Copy SMS

Կասիլյասը Ռոնալդուի մասին

ԿԱՍԻԼՅԱՍԸ ՌՈՆԱԼԴՈՒԻ ՄԱՍԻՆ. «ՉԷԻ ՏԵՍԵԼ ՆՐԱ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ»

Կասիլյասը Ռոնալդուի մասին - ֆուտբոլ, նորություններ , հետաքրքիր

Իկեր Կասիլյասը մասնակցեց Ֆրանկֆուրտում կայացած “Hyundai”-ի կազմակերպած միջոցառմանը, որը Եվրո 2012-ի հովանավորներից մեկն է:  Կասիլյասի հետ միասին արարողությանը ներկա էին Կարիմ Բենզեման, Լուկաշ Պոդոլսկին, Ջուզեպպե Ռոսսին և այլոք:

Կասիլյասը չի վախենում Կլասիկոներից: «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը համոզված է, եթե ՉԼ-ի շրջանակներում հերթական Կլասիկոն կայանա, դա ոչ մի ազդեցություն չի ունենա Իսպանիայի հավաքականի խաղի վրա:

«Ինչպես բազմիցս համոզվել ենք, Կլասիկոները մնում են առաջնության սահմաններում ու չեն անդրառանում հավաքականի վրա: Սակայն հիմա չէի ցանկանա, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումների թիվը ավելանա, ինչպես եղավ անցած մրցաշրջանի ՉԼ-ի շրջանակներում: Այնուամենայնիվ, մենք բոլորս ընկերներ ենք ու մի շիշ Կոկա-կոլա խմելով՝ ամեն ինչ մոռանում ենք: Բացի ակումբներից, մենք պաշտպանում ենք նույն երկրի դրոշը ու բոլորս ձգտում ենք ևս մեկ անգամ բարձրացնել Եվրոպայի գավաթը: Ամեն ինչի մասին արդեն խոսվել է, խնդիրներ չունենք: Իր ժամանակին մտածում ենք հավաքականի շահերի մասին, բայց հիմա կենտրոնացած ենք ակումբների վրա: Երբ գա Եվրոպայի առաջնության ժամանակը, կմոռանանք մնացած ամեն ինչ»:

Կասիլյասին հարցրին նաև նրա խաղընկեր Օզիլի մասին. «Նա ֆենոմեն է, անչափ կարևոր ֆուտբոլիստ մեզ համար: Օզիլը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե արդեն չի դառել: Նրան գնելու որոշումը շատ խելացի քայլ էր ակումբի կողմից»:

«Արքայական» թիմի ավագը գովեց նաև Կրիշտիանու Ռոնալդուին. «Երբեք նրա մակարդակի ֆուտբոլիստ չէի տեսել: Նա ֆանտաստիկ արդյունքներ է ցուցադրում: Ճիշտն ասած, չէի մտածում, որ այսքան կարճ ժամանակահատվածում կարող էր նման տպավորիչ թվեր գրանցել ու թիմում այսպիսի տեղ զբաղեցնել: Նա նույնիսկ գերազանցել է այնպիսի ֆուտբոլիստին, ինչպիսին էր բրազիլացի Ռոնալդոն: Եթե Եվրո 2012-ում մեր դեմ խաղա, հուսով ենք՝ նման լավ մարզավիճակում չի լինի»:

Կասիլյասը խոսեց Տոռեսի մասին. «Մարդիկ արագ են մոռանում այն ամենը, ինչ նա արել է հավաքականի համար: Անարդարացի են նրա հանդեպ: Տոռեսը ավելի մեծ վստահության է արժանի»:

Հավաքականի հետ ունեցած նպատակները պարզ են. «Ուզում ենք կրկին գլխավերևում պահել Եվրոպայի գավաթը: Պարտավոր ենք նորից պայքարել դրան հասնելու համար: Շատ եմ ցանկանում կրկին բարձրացնել այդ գավաթը»:

«Եթե ինձ մնա, սա իմ վերջին Եվրոպայի առաջնությունը չի լինի: Թե այդպես ստացվի, ապա պատճառը մարզչի վստահությունից զրկվելը կլինի: Դարպասապահը ավելի երկար խաղալու հնարավորություն ունի: Ինչ էլ լինի, կարծում եմ՝ Եվրոպայի երկու առաջնության մասնակցելը լավ արդյունք է»:

7

7

1107

  • mari99
    2012-03-16 19:44:09
    ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:) ]:)
  • MELINE(((BARCA
    2012-03-16 19:44:30
    ԵՍ ՏԵՍԵԼ ԵՄ (ախ)
  • Nzhdeh01
    2012-03-16 20:26:44
    :) :) :) :) :) :)
  • ,Melush
    2012-03-16 21:03:41
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ℬaℛℂℯℒℴℕ❣Ŝta
    2012-03-16 21:05:58
    ուզում ես ասես ՄԵՍՍԻԻՆ չես տեսե՞ :) :) Կաս ջան որպես դարպասապաահ լավն ես ու որպես մարդ էլ բայց ռեեալ դատի քիսը շաատ տեղ ունի աշխատելու , որ հասնկի ԼԵՈ-ին (լավ)
  • Nzhdeh01
    2012-03-17 19:52:48
    |-) |-) |-) |-)
  • Nzhdeh01
    2012-03-18 22:35:33
    :( :( :( :(