսում եմ տառերի ձայնը, որոնք ինձ հիշեցնում են միայն մեկ բառ՝ երջանկություն և ընդամենը մեկի անունը։

11

4

1207

  • mariam95
    2012-03-17 11:07:32
    շաաաաաաաաատ լավ ես գրել, երևի որ 10 օր նստեի չկարողանայի քո պես գրել :) էէէէէէէէ երջանկությունը յուրաքանչյուր ոք պատկերացնում է իր ձևով..... ու երևի երջանկությունը այն միակ բանն է , որ բոլորն են ձգտում O:) մենք վազում ենք մեր երջանկության ետևից, չմտածելով որ նա է մեր ետևից վազում, այ եթե մի պահ շրջվենք, կհասկանանք ինչքաաաաաան երջանիկ պահեր ենք բաց թողել... ես ուզում եմ որ դու չփնտրես երջանկությանը, նա ինքը քեզ կգտնի ;)
  • շատ լավնա :) (բռավո) (բռավո) (լավ) ,,,,,Դուք եք գրել
  • Lusi♥♥♥
    2012-03-17 15:43:15
    (լավ) (լավ) (լավ)
  • ℒ❣(ℒo)ve
    2012-03-17 15:51:19
    Շատ շաատ լավ ես գրել: :txur (լավ) : Ապրես (բռավո) (բռավո) (բռավո)